Կենդանակերպի ո՞ր նշանն է համարվում ամենագեղեցիկ կին

Like on FB:

Կանացի գեղեցկությունը մեծ ուժ է։

zNews-ը ներկայացրել է կենդանակերպի նշանների կին ներկայացուցիչների գեղեցկությունը։

Խոյ։ Կարողանում են այնպես անել, որ նկատեն իրենց և նույնիսկ հիշեն առաջին հայացքից։ Սիրում են վառ հագուստ, բայց ուշադրություն գրավում են ոչ թե հագուստով, այլ ամբողջ կերպարով։ Նրանց դեպքում համադրված են կենսասիրությունը, յուրահատկությունը, սիրված լինելու ցանկությունը։

Ցուլ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարողանում են գրավել իրենց հմայքով ու նրբությամբ։ Տղամարդիկ հետագայում են միայն հասկանում, որ այդ նրբության տակ թաքնված է ուժեղ և կամային անձ։ Հրաշալի ճաշակ ունեն, այդ պատճառով էլ մշտապես լավ տեսք ունեն։ Գույներն ու երանգները կարողանում են բոլորից լավ համադրել։

Երկվորյակներ։ Կարողանում են տարբեր լինել։ Այնպիսի տեսք ունեն, ինչպես հուշում է կյանքի զգացումն այդ պահին։ Ակնհայտ է միայն մի բան՝ դժվար է չնկատել այդ կնոջը։
Խեցգետին։ Նրբագեղ են, օրիգինալ, ինչն արտահայտվում է նաև հագուստի ընտրության ընթացքում։ Չեն սիրում շատ վառ, ճչացող կերպարներ, բայց կարողանում են հեշտությամբ ընդգծել կերպարը:

Առյուծ։ Կարողանում են օգտագործել իրենց գեղեցկությունը, նույնիսկ, եթե այն բացակայում է։ Պարադոքս է, բայց այդպես է. Նույնիսկ, եթե իդեալական կազմվածք կամ դիմագծեր չունեն, միևնույն է՝ շրջապատին գեղեցիկ են թվում։ Հնարավոր է՝ պատճառը նրանց բնատուր հմայքն է, որը միանգամից աչքի է ընկնում։

Կույս։ Հաճելի է նայել այս կանանց։ Նրանք կարող են գծած գեղեցկություն չունենալ, բայց այնքան լավ են մատուցում իրենց գեղեցկությունը, որ մարդիկ միայն հիանում են։ Հետևում են իրենց մաշկին, կազմվածքին, այդ պատճառով էլ մշտապես թարմ են։

Կշեռք։ Նրանց տրված է գեղեցկություն, որը հատուկ էր հին աստվածներին։ Արտահայտիչ դեմք ունեն և շատ գեղեցիկ ձեռքեր։ Երբեմն հենց իրենք են փչացնում իրենց գեղեցկությունը՝ սխալ հագուստ կամ մազերի գույն ընտրելով, բայց արագ ուղղվում են։ Արտիստիկ են, ինչը լրացուցիչ հմայք է հաղորդում։

Կարիճ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շատ գրավիչ են, որպես կանոն, իրենց իդեալական են համարում։ Նրանց գեղեցկությունը սովորական չէ, ավելի շուտ էկզոտիկ է։ Սրան պետք է հավելել նրանց զգայունությունը, որը գրավում է տղամարդկանց։ Այդ պատճառով Կարիճները գիտեն իրենց գինը և հպարտանում են իրենցով։

Աղեղնավոր։ Այնքան խարիզմատիկ են, որ նրանց արտաքինը նշանակություն չունի. նրանց սիրում են գրեթե բոլորը։ Եթե կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչը նաև գեղեցիկ է, նրա կողքով պարզապես հնարավոր չէ անցնել։ Խնդիրը միայն այն է, որ Աղեղնավորները հաճախ ալարում են արտաքին տեսքին անհրաժեշտ ուշադրություն դարձնել։

Այծեղջյուր։ Նրանց գեղեցկությունը դուր է գալիս միայն որոշակի մարդկանց, բայց դա առհասարակ չի հուզում նրանց։ Հեշտությամբ ստեղծում են իրենց յուրահատուկ ոճը։ Դիմագծերը նշանակություն չունեն, քանի որ կարողանում են բոլորից գրագետ մատուցել սեփական գեղեցկությունը։

Ջրհոս։ Յուրահատուկ նկարներ են, որոնց մասին երազում են շատ կոլեկցիոներներ։ Նրանք ոչ միայն արտաքնապես են գրավիչ, այլև ներսից փայլ ունեն, որը գրավում է տղամարդկանց հայացքները՝ անկախ նրանից, նա սովորական վերնաշապի՞կ կկրի, թե՞ սև հագուստ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Արցախի եղբայրականում հողին են հանձնում Տղերքին
Մարտակերտում 3 ամսական երեխայի վիզ են կտրել․․․ (Video)
«Երբ առյուծները բարիանում են, բորենիները լկտիանում են». Լեգենդար Ալ Պաչինոյի ցիտատը, որն ապշելու աստիճանի ճշմարիտ է
«Արա, խփեք»․ Կարմիր բերետավորները մեքենայի մեջ ծեծի են ենթարկում Լևոն Քոչարյանին (Video)
Հայազգի փոքրիկ տղան գրավում է աշխարհը․ Նրա գաղտնի սենյակը, նոր զենքը և քիմիական փորձը (Video)
ՈՒՂԻՂ. Արցախում ադրբեջանցի կողմից դաժանաբար սպանված եղբայրների հուղարկավորությունը Մասիսում
Ռազմիկը մինչև վերջ պայքարել է՝ 19-20 տարեկան հազիվ լիներ․ գլխատել են
Կարճ հարցազրույց Կարեն Ջավալյանի՝ «Քյոխի» հետ
Հուսանք` տատիին նկարահանումներից հետո չեն սպանել (Video)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Նյարդերը` բազմաթիվ հիվանդությունների պատճառ
Թեստ․ Փորձեք գտնել այս 10 հանելուկների պատասխանները
Սնարյադի տակով զոռով փախանք, մտանք փոսի մեջ… (Video)
Մթերքներ, որոնք օգտակար են արյան համար
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս հետաքրքրաշարժ ասացվածքների թեստը
«Պիտի մնայի էնտեղ, թող դնեին սպանեին, բայց երեխայիս գերեզմանի համար պիտի մնայի» (Video)
Գլուխկոտրուկ․ Եթե ունեք բարձր IQ, ապա միանգամից կգտնեք բոլոր 10 տարբերությունները
«Փոշմանել եմ, որ չեմ ասել՝ պապադ գալիս ա Արցախ»․ հերոսի մոր հիշողությունները (Video)
Թեստ․ Գտի՛ր բառի նշանակությունը