Երազանքների կնոջ 7 հատկանիշ. տղամարդկանց կարծիքը

zNews-ը ներկայացնում է երազանքների կնոջ 7 հատկանիշ:

1. Բնավորությունը

Իրոք գեղեցիկ աղջիկ լինելը դեռ չի նշանակում ինքնաբավ եւ ներդաշնակ լինել: Ես շատ  գեղեցիկ աղջիկների եմ տեսել: Եղել են նաեւ այնպիսիք, որոնք արտաքնապես այնքան էլ գրավիչ չեն եղել։ Մենք ուզում ենք, որ այն մարդիկ, որոնք շատ ժամանակ եւ էներգիա են ծախսում իրենց գեղեցկությունը պահպանելու վրա, ժամանակ գտնեն նաեւ իսկական, իրական կյանքի համար: Դու այն չես, ինչ տեսք ունես: Մենք ուզում ենք, որ մեր աղջիկները կարողանան անզուսպ ծիծաղել, երբ մեզ հետ մենակ են եւ մեր ընկերների շրջապատում:   Մենք սիրում ենք հումորի զգացում ունեցող կանանց: Մենք ուզում ենք մեր կողքին այնպիսի աղջկա տեսնել, որը կյանքը չափազանց լուրջ չի ընդունում:

2. Հարգանքը

Շրջապատին ձեր վերաբերմունքը շատ բան է պատմում այն մասին, թե դուք ով եք իրականում: Ժամանակակից աշխարհում, երբ բոլորը սոցցանցերում երկար ժամանակ են անցկացնում, ձեր դեմքը  Facebook-ի ձեր էջն է: Եվ մենք իրոք կարդում ենք, թե ում մասին ինչ եք գրում, ինչպես եք արտահայտվում շրջապատի մասին: Ձեր գրառումները ձեր անհատականությունն են արտացոլում:  Եվ անկեղծ ասած, տղամարդիկ չեն ուզում, որ իրենց ընկերուհին ամեն տեղ լինի եւ դա անի բոլորի հետ: Մեզ դուր չեն գալիս ձեր երեկույթների հարյուրավոր լուսանկարները: Փոքրիկ տղաները գուցե ուզենան տարեկիցների շրջանում ժողովրդականություն վայելող ընկերուհի ունենալ, բայց հասուն, իսկական տղամարդիկ նման խաղեր չեն խաղում: Դուք չեք կարող ուրիշին հարգել, եթե ինքներդ ձեզ չեք հարգում:  Իրականում մենք ցանկանում ենք ամուսնանալ այնպիսի աղջկա հետ, որը նախընտրում է երեկոյան տանը լինել եւ գիրք կարդալ, ոչ թե նրա, ով հանգստյան օրերին հարբում է ընկերների հետ: Զսպվածությունը ձեզ ավելի խորհրդավոր է դարձնում:

3. Կապվածությունը

Տղամարդիկ իրենց բնույթով ավելի շատ են հակված ֆիզիկական շփման: Մենք շոշափելով ենք ճանաչում աշխարհը: Բնականաբար մենք ուզում ենք մեր կողքին այնպիսի կին ունենալ, որն ի վիճակի է ոչ թե անընդհատ գայթակղել մեզ, այլ որի հետ միշտ ջերմ եւ հարմարավետ կլինի: Մենք ուզում ենք, որ դուք մեզ երբեմն օգնության ձեռք մեկնեք: Որպեսզի մեզ համբուրեն այն ժամանակ, երբ մենք դա չենք սպասում: Մենք ուզում ենք, որ դուք մեզ գրկեք երեկոյան եւ հարցնեք, թե ինչպես է անցել օրը: Մենք ուզում ենք մեզ ԱՆՀՐԱԺԵՇՏ զգալ:  Այո, սիրային հարաբերություններում մենք հարմարավետությունը ռոմանտիկայից ավելի ենք գնահատում:

