Ինչպես դառնալ իսկական կին․ 22 խորհուրդ աշխարհահռչակ ոճաբաններից

Կին լինելն իսկական արվեստ է, և նրանցից յուրաքանչյուրն իր խորամանկություններն ունի, իրեն հատուկ հմայքը ու իր օծանելիքի բույրը:

Սակայն ոչ ոք այնքան լավ գլուխ չի հանում հմայքից և գեղեցկությունից, որքան  նորաձևության անգերազանցելի օրենսդիրները:

1. Իսկական կինը պետք է լինի քմահաճ և մի փոքր չար: (Քրիստիան Դիոր)

2. Տարիքը կնոջ համար ամենակարևոր բանը չէ. նա կարող է հիասքանչ լինել 20 տարեկանում, հմայիչ` 40-ում, և աննման՝ մինչև իր կյանքի վերջը: (Կոկո Շանել)

3. Ձեռքերը կնոջ այցեքարտն են, պարանոցը` անձնագիրը, իսկ կուրծքը` արտասահմանյան անձնագիրը: (Կոկո Շանել)

4. Կոշիկի ընտրության մասին մտահոգությունը երբեք չափազանց չի լինում: Շատ կանայք մտածում են, թե դրանք այնքան էլ կարևոր չեն, բայց կնոջ էլեգանտության իրական ապացույցն այն է, թե ինչ կա նրա ոտքերին: (Քրիստիան Դիոր)

5. Կնոջ լավագույն նորաձև աքսեսուարը գեղեցիկ տղամարդն է: (Կոկո Շանել)

6. Մի խորացեք տրենդների մեջ, կուրորեն մի հետևեք դրանց: Թույլ մի տվեք, որ մոդան իշխի Ձեզ. ինքներդ որոշեք`ով եք Դուք և ինչ եք ուզում արտահայտել Ձեր հանդերձանքով ու կենսակերպով: (Ջիաննի Վերսաչե)

7. Ձեր կերած յուրաքանչյուր կտորը բերանի մեջ մնում է 2 րոպե, ստամոքսում`2 ժամ, իսկ ազդրերում, ավա՜ղ, 2 ամիս: (Քրիստիան Դիոր)

8. Էլեգանտ լինել՝ չի նշանակում՝ աչքի ընկնել այնպես, որ ճչացող լինի: Էլեգան մոդան իշխի ձեզ, թե դրանք այնքան տտտ տտտտտտ լինել՝ նշանակում է՝ դաջվել դիմացինի հիշողության մեջ: (Ջորջիո Արմանի)

9. Օծանելիքը կնոջ անհատականության անգերազանցելի երանգն է, այն կերպարի վերջին շտրիխն է: (Քրիստիան Դիոր)

10. Աքսեսուարներ ընտրելիս հանեք այն, ինչ հագել եք վերջինը: (Կոկո Շանել)

11. Ձեր հանդերձանքը ցույց է տալիս, թե ինչպես եք Դուք ներկայանում աշխարհին, հատկապես հիմա, երբ մարդկանց միջև կոնտակտներն այդքան արագ են ստացվում: Նորաձևությունն այն անմիջական լեզուն է, որը հասկանալի է առանց թարգմանության: (Միուչչա Պրադա)

12. Ոչինչ կնոջը չի ծերացնում այնքան, որքան չափազանց ճոխ հանդերձանքը: (Կոկո Շանել)

13. Եթե Ձեր ոտքերը ծուռ են, հագեք խորը դեկոլտեով զգեստ: (Քրիստիան Դիոր)

14. Միշտ քայլեք այնպես, ասես Ձեզ հետևում են 3 տղամարդիկ: (Օսկար դե լա Ռենտա)

15. Դուք չեք կարող կեղծել փայլը, շիկը, բայց կարող եք շքեղ լինել կեղծ մորթիների մեջ: (Կարլ Լագերֆելդ)

16. Տգեղ կանայք չեն լինում, լինում են ծույլ կանայք: (Կոկո Շանել)

17. Որքան վատ են կնոջ գործերը, այնքան լավ տեսք նա պիտի ունենա: (Կոկո Շանել)

18. Կոշիկները փոխակերպում են Ձեր մարմնի կեցվածքն ու արտահայտությունը: Դրանք Ձեզ վեր են բարձրացնում ինչպես՝ ֆիզիկապես, այնպես էլ՝ զգայական մակարդակում: (Քրիստիան Լաբուտեն)

19. Լավ ձևված ու կարված զգեստը սազում է յուրաքանչյուր կնոջը, և սա վիճարկելի չէ: (Կոկո Շանել)

20. Գեղեցկության մասին հոգ տանելիս պետք է սկսել սրտից և հոգուց, այլապես ոչ մի գեղարարական միջոց չի օգնի: (Կոկո Շանել)

21. Գնեք քիչ, ընտրեք լավագույնը և, ամենակարևորը, դա արեք ինքներդ: (Վիվիեն Վեսթվուդ)

22. Զգուշացեք օրիգինալությունից: Կանանց նորաձևության պարագայում այն կարող է հանգեցնել դիմակահանդեսի: (Կոկո Շանել)

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)