Անցնում եմ դիետայի. նախաճաշի հաշվի՞ն

«Վերջ, անցնում եմ դիետայի». այսպիսի որոշում կյանքում գոնե մեկ անգամ ընդունել է երեւի թե յուրաքանչյուր կին եւ առաջին հերթին հրաժարվել… նախաճաշից:

Կամ, հակառակը, հետեւելով որոշ դիետոլոգների խորհուրդներին եւ սեփական ախորժակին դեմ գնալով, նախաճաշն ավելի է հարստացրել սպիտակուցներով եւ բարդ ածխաջրերով:

Հարցին, թե պետք է նախաճաշել, ժամանակակից դիետոլոգիան պատասխանում է՝ շատ ցանկալի է:

Սակայն, պետք է ընդգծել, որ ցանկալի է, բայց ոչ պարտադիր: Իրականում նախաճաշի առկայությունն ու նրա հագեցվածությունն ուղղակի ազդեցություն ունեն ձեր կյանքի ռիթմի վրա:

Եթե նախաճաշելու ցանկություն չունեք, այդ հարցին պետք չէ ստիպողաբար մոտենալ: Մի կերպ կուլ տված պատառները ձեր կազմվածքին էլեգանտություն չեն հաղորդի: Սնվել առհասարակ պետք է ոչ շուտ, քան կքաղցեք: Բայց նախաճաշը բաց թողնելն ու ճաշին անհամբեր սպասելը եւս լավագույն որոշումը չէ, քանի որ միեւնույն է, այդ դեպքում էլ ճաշն է «վտանգ ներկայացնելու»՝ դառնալով վաղուց երազած պահ…

Ամենակարեւորն այն է, որ հետեւեք՝ առավոտյան ձեռքի տակ հայտնվի օգտակար, առողջ սնունդ (մրգեր, ցորենի հաց, անյուղ կաթնաշոռ): Այլապես բերանը կընկնի, ինչ պատահի, իսկ դա դժվար թե երաշխավորված լինի դիետոլոգի կողմից:

Վերջերս նորաձեւ է դարձել այն պնդումը, որ նախաճաշել պետք է մրգերով: Սակայն, նման խորհուրդը կիրառական է միայն այն մարդկանց դեպքում, ովքեր չեն տառապում աղեստամոքսային հիվանդություններից: Խրոնիկ գաստրիտի կամ կոլիտի առկայության դեպքում մրգային նախաճաշը տհաճ զգացողություններ կարթնացնի ստամոքսում:

Սպիտակուցներով-ածխաջրերով շատ հագեցած սննդի կարիք այն մարդկանց դեպքում, ովքեր չեն զբաղվում ծանր ֆիզիկական աշխատանքով, առանձնապես չկա (մանավանդ եթե չեք ուզում): Այդ պատճառով էլ, նախաճաշին ինչ ուտելը, եւ ամենակարեւորը՝ երբ, շատ անհատական է:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․