Մթերքներ, որոնք օգտակար են արյան համար

Բոլորն էլ գիտեն, որ առողջության համար անհրաժեշտ է ուտել բանջարեղեն և միրգ: Քիչ քաղցրավենիք, ավելի շատ՝ դանդաղ ածխաջրեր և ջուր: Իսկ գիտե՞ք, թե որ մթերքներն են օգտակար ձեր արյան՝ օրգանիզմի ամենակարևոր բաղադրիչներից մեկի համար:

zNews-ը ներկայացնում է արյունն առողջացնող մթերքների ցուցակը:

Անոթների միջոցով նորմալ շարժման համար արյունը պետք է լինի բավարար ջրիկ, բայց միևնույն ժամանակ ունենա լավ մակարդելիություն՝ արյունահոցությունը դադարեցնելու համար:

Մեր սովորական սննդակարգը խտացնում է արյունը, ինչը սպառնում է խցանումների առաջացմանը: Ալկոհոլ, շաքար, ճարպոտ միս, պահածոյացված սնունդ. այս մթերքները վատթարացնում են արյան վիճակը: Իսկ շարունակությունը՝ շղթայական է. արյունը չի կատարում իր գործառույթները, հյուսվածքները լավ չեն սնուցվում, մթերքները լավ չեն քայքայվում և, որպես հետևանք, ընկնում է հեմոգլոբինը, իմունիտետը նվազում է, օրգանիզմի վիճակը՝ վատթարանում:

Բավականաչափ ջուր խմելով, ավելացնելով բանջարեղենի սպառումը՝ մենք բարելավում ենք իրավիճակը: Բայց կան մթերքներ, որոնք անփոխարինելի են, եթե ձեր նպատակն է լինել աշխույժ, դեմքին ունենալ առողջ գույն, բարձրացնել անձեռնմխելիությունը:

Լյարդ

Լյարդը հարուստ է երկաթով, ֆոլաթթվով, A վիտամինով, որն օգնում է ուրոլիտիասի բուժմանը: Պարունակում է հեպարին, որը պահպանում է արյան նորմալ մակարդումը:

Լյարդն ունի սպիտակուցների և կարևոր օգտակար հանածոների բարձր կոնցենտրացիա, որոնցից հիմնականներն են երկաթը և պղինձը՝ արյան էական բաղադրիչներ, որոնք մասնակցում են հեմոգլոբինի արտադրությանը:

Այդուհանդերձ, լյարդը պարունակում է կերատին՝ նյութ, որը տարիքավորներին խորհուրդ չի տրվում օգտագորշծել:

Այս մթերքի գլխավոր առավելությունն այն է, որ այն մեզ հասանելի է ամբողջ տարվա ընթացքում, միայն հարկավոր է սովորել, թե ինչպես այն ճիշտ պատրաստել:

Բալ

Ամառ է, և պետք է առիթը օգտագործել օրգանիզմն այս համեղ ու առողջ հատապտուղով հագեցնելու համար: Մսեղ պտուղները պարունակում են ֆոլաթթու, որն անհրաժեշտ է արյունաստեղծ գործընթացի համար (դրա պակասությունը կարող է նույնիսկ անեմիա առաջացնել): Ինչպես նաև՝ պղինձ, կալիում, մագնեզիում և երկաթ:

Քրքում

Սա ոչ միայն համեղ համեմունք է, որը լավ համակցվում է հավի, մսի, բանջարեղենի և նույնիսկ թեյի հետ, այլ նաև շատ օգտակար է: Այն օրգանիզմից հեռացնում է շլակներն ու տոքսինները, կանխում ուռուցքային հիվանդությունները:

Բայց չի կարելի այն չարաշահել հղիության ընթացքում, քանի որ կարող է բարձրացնել արգանդի տոնուսը: Քրքումին զգուշորեն պետք է մոտենան նաև խոլելիտիազով հիվանդները, ստամոքսային հիվանդություններ ունեցողները:

Սխտոր

Բացի յուրահատոկ հոտից և մեծ քանակությամբ ֆիտոնցիդներից, որոնք խանգարում են մանրէների և վիրուսների աճին, սխտորը հարուստ է նաև C վիտամինով։ Հանքային տարրերից սխտորը պարունակում է կալցիում, մագնեզիում, մոլիբդեն, պղինձ, կոբալտ, վանադիում, ֆոսֆոր, ծծումբ, քլոր և անագ։ Այն կանխում է արյան խցանումներիի առաջացումը և ունի հակաուռուցքային հատկություններ:

ի դեպ, սխտորի օգտակար հատկությունները ջերմային մշակման ընթացքում պահպանվում են:

Խնձոր

Այս «երիտասարդացնող» պտուղը իզուր չէ, որ այսպիսի անվանում է ստացել։ Խնձորը հարուստ է երկաթով, ուստի այս մրգի պարբերաբար ուտելը մեծացնում է հեմոգլոբինի քանակությունը: Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, բարելավում մարսողությունը, ամրացնում սրտանոթային համակարգը:

Կիվի

Օրական 2-3 հատ կիվի ուտելը կարող է բարենպաստ ազդեցություն ունենանալ սրտանոթային համակարգի վրա:

Կիվին ունի առողջության համար շատ օգտակար յուրհատուկ կենսաբանական ակտիվություն, որը կարող է կարգավորել արյան ճնշումը, պաշտպանել ստրանոթային համակարգն ու նվազեցնել այնպիսի հիվանդությունների առաջացման հավանականությունը, ինչպիսին են սրտամկանի կաթվածը, աթերոսկլերոզը և գլխուղեղի կաթվածը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)