Գարեգին Նժդեհի 10 ասույթներ, որոնք պետք է դառնան յուրաքանչյուր հայի ազգային պատվիրանները

zNews-ը ներկայացնում է ձեզ մեր ազգի հպարտություն` Գարեգին Նժդեհի հզոր մտքերը:

1. Ամեն մի «ես» հանցավոր ապստամբ է, ամեն մի «եսականություն» բարոյական մահափորձ է այն Մեծ Ամբողջի դեմ, որ ազգ է կոչվում:

2. Ամեն վախկոտ կենսաբանորեն անբարոյական է:

3. Անհայրենիք դարձաձ մի ժողովրդի համար չկա ավելի բարձր և նվիրական նպատակ, քան իր հայրենիքի` իր հավիտենական սեփականության վերստացումը:

4. Սկզբից ի վեր հայությունն ու իր քրիստոնեությունը ձուլված են ի մի բնություն: Այս երկուսի ճակատագիրը նույնացած է:

5. Բավական չէ հիացիկ վերաբերմունք, անգամ պաշտամունք ունենալ դեպի անցյալ սերունդը – պետք է գերազանցել նրան: Հենց սա է հարգանքի այն պսակը, որ յուրաքանչյուր հետնորդ պարտավոր է դնել նախնյաց հիշատակների կոթողին:

6. Միշտ էլ պարտվել են այն ազգերը, որոնք ունեցել են մեկ հենարան – քանակը: Կռվադաշտը միշտ էլ պատկանել է որակին: Նրան են պատկանում վաղվա հաղթանակները:

7. Հոգեբանորեն անհայրենիք է նա, ով պատրաստ չէ ամեն վայրկյան մեռնելու իր հայրենիքի համար:

8. Ազգերը չեն ունեցել և պիտի չունենան ավելի մեծ թշնամի, քան նյութապաշտ առաջնորդը:

9. Անբարոյական է իրեն երջանիկ զգացող անհայրենիքը, լինի դա անհատ, թե ժողովուրդ:

10. Մի ժողովուրդ, որն իրեն պետք եղած ուժն իրենից դուրս է փնտրում – կուրորեն իր պարտությունն ու անկումն է նախապատրաստում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․