4. Ինտելիգենտ լինելը

Մենք սիրում ենք ոչ միայն անկեղծ, այլեւ մտավոր զրույցներ վարել: Չնայած տարածված կարծրատիպերին՝ մենք միայն սեքսի մասին չէ, որ մտածում ենք: Մենք ուզում ենք, որ դուք հետաքրքրվեք շրջապատող աշխարհով եւ նրանում ձեր տեղով:  Եվ ընդհանրապես` լայն մտահորիզոն ունենաք: Մեզ անհամեմատ ավելի հետաքրքիր է ձեզ հետ քննարկել կյանքը որպես այդպիսին, քան նոր դիզայներական պայուսակը կամ ձեր սիրելի սերիալը:  Մենք եւս երբեմն մեղավոր ենք լինում: Օրինակ` երբ կիրակի օրերին ձեզ ֆուտբոլ ենք պարտադրում: Բայց միեւնույն է, ուզում ենք հույս ունենալ, որ կկարողանանք ձեզնից խորհուրդ հարցնել, երբ մեր կարիերայում պատային իրավիճակ առաջանա:

5. Ինքնավստահությունը

Կյանքը բարդ է: Ամեն օրը պայքար է, եւ սեփական երազանքին հասնելու համար մենք կարիք ունենք, որ մեր կողքին այնպիսի կին լինի, որը պատրաստ է միշտ օգնության ձեռք մեկնել:  Այն կինը, որը սիրում է իրեն, չնայած բոլոր թերություններին, կսիրի նաեւ այն տղամարդուն, որն իր կողքին է, չնայած նրա բոլոր թերություններին:   Մենք ուզում ենք դեպի աստղերն առաջանալ ձեզ հետ, ոչ թե ձեր առջեւում: Ինքնավստահ լինելու համար անհրաժեշտ չէ իդեալական արտաքին ունենալ: Ճիշտն ասած, սեքսուալությունը ընդհանրապես ոչ մի ընդհանուր բան չունի արտաքինի հետ:   Այո, մենք չենք նկատում ձեր թերություններից յուրաքանչյուրը: Հաճախ մենք ընդհանրապես չենք հասկանում, թե դուք ինչու եք այդքան ժամանակ անցկացնում հայելու դիմաց:  Մենք չենք վերլուծում ձեր մարմնի ամեն սանտիմետրը` համոզվելու որ դուք կատարյալ եք: Իդեալներ գոյություն չունեն, եւ մենք դրանք չենք փնտրում: Արտաքին գեղեցկությունը կարող է ընդամենը լրացնել ձեզ, բայց ոչ մի դեպքում չի կարող ձեր անհատականության հիմքը լինել:  Մեզ ընդամենը պետք է, որ մեր կողքին ինքնավստահ կին լինի:

6. Հավակնությունները

Տղամարդիկ սիրում են ընտանիքի պահապանը եւ գլխավոր պլանավորողը լինել:  Բայց ուզում ենք, որ մեր կողքին այնպիսի տղամարդ լինի, որը եւս կարող է պլաններ կառուցել:  Մենք չենք ուզում բոլոր որոշումները միայնակ ընդունել: Մեզ հեռատես զուգընկեր է անհրաժեշտ, որն ի վիճակի է երազել եւ պատասխանատվություն ստանձնել:

Մենք չենք ուզում մեր կյանքն ապրել այնպիսի կնոջ հետ, որն իրեն  100 տոկոսով մեզ է վստահում եւ խոնարհաբար մեր թույլտվությանը կսպասի հաջորդ քայլն անելու համար: Ի վերջո, միայն այն կանայք են դառնում իրենց երեխաների համար լավագույն մայրեր եւ իրոք ձգտում հաջող հարաբերությունների, որոնք ի վիճակի են մեզ հետ ոչ միայն համաքայլ, այլեւ մեզանից առաջ ընթանալ: Եթե իրավիճակը մի օր իրոք ծանր դառնա, մեր իդեալական կինը ամեն ինչ չի թողնի եւ հեռանա: Նա բավականաչափ հավակնություններ կունենա` պահելու այն, ինչ իր համար արժեքավոր է:

