«Կանայք հիմնականում տղամարդկանց հիմար և անպիտան են համարում, սակայն դեռևս նրանց հարմար փոխարինող չեն գտել». 15 նուրբ և իրոնիկ միտք Էլիզաբեթ Թեյլորից

Հոլիվուդի գեղեցկուհի Էլիզաբեթ Թեյլորը հումորի անկրկնելի զգացում ուներ։

Նա մեզ ժառանգություն է թողել մի շարք նուրբ և իրոնիկ արտահայտություններ։

zNews-ը առաջարկում է հիշել նրա ամենավառ մտքերը՝ տղամարդկանց, կանանց գրավչության, կյանքի, մահվան և, իհարկե, ադամանդների մասին։

Ամուսնության մասին

  • Ես քնել եմ միայն այն տղամարդկանց հետ, ում հետ ամուսնացած եմ եղել։ Քիչ կանայք կարող են հպարտանալ դրանով։
  • Դուք ինձանից երբեք չեք լսի այն մասին, որ ես այլևս երբեք չեմ ամուսնանալու։
  • Հարուստ տղամարդկանց երկու տեսակ կա․ առաջինները գումար ունեն իրենց կանանց շնորհիվ, իսկ մյուսները՝ կանանց՝ շնորհիվ գումարի։
  • Ճաշակը ձևավորվում է աստիճանաբար։ 20 տարի առաջ ես ստիպված ամուսնանում էի այնպիսի տղամարդկանց հետ, որոնց հիմա անգամ ճաշի չէի հրավիրի։
  • Ես ենթադրում են, որ տղամարդիկ որոշակի տարիքի հասնելուց հետո վախենում են ավելի մեծանալ։ Այս պատճառով երբեմն տպավորություն է ստեղծվում, որ որքան մեծանում են տղամարդիկ, այնքան ավելի երիտասարդ են դառնում նրանց նոր կանայք։

Հաջողության մասին

  • Ես չեմ հիշում, թե երբ հայտնի չեմ եղել։
  • Ով է քո իրական ընկերը՝ կիմանաս այն ժամանակ, երբ կհայտնվես սկանդալի մեջ։
  • Նյու Յորքում ես իմացա, որ չկա ավելի լավ օծանելիք՝ քան հաջողությունն է։

Ֆիլմերի մասին

  • Այս կյանքում ամեն ինչ ինձ նյարդայնացնում է՝ բացի ֆիլմերի նկարահանումներից։
  • Եթե պրոդյուսերն այնքան հիմար է, որ ինձ ֆիլմի համար մեկ միլիոն դոլար է առաջարկում, ապա ես այնքան էլ հիմար չեմ, որ հրաժարվեմ դրանից։

Թուլությունների և հետաքրքրությունների մասին

  • Մեծ կանանց մեծ ադամանդներ են հարկավոր։
  • Ժամանակի ընթացքում սկսում ես զղջալ կատարած բոլոր մեղքերի համար, ինչպես նաև մի քանի այլ մեղքերի համար, որոնք չես արել։

Տղամարդկանց և կանանց գրավչության մասին

  • Կանայք հիմնականում տղամարդկանց հիմար և անպիտան են համարում, սակայն դեռևս նրանց հարմար փոխարինող չեն գտել։
  • Կարող ես գեր լինել և միևնույն ժամանակ պահպանել սեքսուալությունը։ Ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչպես ես քեզ զգում։

Կյանքի և մահվան մասին

  • Լեգենդ դառնալու համաև նախ և առաջ հարկավոր է մահանալ։
  • Տարօրինակ բան է։ Համբերությունը գալիս է տարիների ընթացքում։ Որքան քիչ ապրելու տարիներ են մնում, այնքան ավելի է մեծանում համբերելու կարողությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