Նա հիանալի սիրեկան կլինի. ինչպե՞ս հասկանալ

Շատ հաճախ մենք ուշ ենք հասկանում, թե ով էր նա:

Քիչ չի պատահում, երբ խոստումնալից արտաքինով տղամարդիկ բացարձակ գայթակղիչ չեն անկողնում:

Իսկ դա կանխավ գուշակելու մի քանի միջոց կա:

Բավական է հետևել միայն նրա պահվածքին և կհասկանաս, թե ինչպիսի տղամարդ է նա անկողնում:

Նա ջենթլմեն է:  Քո տղամարդն իրեն իսկական արքայազնի պես է պահում, իսկ քեզ ստիպում է արքայադուստր զգալ յուրաքանչյուր պարագայում: Նա հասցնում է քեզնից առաջ բացել դուռը, օգնում է հագնել  կամ հանել վերարկուն, հարմար տեղավորվել սրճարանի սեղանի շուրջ: Հաճոյախոսություններ է անում, հետաքրքրությամբ լսում քո մեծ պլանների մասին, երկար պատմություններդ ու նույնիսկ հարցեր տալիս:   Համոզված եղիր, որ այսպիսի տղամարդիկ նույնպիսի հոգատարությամբ կշրջապատեն իրենց սիրելիներին ննջասենյակում:

Նա գիտի հպման ուժն ու հմտորեն օգտագործում է գիտելիքները:  Դժվար է, բայց պետք է գտնել այնպիսի մեկին, ով գիտի ինչպես հպվել կնոջը: Ուշադրություն դարձրու, թե ինչպես է նա դիպչում քեզ: Եթե նա անզգուշորեն, առանց ուշադրություն դարձնելու վերցնում է ձեռքդ, կամ անհարմար շարժումներով դիպչում քեզ, ապա նա նույնքան անփույթ կլինի գիշերը: Հեռու մնա այսպիսի տղամարդկանցից: Իսկ ավելի զգայուններն ու ուշադիրները վստահաբար գիտեն, թե ինչպես պետք է դիպչել մարմնի յուրաքանչյուր միլիմետրին:

Նա եսասեր չէ:  Կան տղամարդիկ, որոնք զգում են իրենց երկրագնդի կենտրոնում:  Այսպիսի տղամարդը կարող է ժամերով գովաբանել իրեն քո առաջ, մինչ դուք նստած եք իր նախընտրած ռեստորանում և ճաշակում եք իր սիրելի ուտեստները: Նա նույնիսկ կտանի ձեզ իր սիրելի մարտաֆիլմը դիտելու, քանի որ այնտեղ խաղում է իր սիրելի  դերասանը և նրան չի հուզում, թե դու կարող ես ձանձրանալ:   Քո փոխարեն կարող էր լինել յուրաքանչյուր ուրիշ աղջիկ, միայն թե նա բավարարի իր ցանկությունները: Ուրիշ բան է, երբ նա ուշադրությամբ լսում է նաև քո պատմությունները,  առաջարկում գնալ քո ուզած վայրը, նայել այն ֆիլմը, որը դուք ես ուզում, անգամ եթե նա տանել չի կարողանում այդ ժանրը:

Նա չի ճնշում և չի շտապեցնում:  Ով շտապեցնում է, նրան հաստատ չեն հետաքրքրում ապագա հարաբերությունները: Նրան հետաքրքրում է միայն քո մարմինը, այլ ոչ թե դու:  Եթե տղամարդն անկեղծորեն ուզում է ավելի խորը հարաբերություններ, նա հասկանում է, որ շտապելով միայն կվնասի:  Եթե նա ասում է «Լավ, արի սպասենք» կամ «Ես չեմ շտապում», պետք չէ եզրակացնել, որ նրա համար միևնույն է: Նա պարզապես գնահատում է ձեր հարաբերությունները:

Նրա կողքին դու քեզ գեղեցկուհի ես զգում: Աննկարագրելի, էմոցիաներով հարուստ, առանց բարդույթների սեքս է քեզ սպասվում այն տղամարդու հետ, ով սիրում է քեզ այնպիսին, ինչպիսին դու կաս:  Նրա կողքին դու քեզ անկրկնելի, գեղեցիկ, սեքսուալ ու գրավիչ ես զգում: Նա քեզ  ինքնավստահություն է պարգևում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․