Ո՞ր խնձորն է ավելի առողջարար՝ կարմի՞ր, թե՞ կանաչ

Արդյո՞ք խնձորները կօգնեն ձեզ նիհարել և որո՞նք են ավելի առողջարար՝ կարմիրները, թե կանաչները:

Մեզ քաջածանոթ մրգի մասին ՌԻԱ Նովոստիին պատմել է Դիետոլոգ Օլգա Կորաբլեւան։

Թարմ կամ եփած խնձորների կալորիականությունը չափազանց ցածր է։ Սակայն չորացրած մրգերը կամ խնձորի կոմպոտը, որոնց շաքարավազ է ավելացվում, այլեւս դիետիկ սնունդ չի կարելի համարել։ Ի դեպ, եփած խնձորները նպաստում են ճարպային մթերքների ավելի արագ մարսմանը։ Բացի այդ, դրանց մեջ պահպանվում է պեկտինը: Այն բարենպաստ ազդեցություն է ունենում աղիքների վրա։ Բայց քաղցր սորտերի խնձորներից դիաբետիկները և ավելորդ քաշ ունեցողները պետք է հրաժարվեն:

Կարմի՞ր, թե՞ կանաչ.

Մրգի մեջ օգտակար սննդանյութերի պարունակությունն ուղղակիորեն կախված է գույնից։ Կարմիր և դեղին խնձորներն ավելի շատ կարոտին ունեն (կարևոր է բջիջների առողջության և տեսողության համար), մինչդեռ կանաչ խնձորներն ավելի շատ երկաթ են պարունակում։

Մեկ խնձորը պարունակում է ասկորբինաթթվի օրական պահանջի 25%-ը։ 5-6 կորիզներում՝ յոդի օրական նորմա։ Այս միրգը պարունակում է նաև մագնեզիում, կալիում, C, A վիտամիններ։ Մասնագետը խորհուրդ է տալիս օրական մինչև երկու խնձոր ուտել։ Սա միանգամայն բավարար է, որպեսզի մարմինը ստանա անհրաժեշտ վիտամիններն ու հանքանյութերը՝ առանց առողջությանը վտանգելու։

Դիետոլոգը զգուշացնում է, որ դատարկ ստամոքսին խնձորը կարող է առաջացնել փքվածություն և աղեստամոքսային տրակտի հիվանդությունների սրացում (գաստրիտ, ստամոքսի խոց, աղիքներ)։ Եվ միայն բացարձակապես առողջ մարդիկ կարող են դիմել խնձորի մոդայիկ մոնոդիետաների, որոնք չպետք է տեւեն մեկ օրից ավելի։ Կիտրոնաթթուն, գինեթթուն և խնձորաթթուն, որոնք առկա են խնձորի մեջ, կարող են առաջացնել լեղապարկի բորբոքում։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․