Կենդանակերպի նշանների սիրելի բառերը

Խոյ. «լավագույն»

Եթե Կշեռքը ձեզ ասում է, որ բոլորը հավասար են եւ ավելի լավ ու ավելի վատ չի լինում, ապա Խոյին հակառակը՝ պարզապես դուր է գալիս, երբ իրեն անվանում են ամենալավը: Խոյը սիրում է մրցակցել եւ ամեն ինչում առաջինը լինել: Ինչո՞ւ է Խոյի սիրած բառը «ամենալավը»: Որովհետեւ ամեն անգամ, երբ նա որեւէ տեղ է գնում, ջանում է հիշատակել այդ բառը. «Սա քաղաքի լավագույն ռեստորանն է», «Բարեկամներ, փորձեք, սա լավագույն պիցցան է», «Իմ ընկերը/ընկերուհին ամենալավն է»:

Եթե ցանկանում եք ձեր Խոյին մշտապես ուրախացնել, նրան հաճախ անվանեք լավագույններից լավագույնը:

Առյուծ. «անկրկնելի»

Խոյին դուր է գալիս, որ նա ուրիշների համեմատ լավագույնն է, իսկ ահա եթե Առյուծին սկսեն համեմատել որեւէ մեկի հետ, նա կկատաղի: Այդպես են սիրում անել Կույսերը, նրանք Առյուծին վերլուծում են՝ նախկին սիրեկանների հետ համեմատելով ու ուղիղ ասում են. «Այս հարցում դու լավագույնն ես իմ նախկիններից, քեզնից օգուտն ակնհայտ է»: Բայց չէ՞ որ Առյուծը եզակի է եւ անկրկնելի: Նրա համար կարեւոր է սիրած մարդու համար բացառիկ լինելը: Առյուծը սիրում է մարդկանց վրա տպավորություն գործել եւ նրանցից ծափեր ու երկրպագություն, հիացական հայացքներ է սպասում: Առյուծին ասեք, որ նա անկրկնելի է եւ նրան մի համեմատեք ոչ մի աստղի հետ:

Կույս. «ճիշտ է»

Կույսի համար կարեւոր է ամեն ինչում ճիշտ լինելը: Կույսերը կանոնները պահպանում են եւ չեն խախտում սոցիալական նորմերը: Ահա այսպիսի կոնֆորմիստներ, որոնք երբեք լուսակրի կարմիր լույսի տակ փողոցը չեն հատի: Նրանք համբերությամբ կսպասեն մինչ կվառվի կանաչ լույսը, եթե նույնիսկ մեքենա չկա: Տղամարդ կույսի համար կարեւոր է իմանալ, որ ինքը ճիշտ է ապրում, որ իր բոլոր գործողությունները գիտակցված են, իսկ գլխավորը՝ ռացիոնալ: Կույսերն ամեն ինչ նախապես են պլանավորում՝ սխալներից խուսափելու համար, որպիսիք կատարելուց վախենում են խուճապի աստիճանի: Կին Կույսերը հպարտանում են իրենց ճշմարտացիությամբ. Նրանք գերազանցիկներ են, խելացի եւ լավ տնտեսուհի:

Ցուլ. «հուսալի»

Ցուլը պաշտում է հուսալիությունը եւ Խոյի նման ռիսկի չի դիմի ամեն ինչում լավագույնը լինելու համար: Ցուլի համար կարեւոր է վաղվա օրվա կայունությունն ու հուսալիությունը, նա ցանկանում է իրեն նյութապես ապահով դարձնել: Նա ինքն էլ շատ հուսալի եւ կայուն մարդ է, նրա խոստման վրա կարելի հույս դնել, նա լավ ընկեր է, ժամանակին օգնության կհասնի, կօգնի գործնական խորհրդով եւ երբեք չի դավաճանի: Գովաբանեք Ցուլին իր հուսալիության համար:

Կշեռք. «հիասքանչ է»

