4 նախանշան, որ ձեր կողքին շատ վատ մարդ է

Այս նախանշանները կօգնեն հասկանալ, որ ձեր կողքին վատ մարդ է կանգնած։

Հասարակության մեջ տարբեր մարդիկ են ապրում։ Երբեմն նրանք միավորվում են մշտական համակեցություններում, ընկերություն են անում, ընտանիք են ստեղծում, ընկերախմբով մեկնում են հեռավոր եւ մոտ ուղեւորությունների, հինգշաբթի օրերին պոկեր են խաղում, հանդիպում են թենիսի ակումբներում, ձկնորսության են գնում, զբոսնում են երեխաների հետ եւ այլն։

Համակեցությունները  լինում են մեծ եւ փոքր, եւ մարդիկ դրանցում հավաքվում են ըստ որեւէ հատկանիշի՝ իրենց  հակումների կամ նախընտրությունների։ Լավ է, եթե ընկերակցությունը լրիվ միատարր է, եւ դրա մեջ մտնող մարդիկ ունեն ընդհանուր ընկալումներ (մանկության ընկերներ, համադասարանցիներ) եւ բոլորը մի տեղից են դուրս եկել (այն տեղը, որտեղ մեծացել են)։ Բայց հաճախ ավելի հասուն համակեցություններում հավաքվում են տարբեր տեղերից եկած մարդիկ, որոնք տարբերվում են իրենց հոգեկերտվածքով, բայց առավել կամ պակաս չափով ձեւավորված համակեցությունում հարաբերական խաղաղություն է իշխում, որը ստեղծվել է հանուն ընդհանուր գործի։ Հետո ի հայտ է գալիս ոչ ստանդարտ իրավիճակ, երբ ինչ-որ մեկը սկսում է իրեն սխալ պահել կամ էլ… ուղղակի տարօրինակ։ Եվ այսպես, ուշադրություն ենք դարձնում հետեւյալ նշաններին.

1. Նա անմիջապես չի արձագանքում ինչ-որ մեկին պատահած փորձանքին։

Մարդիկ, պետք է անընդհատ դրսեւորեն իրենց մարդկային հատկանիշները։ Նորմալ մարդու մոտ ուրիշի ցավին արձագանքելը արագ եւ բնական երեւույթ է եւ արտահայտվում է նրա հույզերում, խոսքում կամ գործողություններում։ Մարդը, որի հոգին չար է, չի արձագանքում։ Ուղղակի նայում է։ Եվ լռում։ Նա նախ եւ առաջ մտածում է, թե այդ ամենը ինչպես կարող է արտացոլվել իր հանգստության եւ անվտանգության վրա, եւ հետո միայն՝ ամենավերջում արձագանքում է։ Կամ էլ՝ չի էլ արձագանքում ու շարունակում է ճանապարհը։

2.Նա հանուն ինչ-որ մեկի ջանք չի գործադրի

Խոսքը իրական ջանքերի մասին է։ Այնպիսի ջանքերի, որոնք մենք գործադրում ենք մեր շահերին հակառակ։ Երբ հանուն ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի մենք ինչ-որ բան ենք զոհաբերում։ Դա համապատասխանում է այն սոցիումի սկզբունքներին, որը ձգտում է բարձր բարոյականության եւ մարդկայնության, իսկ մենք ուզում ենք այդ հանրության անդամ լինել։ Չար մարդը հանրության եւ մարդկայնության մասին չի մտածում։ Նրա համար միեւնույնն է, թե հետո ինչ կասեն իր մասին։ Եվ որ նորմալ հասարակությունում նրան կարող են ձեռք չմեկնել։ Նա ջանում է նորմալ մարդկանց շրջապատում լինել, որովհետեւ գիտակցաբար չի ուզում լինել իր նմանների միջավայրում, որովհետեւ այնտեղ չեն օգնի, իսկ այստեղ՝ այո։

3. Նա ձեր հանրության կանոնները խախտում է հանուն իր հարմարավետության

Օրինակ՝ մեծամասնությունը պայմանավորվել է ինչ-որ բանի մասին՝ ենթադրելով, որ մյուսները դա նորմալ կընդունեն։ Եվ հանկարծ կոլեկտիվի անհասկանալի անդամը սկսում է բարձրաձայն բողոքել՝ բերելով այնպիսի փաստարկներ, որոնք կապված են իր անձնական անհարմարության հետ։ Ընդ որում նման անհարմարություն է զգում կոլեկտիվի յուրաքանչյուր անդամ, բայց համարում է, որ դրանք թույլատրելի են հանուն ընդհանուր նպատակի։ Դա առիթ է մարդուն ուշադիր նայելու եւ ինքդ քեզ գլխավոր հարցը տալու. իսկ նա ի՞նչ կանի հանուն մեզ։

4. Չգիտես ինչու, նրա կյանքի իրադարձությունները ձեզ համար հետաքրքրություն չեն ներկայացնում

Դուք ներքուստ հասկանում եք, որ այս մարդն այնքան էլ իրեն չի սահմանափակում ձեր համակեցությունում։ Դա նշան է, որով կարելի է պարզել, որ ձեր շրջապատում չար մարդ է թաքնվել։ Դուք նրան երբեք չեք զանգի եւ չեք հարցնի, թե գործերն ինչպես են… Դուք չգիտեք, թե նրա գործերն ինչպես են, չեք իմացել եւ չեք ուզում իմանալ։ Չնայած կարող եք ռեստորանում նրա կողքին նստել նույն սեղանի շուրջ։ Ի՞նչ անել, եթե ձեր շրջապատում նման մարդ կա։  Նրա ներկայությամբ եւ հանրայնորեն քննարկեք նրա գործողությունները, խոսքերը կամ անգործությունը, որոնք ձեզ սխալ են թվացել եւ ոչ այնքան իրավաչափ։ Հնարավոր է, որ մեծամասնությունը նետվի նրան պաշտպանելու եւ ձեզ մեղադրի կանխակալության համար։ Բայց սկիզբն արդեն դրված կլինի։ Իսկ այն, որ նա դրանից հետո կնեղանա ձեզնից, արդեն այնքան էլ կարեւոր չէ։ Հավատացեք, նա կմնա ձեր կողքին եւ հետո առաջինը հաղորդակցության քայլ կանի։

Հետագա դեպքերը, իսկ այդպիսիք անկասկած կլինեն, ձեր ընկերներին արդեն կստիպեն ուշադրություն դարձնել այն փաստերին, որոնց նրանք նախկինում ուշադրություն չէին դարձնում։ Ինչո՞ւ ազատվել նման մարդուց։ Որովհետեւ նա ձեզ վատ վիճակում կթողնի ամենաանհարմար պահին։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)