5 հարց, որոնցով տղամարդը փորձում է պարզել՝ սիրում է կինն իրեն, թե ոչ

Մեր ժամանակներում, երբ սերը նախապայման չէ զույգի մեջ հարաբերության համար, տղամարդը փորձում է իմանալ, թե արդյոք  կինն ունի՞ իր նկտմամբ իրական զգացմունքներ:

Դիտարկենք 5 հարց, որոնք տղամարդը կարող է տալ կնոջը պարզելու համար՝ սիրո՞ւմ է իրեն կինը, թե ոչ: Կնոջ պատասխանից ելնելով ՝ արդյունքն արդեն պարզ կլինի:

Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, կմնա՞ս ինձ հետ:

Հայտնի է, որ տղամարդու սերը փորձարկվում է լավ ժամանակներում, իսկ կնոջը, երբ ամեն ինչ այնքան էլ վարդագույն չէ: Նույն կերպ էլ՝ այս իրավիճակում է: Երբեք չգիտես, թե ինչ կարող է պատահել: Օրինակ՝ որոշակի միջադեպ, որից հետո տղամարդը չի կարողանա լիարժեք կյանք վարել:

Եվ ի՞նչ է անելու կինն այս դեպքում: Նա կմնա՞, թե կսկսի փնտրել մեկ ուրիշին: Պատասխանը կարող է զարմացնել: Որոշ կանայք անկեղծորեն կարող են ասել, որ, ամենայն հավանականությամբ, այս դեպքում կլքեն իրենց տղամարդուն: Այն կանայք, ովքեր անկեղծ ասում են, որ կմնան տղամարդու հետ, անկախ նրանից, թե ինչ պատահի, սիրում են:

Ինչո՞ւ ես ինձ սիրում։

Եթե տղամարդը ցանկանում է իմանալ, թե արդյոք կինը սիրո՞ւմ է իրեն, ապա կարիք չկա ուղղակիորեն հարցնել «դու ինձ սիրո՞ւմ ես»: Այս դեպքում կնոջ համար շատ հեշտ է «այո» ասելը: Բայց եթե հարցնում եք, թե ինչու է կինը սիրում, ապա նա ստիպված է լինում մի փոքր մտածել:

Որոշ կանայք կարիք ունեն տղամարդու հատկությունների խիստ սահմանված ցանկի: Օրինակ՝ այդպիսիք են կարգավիճակը, հեղինակությունը, մեծ վաստակը և շքեղության հատկանիշների առկայությունը: Նման կանանց համար կարևոր է «փաթեքավորումը»:

Կանանաց մյուս մասը կպատասխանի, որ տղամարդուն սիրում են բարության, ազնվության, պարկեշտության և այլ ներքին դրական հատկությունների համար: Հենց վերջիններս էլ, սիրում են իրենց տղամարդուն:

Ի՞նչ կցանկանայիր փոխել իմ մեջ:

Երբ տղամարդը կնոջը տալիս է այս հարցը, ապա իրականում հարցնում է, թե ինչը՞ կնոջը դուր չի գալիս: Եթե կինը ներկայացնում է թերությունների հսկայական ցուցակ, ապա դժվար թե կարելի է խոսել սիրո մասին: Կատարյալ կլինի, եթե կինը պատասխանի, որ տղամարդու ամեն ինչն էլ իրեն դուր է գալիս, և կարիք չկա որևէ բան փոխելու: Նման կինը, իրոք, սիրում է իր տղամարդուն, քանի որ անվերապահորեն ընդունում է նրան՝ բոլոր թերություններով հանդերձ:

Որքա՞ն պետք է վաստակեմ:

Եթե կինը ի պատասխան այս հարցի ստույգ թիվ է նշում, ապա ամեն ինչ այնքան էլ լավը չէ: Ընդունելի է, եթե նա հնչեցնի այնպիսի գումար, որը մոտավորապես հավասար է տարածաշրջանում առկա միջին աշխատավարձին: Սա հուշում է, որ նրա պահանջները բնական չափանիշների սահմաններում են: Բայց եթե նա նշում է շատ ավելի մեծ գումարը, ապա այստեղ արդեն մտածելու տեղիք կա:

Լավագույն պատասխանը կլինի. «Կարևոր չէ, թե որքան կվաստակես: Գլխավորն այն է, որ քեզ դուր գա այն, ինչ անում ես»: Այս պատասխանը վստահաբար հուշում է, որ կինը սիրում է:

Ինչպե՞ս ես տեսնում քո ապագան 5-10 տարի անց:

Այս հարցը ոմանց կարող է հիշեցնել հարցազրույցի մի մաս: Այստեղ հիմնական խնդիրը պարզելն է, թե արդյոք կինը տվյալ տղամարդուն ապագայում տեսնո՞ւմ է իր կողքին: Եթե նա տարբեր համատեքստերում առնվազն 2-3 անգամ նշում է տվյալ տղամարդուն, ապա նա սիրում է:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․