Հիասքանչ է բառը գեղեցիկի հոմանիշն է: Կշեռքները շատ են սիրում ամեն ինչում գեղեցիկը տեսնել: Գեղեցիկ կտավ, հաճելի աղջիկ, հմայիչ տղա: Իսկ այս ինչ հիասքանչ ծաղիկներ են պատուհանագոգին: Ախ, ինչ հիանալի էր ասված: Կշեռքներին դուր է գալիս, երբ նրանց ասում են, որ նրանք լի են նազանքով, նրանցով պետք է հիանալ ինչպես արվեստի ստեղծագործությամբ: Ծովափին նրա հետ հետեւեք մայրամուտին եւ յուրաքանչյուր պահը կընկալեք որպես հիասքանչ: Տղամարդ Կշեռքներին գովաբանեք նրանց ռոմանտիկության եւ ջենտլմեն լինելու ունակության համար:

Այծեղջյուր. «կարգավիճակ ունեցող»

Այծեղջյուրը կնայի մարդու մեքենայի վրա եւ արագ կգնահատի նրա նյութական վիճակը։ Ճիշտ այդպես էլ նա համարում է, որ մարդիկ իրեն կարեւոր կհամարեն, թե ինքը թվարկի իր բոլոր առավելություները։ Նա կարեւորում է դիպլոմները, պարգեւները եւ մասնագիտական կոչումը։ Այծեղջյուրը նվաճումներով հաստատում է իր կարգավիճակը։ Կարգավիճակը սահմանում է սոցիումում մարդու կշիռը։ Այծեղջյուրի համար կարեւոր է իրեն «անհատականություն» զգալը, որը ինչ–որ կարեւոր բան է անում։ Ասեք Այծեղջյուրին, որ նա անփոխարինելի աշխատակից է, հիանալի ընտանիք պահող, նվիրված ընկեր։ Իսկ գլխավորը միշտ նրանց հասկացնել տվեք, որ այն, ինչով նրանք զբաղվում են, կարեւոր է եւ արժեքավոր։ Այծեղջյուրն աշխատանքն առաջին տեղում է դնում եւ սպասում է, որ իր բոլոր արժանիքներն ընդունեն։

Աղեղնավոր.  «հեղինակավոր»

Հեղինակությունը լիազորություններ է ապահովում խորհուրդներ տալ, որոնց կլսեն մարդիկ, իսկ Աղեղնավորները մարդկանց ճիշտ ուղու վրա դնելու վարպետներ են։ Աղեղնավորը ձգտում է հեղինակավոր անձ դառնալ, ընդ որում, ոչ թե հանուն իշխանության, այլ հանուն հասարակության շրջանում հարգանքի։  Աղեղնավորը սիրում է, երբ իրեն հարգում են, իր կարծիքը հաշվի առնում ամեն հարցում։ Աղեղնավորը ձգտում է ընդլայնել իր աշխարհայացքը, ինքնազարգացմամբ զբաղվել, որպեսզի իրավունք ունենա դաստիարակել մարդկանց բարոյախրատական առումով։ Աղեղնավորը սովորում է հայտնի գուրուներից եւ ընդունում է հեղինակավոր աղբյուրների ինֆորմացիան։ Այդ պատճառով Աղեղնավորին ցույց տվեք ձեր հարգանքը նրա գաղափարներն ու համոզմունքներն ընդունելու միջոցով։

Կարիճ. «հզոր»

Արագ, ինտենսիվ, անվախ, նա ոչինչ չի սիրում կիսատ–պռատ անել։ Կարիճն անմնացորդ նվիրվում է գործին եւ համապատասխանաբար նրա էներգետիկ գործողությունները հզոր արձագանք են առաջ բերում շրջապատում։ Կարիճները կենսական ուժերի մեծ պաշար ունեն, նրանք կարող են անսպասելի թողնել ճանապարհը, որով գնում էր տարիներ շարունակ եւ գնալ բոլորովին հակառակ ուղղությամբ, քանի որ այդպես է հրամայում նրա սիրտը։ Նա հասարակական կարծրատիպերից անկախ է, նրան չի հուզում, թե իր մասին ինչ կասես մյուսները։ Կարիճն ինքնավստահ է եւ ինքնահաճո։ Նրան ուզում ես հետեւել եւ գնալ նրա  հետեւից։ Կարիճը սիրում է մարդկանց վրա ուժեղ տպավորություն թողնել եւ գնահատում է մարդկանց արարքները կամ որպես «հզոր» կամ առհասարակ ոչ մի կերպ։

