Ինչպես կարող են կերակրող մայրերը լավացնել կաթի որակը

Բնության հետ ավելի սերտ կապը կարող է փոխել կրծքի կաթի բաղադրությունը՝ ազդելով երեխայի առողջության վրա, պարզել են Տուրկուի համալսարանի գիտնականները։

Հետազոտությունը հրապարակվել է Scientific Reports ամսագրում։

Հետազոտությանը, որն սկսվել է 2007թ., մասնակցել է 800 կերակրող մայր։ Կրծքի կաթի նմուշները հավաքվել են այն ժամանակ, երբ լրացել է փոքրիկների երեք ամիսը։

Կաթի բաղադրությունն ուսումնասիրվել է Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանում։

Գիտնականները պարզել են, որ օլիգոսախարիդների բազմազանությունը բարձր է եղել այն կանանց կաթի մեջ, որոնք ապրել են ավելի կանաչ շրջաններում։

Արդյունքները կախված չեն եղել կանանց կրթության մակարդակից, մասնագիտությունից, ընտանեկան դրությունից եւ ծնողների առողջական վիճակից, ինչպես նաեւ բնակավայրի սոցիալ-տնտեսական բարեկեցությունից։

Հետազոտության արդյունքները վկայում են այն մասին, որ բնության հետ ամենօրյա շփումների ավելացումը կարող է օգտակար լինել կերակրող մայրերի եւ նրանց երեխաների համար։

Օլիգոսախարիդները կրծքի կաթի առավել տարածված բաղադրիչներն են լակտոզայից եւ ճարպերից հետո։

Կրծքի կաթում առկա օլիգոսախարիդները կարող են պաշտպանել նորածնին վնասակար միկրոբներից եւ նվազեցնել ալերգիայի եւ հիվանդությունների առաջացման հավանականությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․