Եթե ես բարկանում եմ քեզ վրա, դա դեռ չի նշանակում, որ չեմ սիրում քեզ

Եթե ես բարկանում եմ քեզ վրա, դա դեռ չի նշանակում, որ չեմ սիրում քեզ։ Հակառակը, դա նշանակում է, որ դու ինձ համար չափից հարազատ ու կարեւոր մարդ ես դարձել։

Եթե ես բարկանում եմ, դա դեռ չի նշանակում, որ ուզում եմ բաժանվել քեզանից: Նշանակում է, որ ուզում եմ հարթել մեր շփումն ու ամեն ինչ պարզաբանել:

Եթե ես բարկանում եմ, չի նշանակում, որ ինձ հետ անհնար է զրուցել:

Երբ բարկանում եմ, ես եւ իմ մտադրություններն ավելի հասկանալի ենք դառնում:

Եթե ես բարկանում եմ, դա դեռ չի նշանակում, որ ես ուզում եմ վնասել քեզ: Նշանակում է, որ ես ուզում եմ պայմանավորվել, քանի դեռ մենք չենք սկսել իրար ցավ պատճառել:

Եթե ես բարկանում եմ քեզ վրա, չի նշանակում, որ դու վատն ես: Նշանակում է, որ դու արել ես մի բան, որն ինձ դուր չի գալիս, ու ես ուզում եմ հայտնել այդ մասին:

Եթե ես բարկանում եմ, դա չի նշանակում, որ ես եմ վատը։ Նշանակում է, որ ես գիտեմ, թե որտեղ է իմ սահմանը ու ինչ նպատակներ ես ունեմ:

Եթե ես բարկանում եմ, դա չի նշանակում, որ ես այսուհետ ավելի ու ավելի եմ բորբոքվելու: Ընդհակառակը ես կանգ կառնեմ, հենց դու լսես ինձ:

Եթե ես բարկանում եմ քեզ վրա, չի նշանակում, որ ես չեմ հարգում քեզ: Դա նշանակում է, որ ես հավատում եմ, որ դու կարող ես հաղթահարել այդ խնդիրը: Ես ձգտում եմ գտնել այնպիսի խոսքեր ու գործողություններ, որոնք առավելագույնս կարտահայտեն իմ զգացմունքները՝ չվիրավորելով քեզ:

Եթե ես բղավում եմ, դրա պատճառն այն է, որ ես շատ զգացմունքներ ունեմ, այլ ոչ թե որովհետեւ ես ուզում եմ ճնշել ու ստորացնել քեզ:

Եթե ես բղավում եմ քո ներկայությամբ, դա չի նշանակում, որ ես քեզ վրա եմ բղավում:

Եթե ես բարկանում եմ քո կողքին, դա չի նշանակում, որ ես քեզ վրա եմ բարկանում:

Եթե ես բարկանում եմ, չի նշանակում, որ ես հետո անպայման քո նկատմամբ ագրեսիա կդրսեւորեմ ու քեզ վնաս կպատճառեմ: Երբեմն հանգստանալու համար ինձ բավական է պարզապես իմ բարկության մասին հայտնելը:

Եթե ես բարկանում եմ քեզ վրա, դա դեռ չի նշանակում, որ ես քո նկատմամբ ուրիշ զգացմունքներ չունեմ:

Եթե ես բարկանում եմ, չի նշանակում, որ ես շնորհակալ չեմ քեզ:

Եթե ես բարկանում եմ քեզ վրա, դա չի նշանակում, որ ես քեզ չեմ սիրում:

Եթե ես բարկանում եմ քեզ վրա, չի նշանակում, որ ուզում եմ, որ դու այլեւս չանես այն, ինչի պատճառով ես քեզ վրա բարկանում եմ: Ու չի նշանակում, որ ես ակնկալում եմ, որ դու իմ բարկության պատճառով կփոխես քո վարքագիծը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․