Խեցգետին.  «ապահով»

Խեցգետինը վտանգավոր իրավիճակներն զգում է շատ նուրբ ինտուիցիայով, ինչի պատճառով նրան հաճախ վախկոտ եւ կասկածամիտ են անվանում։ Իրականում ինտուիցիան նրան օգնում է շատ հարցեր լուծելիս։ Ի դեպ, Խեցգետինը հաճախ զգում է սուտը եւ ջանում է չգնալ գործարքների, որոնցից պարտված է դուրս գալու։ «Դյատլովի լեռնանցք» տուրիստական խմբի ջոկատում միակ փրկվածը Յուրի Յուդինն էր, որի աստղակերպի նշանը Խեցգետին էր։ Ողբերգությունից մեկ  օր առաջ նա իրեն վատ էր զգացել ու տուն էր գնացել։ Նրա ներքին ձայնը անսխալ հուշել էր մոտալուտ աղետի մասին։ Խեցգետինը սիրում է ապահովություն։ Եթե դուք նրա գոյությունն ապահով ու հարմարավետ դարձնեք, Խեցգետինը կբացվի ձեր առաջ։ Խեցգետինն ամենից շատ վախենում է, որ իր մտերիմներից մեկին կարող է վտանգ սպառնալ։ Այնպես էր Խեցգետնին իսկապես կարող եք ուրախացնել՝ երաշխավորելով, որ նրա հետ, նրա երեխաների ու ծնողների հետ ոչինչ չի պատահի։ «Ապահով» բառը համապատասխանում է նրան մյուս նշաններից ավելի շատ։

Ձկներ.  «հեքիաթային»

Ձկներն հարուստ երեւակայություն ունեն։ Նրանք ապրում են անսովոր աշխարհում, աշխարհ, որտեղ հրաշքներն իրական են, իսկ երազանքներն հեշտությամբ իրականություն են դառնում։ Ձկները ստեղծարարության եւ ոգեշնչման նշան են։ Նրանց ղեկավարում է Նեպտունը, որը բարձրագույն անվերապահ սիրո մոլորակն է։ Այն անհունության խորհրդանիշն է, որտեղից Ձկները վերցնում են հեքիաթայինն ու հրաշալին։ Հեքիաթային աշխարհ կարելի է ստեղծել եւ մեր նյութական աշխարհում։ Ինչպիսի աշխարհ որ դուք ստեղծեք ձեր գլխում, այնպիսին էլ կլինի իրականում, միայն չմոռանաք, որ դրա համար պետք է շարժվեք եւ գործեք։ Ժամանակին մարդկությունը չէր էլ կարող երազել, որ օդանավերը կարող են թռչել, իսկ երկաթը՝ լողալ ջրում։ Այնպես որ կյանքը հեքիաթային դարձնելը շատ իրական է, եթե շատ ցանկանաք եւ հավատաք։

Ջրհոս. «օրիգինալ»

Ջրհոսը սիրում է առանձնանալ եւ չնմանվել մյուսներին։ Նրանք գործում են ոչ ստանդարտ եւ ամեն գործում ստեղծարար մոտեցում են ցուցաբերում։ Ընդ որում, դա նրանց մոտ ստացվում է թեթեւ եւ բնական, քանի որ Ջրհոսը հասկանում է, որ ինչ հանճարեղ է, այն պարզ է։ Եթե դուք բարդ իրավիճակից չեք կարողանում գլուխ հանել, դիմեք Ջրհոսի օգնությանը. նա պարզ եւ օրիգինալ ելք կգտնի, որի մասին դուք չէիք էլ մտածել։ Ջրհոստ մարդ է, որը տեսնում է բաց օդանցք այնտեղ, որտեղ դուք գլխով պատեպատ եք զարկվում։ Ինչու՞ փնտրել բարդ լուծումներ։ Իրականում ամեն բան ավելի հեշտ է, քան թվում է, իսկ մենք սիրում ենք բարդացնել։ Այդ պատճառով «օրիգինալ» բառը օրենքով Ջրհոսներին է պատկանում։

