Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Լաչինի միջանցքով անցնելիս ձերբակալել են:
ՍիվիլՆեթի հետ զրույցում կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, տեղեկացրեց, որ ամուսնու հետ կապը կորել է, ձերբակալության մասին լուրեր է տեսել ադրբեջանական լրատվամիջոցներում։
Այլ մանրամասներ չհաղորդեց։
Ադրբեջանական տելեգրամյան ալիքները, հայտնում են, որ Վարդանյանին ձերբակալել են ադրբեջանցի ուժայինները։
Թարմացված․․․
Ադրբեջանի ԱԱԾ-ն հայտնել է որ ձերբակալել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և տեղափոխել Բաքու։
Աղբյուր՝ civilnet.am