Շուշանիկ Դավթյանը արդեն երկրորդ անգամ է տեղահանվում: 44-օրյա պատերազմին կորցրել է ոչ միայն ամուսնուն, այլ նաեւ Հադրութում գտնվող տունը: Հիմա Մարտակերտից է հեռացել՝ երեք անչափահաս երեխաների հետ: Չունի որեւէ հարազատ: Ասում է՝ մեծ դժվարությամբ է կարողացել բլոկադայի ընթացքում պահել երեք երեխաներին: Օգնության են հասել բարի մարդիկ: Հիմա որոշել է ապրել Լոռու մարզում: Պատահական չի ընտրել այս մարզը. 44-օրյա պատերազմին, երբ տեղահանվել են, երեխաների հետ պատսպարվել է հենց այս մարզում:
Աղբյուր՝ Galatv.am