Երկվորյակ. «հետաքրքիր»

Ախ, ինչ հետաքրքիր է։ Այսպես հիացական են սովորաբար արձագանքում Երկվորյակները նոր տեղեկությանը։ Երկվորյակները հետաքրքրաշարժ են եւ միշտ պատրաստ են սովորել նորը, նրանք բաց են գիտելիքի առաջ եւ ամենից շատ վախենում են ձանձրույթից եւ առօրեական վիճակներից։ Մարդկանց հետ շփվելիս Երկվորյակները ջանում են յուրաքանչյուրի համար առավելագույնս հետաքրքիր լինել, այդ պատճառով նրանց հետ զրուցելը հեշտ է եւ հաճելի։ Նմանապես հետաքրքիր եղեք նրանց համար, քննարկեք վերջին նորությունները եւ ճանաչողական նյութերը։ Թու՛յլ մի տվեք, որ նա ձեզնից ձանձրանա եւ նրանց նկատմամաբ շատ պահանջկոտ մի՛ եղեք, թե չէ նրանք կփախչեն Ձեզնից։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

10 տեսակ սուտ, որոնք համոզել են ձեզ
Երբ են Կենդանակերպի նշանները հասկանում, որ սիրահարվել են
Իսկ դուք գիտե՞ք, թե ինչու Նոբելյան մրցանակ չի տրվում մաթեմատիկայի բնագավառում
18 խորհուրդ, որ մայրը պետք է անպայման տա որդուն
Այսօր ես հանդիպեցի նախկին ընկերուհուս, ում ժամանակին գժի պես սիրում էի․ նա հղի էր…
20 ինտիմ-քայլ, որի մասին նա պարզապես երազում է

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Անունների նշանակությունը. ի՞նչ նշանակություն ունի Ձեր անունը
Ավտովթարի հետևանքով մահացել է իմ ընկերը․ Հովհաննես Ազոյան (Photo)
Ի՞նչ կտրականապես չի կարելի անել սեքսի ժամանակ (Ցուցակ)
Ի՞նչ է տեղի ունենում մարմնի հետ, երբ սեքսով չեք զբաղվում
Գիտնականները պարզել են, թե ինչն է կանանց հասցնում գերագույն հաճույքի
ԹԵՍՏ․ Ո՞վ է ամենահարուստ կինը, 99% սխալ պատասխան է տալիս
Եթե այս ԹԵՍՏՈՒՄ կարողանաք հավաքել թեկուզ 7/10, ապա Ձեր գիտելիքներով կարող եք զարմացնել
Մենք այս նկարը տվել ենք տարբեր IQ ունեցող 50 մարդկանց. նրանցից միայն 7 կարողացան գտնել ՍԽԱԼԸ
Ահա թե ինչից է կախված կնոջ սեքսուալությունը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ․ Լա՞վ եք հայերեն nւղղագրությnւնից, եկեք ստուգենք
Սննդամթերքի տեսակներ, որոնցից հարկավոր է խուսափել զարկերակային գերճնշման դեպքում
Ինչո՞ւ են կանայք լքում տղամարդկանց
Թեստ հանելnւկ՝ zNews-ի հետևորդների համար
Որոնք են վահանագեղձի ամենատարածված հիվանդություններն ու ինչ ախտանշաններով են դրանք դրսևորվում
Տրամաբանական թեստ՝ zNews-ի հետևորդների համար․ կկարողանա՞ք հաղթահարել
Կանանց օրգազմի տեսակները
Ինչպես հղիանալ կարճ ժամանակահատվածում
Թեստ․ Ճանաչո՞ւմ եք մեր սիրված երգիչներին