7. Համեստությունը

Համեստ մարդիկ կյանքում իդեալական ուղեկիցներ են: Համեստ աղջիկները կարեկցող են մյուսների հանդեպ: Եվ ուզում են, որ մտերիմները եւս երջանիկ լինեն: Նրանք գիտեն, որ միայնակ երջանիկ լինելը երջանկություն չէ: Միայն նրանք, ովքեր ի վիճակի են իրենց ես-ը չցուցադրել ամեն հարմար եւ անհարմար առիթով, ի վիճակի են գործընկերության վրա հիմնված ամուր հարաբերություններ կառուցել: Մեզ դուր է գալիս, երբ կանայք մի կողմից խելացի են եւ հավակնոտ, մյուս կողմից չեն մտածում, որ իրենք 10 նպատակ ունեն եւ ամեն ինչ գիտեն: Եթե ձեր նպատակը ժողովրդականությունը եւ հասարակական բարձր կարգավիճակն է, համեստությունը ձեզ միայն կխանգարի: Բայց եթե ուզում եք վստահելի զուգընկերոջ հետ երջանիկ ապրել, այդ դեպքում համեստությունը Սուրբ Գրաալ է: Այնուամենայնիվ, մենք պատրաստ ենք ձեզ ընդունել նաեւ թերություններով:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Հիվանդություններ, որոնք անցնում են դաշտանադադարից հետո
Ի՞նչ բուժիչ և օգտակար հատկություններ ունի «փողի ծառը»
Դաժան ճշմարտություններ իրական հարաբերությունների մասին
Թեստ հանելուկ․ Կարո՞ղ եք ասել՝ ինչն է․․․
7 նշան, որ դու հանդիպում ես իսկական տղամարդու հետ
Թեստ․ Իսկ դու կարո՞ղ ես կռահել, թե որ հայ հայտնիներն են մինչ պլաստիկ վիրահատությունները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Պարզվել է՝ մարմնավաճառները պատվիրատուի դուստրերն են (Photo)
Թեստ․ Հիշո՞ւմ եք «Հարսնացուն Հյուսիսից» ֆիլմի հայտնի ու սիրված մեջբերումները
Թեստ. Կճանաչե՞ք հայտնի հայերին՝ նայելով միայն նրանց աչքերին
ԹԵՍՏ. Կգտնե՞ք արդյոք այս բառերի հայերեն տարբերակը
Այս լուսանկարում կոպիտ սխալ կա, բայց ոչ ոք չի կարողանում այն նկատել
Արգանդի վզիկի քաղցկեղի 5 ախտանշաններ, որոնք կանայք չպետք է արհամարհեն
Քաղցկեղ առաջացնող 8 մթերք. Ուռուցքաբանները կոչ են անում դրանք չօգտագործել
ԹԵՍՏ. Կկարողանա՞ք գտնել այս բառերի հոմանիշը
Ինչպես հասկանալ, որ տղամարդը մտածում է Ձեր մասին. 5 ապացուցված ժողովրդական նշան

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ի՞նչ կպատահի, եթե ամեն օր կիվի ուտեք
Հիվանդություններ, որոնք անցնում են դաշտանադադարից հետո
ԹԵՍՏ. Կկարողանա՞ք գտնել կրիային ընդամենը 5 վայրկյանում
Թեստ․ Հասկանո՞ւմ ես գյումրվա բարբառը
Որոնք են կենդանակերպի ամենագեղեցիկ կանայք
Ո՞ր վարորդը պետք է առաջինը անցնի կարգավորվող խաչմերուկը
Սերկևիլի բուժիչ հատկությունները, որի մասին քչերը գիտեն
Թեստ. Կկարողանա՞ք անցնել գիտելիքներ պահանջող այս թեստը
Իմաստուն առակ Մխիթար Գոշից․ «Քահանան և ավազակը»