Ինչո՞ւ են տղաները կորցնում աղջիկների հանդեպ հետաքրքությունը

Քո ընկերոջ վերաբերմունքը վերջին շրջանում փոխվել է, եւ ոչ դեպի լավը։ Ինչո՞ւ են տղամարդիկ սկզբում ակտիվ պայքարում կնոջ համար, իսկ հետո կորցնում հետաքրքությունը։ Որո՞նք կարող են լինել պատճառները։ Այսօր կարող է ամեն ինչ հիանալի լինել, իսկ վաղն այդ ամենն անցնում է։

Հիանալի երեկոներ, ընդհանուր հետաքրքրություններ, ուժեղ կապվածության զգացում, հնարավոր է՝ մտերմություն, եւ հանկարծ նա անհետանում է։ Կամ էլ՝ նա անթերի է, հուսալի, քեզ ասում է այն, ինչ ցանկանում ես լսել, իսկ հետո հանկարծ սառն է դառնում։ Եկեք պարզենք, թե իրականում ինչ է կատարվում։

Նա վախենում է պատասխանատվությունից

Ինչպես ասում են՝ տղամարդու մեջ, առաջին հերթին, նստած է «էգ»-ին գրավելու «արուի կենդանական բնազդը»։ Տղաներն ավելի համարձակ են, երբ խոսքը անմիտ հնարքների եւ սարսափ ֆիլմերի մասին է։ Բայց երբ խոսքը լուրջ հարաբերությունների եւ պատասխանատվության մասին է, նրանցից շատերն անօգնական են դառնում։ Շատ տղամարդիկ դադարեցնում են հարաբերությունները, որովհետեւ չեն ցանկանում ինչ-որ որոշումներ կայացնել։ Եվ ծանոթանալով նոր աղջկա հետ՝ փորձում են երկարացնել «անպատասխանատու» շրջանը։

Նա արդեն ստացել է այն, ինչ ցանկանում էր

Տղամարդը բնույթով նվաճող է։ Նա կնոջ հանդեպ մեծ հետաքրքրություն է ցուցաբերում նրա սրտի համար տարվող պայքարի ընթացքում։ Նրան անհրաժեշտ է վստահ լինել, որ աղջիկը միայն իրեն է պատկանում։ Բայց նպատակին հասնելուց հետո այլեւս ապացուցելու բան չի ունենում։ Այդ պատճառով որոշ տղամարդիկ կրկին որոնումների մեջ են ընկնում, որպեսզի հերթական անգամ իրենց եւ ուրիշներին ապացուցեն, թե որքան գրավիչ ու հմայիչ են։

Երբ հարաբերություններն ավելի արագ են զարգանում, քան տղամարդն ակնկալում է, այդ նույնպես կարող է վախեցնել նրան։ Եվ առաջին արձագանքը փախուստն է։ Երբ դու նրան ավելի դանդաղ ես մոտ թողնում, դուք շփման համար ավելի շատ ժամանակ եք ունենում, կարողանում եք ավելի լավ ճանաչել միմյանց։ Սկզբում ամեն ինչ գեղեցիկ ու թեթեւ է, իսկ ժամանակի ընթացքում ինչ-որ խնդիրներ են առաջանում, որոնք հարկավոր է սովորել քննարկել ու որոշել։ Այդ պատճառով մի շտապեք նետվել հորձանուտը։ Ոչ ոք չպետք է հարաբերություններում իրեն ամբողջությամբ զոհաբերի։ Մի հարմարվիր նրա կամքին, ինտրիգ պահիր, նրա համար հանելուկ մնա։

Նա «շնչահեղձ» է լինում քո ուշադրությունից ու հոգատարությունից

Թակարդը մի ընկիր՝ հանուն նրա թողնելով ամեն ինչ։ Մի ապրիր նրա կյանքով, դու պետք է քո հետաքրքրություններն ունենաս, զբաղմունքը։ Տղամարդիկ չեն հանդուրժում չափից շատ վերահսկողությունն ու կպչունությունը։ Ազատ թող նրա անձնական տարածքը, որտեղ նա առանց քեզ իրեն լավ է զգում (նրա նախասիրությունները՝ ձկնորսություն, որս, ընկերների հետ ֆուտբոլ եւ այլն)։ Եթե նրան զրկեք այս ամենից, նա կլքի ձեզ եւ «իդեալական» աղջիկ կգտնի։

Կանգ առ եւ քո վերաբերմունքին կողքից նայիր։ Նախքան ինչ-որ բան ձեռնարկելը, մտածիր, թե այդ ինչպես կանդրադառնա դրա վրա։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ո՞րն է տղամարդուն գայթակղելու ամենապարզ միջոցը
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները
Ո՞ր երաժշտությունն է ազդում սեռական մերձեցման տևողության վրա
Անմեղ թվացող սովորություն, որը սպանում է լիբիդոն
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց
Ինչպիսի տեսք պետք է ունենա սեքսուալ կանացի մարմինն՝ ըստ տղամարդկանց (Photo)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Անունների նշանակությունը. ի՞նչ նշանակություն ունի Ձեր անունը
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Ավտովթարի հետևանքով մահացել է իմ ընկերը․ Հովհաննես Ազոյան (Photo)
Արգանդի վզիկի քաղցկեղի 5 ախտանշաններ, որոնք կանայք չպետք է արհամարհեն
Ի՞նչ կտրականապես չի կարելի անել սեքսի ժամանակ (Ցուցակ)
Ի՞նչ է տեղի ունենում մարմնի հետ, երբ սեքսով չեք զբաղվում
Եթե այս ԹԵՍՏՈՒՄ կարողանաք հավաքել թեկուզ 7/10, ապա Ձեր գիտելիքներով կարող եք զարմացնել
Գիտնականները պարզել են, թե ինչն է կանանց հասցնում գերագույն հաճույքի
Մենք այս նկարը տվել ենք տարբեր IQ ունեցող 50 մարդկանց. նրանցից միայն 7 կարողացան գտնել ՍԽԱԼԸ

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ո՞րն է տղամարդուն գայթակղելու ամենապարզ միջոցը
ԹԵՍՏ․ Որքա՞ն ժամանակ ձեզանից կպահանջվի 237 թիվը գտնելու համար
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները
Թեստ․ Հարցեր գիտունիկների համար
Ո՞ր երաժշտությունն է ազդում սեռական մերձեցման տևողության վրա
ԹԵՍՏ․ Պատկերված իրավիճակում ո՞ր վարորդին է թույլատրվում անցնել խաչմերուկը
Անմեղ թվացող սովորություն, որը սպանում է լիբիդոն
ԹԵՍՏ․ Ի՞նչն է ճիշտ, ի՞նչը՝ սուտ․․․
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց