Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)

Ռուս հաղորդավար և լրագրող Քսենիա Սոբչակն իր «Осторожно Собчак» հաղորդման շրջանակներում անդրադարձել է ՀՀ-ում տիրող իրավիճակին՝ ներկայացնելով ռեպորտաժ:

Հաղորդավարուհին իր պաշտոնական էջում մանրամասնել է ՀՀ-ում տիրող իրավիճակը՝ հրապարակելով հաղորդումից հատված, որին կից գրել է. ««Մասնակի մոբիլիզացիայի» հայտարարությունից հետո Հայաստանը դարձավ ամենահայտնի հանգրվանը նրանց համար, ովքեր ընդհանրապես չեն ցանկանում ընկնել այս մոբիլիզացիայի տակ։ Ինչը հասկանալի է, քանի որ անձնագիր պետք չէ, քարտերը Հայաստանում աշխատում են, և գրեթե բոլորն ամենուր խոսում են ռուսերեն, բայց խաղաղության ու ապահովության պայմաններում նույնիսկ այնտեղ ամեն ինչ այնքան էլ հարթ չէ»:

Սոբչակը պատմել է ՀՀ-ում տիրող իրավիճակի ու հայ-ադրբեջանական սահմանում տիրող լարվածության մասին:

«Սեպտեմբերի 13-ին, ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության, Ադրբեջանը գնդակոծել է սահմանամերձ գյուղերն ու ռազմական օբյեկտները։, նշելով, որ ադրբեջանական զորքերը նույնիսկ մոտեցել են հայկական առողջարանային Ջերմուկ քաղաքին։ Բաքուն իր հերթին ամեն ինչում մեղադրում է Հայաստանին՝ անվանելով «սադրիչ»։ Այսպես թե այնպես, երկու կողմից հարյուրավոր մահացածներ կան»,- գրել է հաղորդավարուհին:

Նա նաև նշել է, որ թիկունքում՝ Երևանում իրավիճակը ևս լարված է:

«Երևանում մեկ շաբաթ չի անցնում առանց փողոցային հանրահավաքների։ Ժողովուրդը դեռ չի կարող ընդունել Արցախում կրած պարտությունը և պահանջում է կա՛մ կառավարության հրաժարական, կա՛մ ՀԱՊԿ-ից դուրս գալը, կա՛մ ԱՄՆ-ից զենք ստանալը։ Այո՛, ԱՄՆ-ն էլ առանց դրա չէր կարող՝ օրերս Նենսի Փելոսին գնաց Երևան (թեև ոչ այնքան ամպագորոռ, որքան Թայվան) և խոստացավ «աջակցություն ժողովրդավարությանը»։ Արդյո՞ք սա նշանակում է շրջադարձ Ռուսաստանից։ Իսկ ի՞նչ են ասում տեղացիները, որ «կմեռնեն, բայց հետ չեն տա»»:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Լեգենդար ֆոտբոլիստ Հարի Քեյնի անակնկալը Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին (Video)
Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
«Անունը չէի հիշում, «դուք»-ով էի խոսում»․ Մարիայի ու Զարմիկի հայ-ուկրաինական սերը (Video)
Ծնվել է Սամվել Ալեքսանյանի թոռնիկը` Գոռի դուստրը. տեսեք` ում անունով են փոքրիկին անվանակոչել (Photo)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․