Նյարդերը` բազմաթիվ հիվանդությունների պատճառ

Բազմաթիվ լուրջ հիվանդություններ զարգանում են նյարդերի պատճառով: Հուզական լարվածությունը, տարածվելով մկանների վրա, որպես կանոն, դառնում է գլխացավի, աղային կուտակումների առաջացման պատճառ:

Չարտահայտած վիշտը վերածվում է բրոնխիալ ասթմայի, մշտական գրգռվածությունը վնասում է ստամոքսը, տագնապը խախտում է սրտի աշխատանքի ռիթմը, բարկությունն ազդում է լյարդի և լեղապարկի գործունեության վրա, անցանկալի մարդկանց հետ պարտադրված շփումները հանգեցնում են խրոնիկական հարբուխի, սիրելի աշխատանքով զբաղվելու անկարողությունը մեծացնում է ուռուցքային հիվանդություների առաջացման հավանականությունը, անփոխադարձ սերը և քնքշանքի կարիքը կարող են առաջացնել մաշկային հիվանդություններ:

Այն մարդկանց, որոնք հակվածություն ունեն հիվանդանալու նյարդերի պատճառով, մասնագետները, կախված հուզական արձագանքներից, բաժանում են երկու խմբի’ ակտիվների և պասիվների: Նրանք ունեն թույլ բնավորություն, բարձր հուզականություն, սթրեսային իրավիճակներում ընդունակ չեն վերահսկելու իրենց և հանգամանքները, ճիշտ չեն գնահատում կատարելիք գործողությունները, քանի որ հույզերն ու զգացմունքները խեղաթյուրում են դրանք:

Ակտիվներն այն մարդիկ են, որոնք հույզերը չեն պահում իրենց մեջ, շփվող են, եռանդուն: Եթե հանգամանքների բերումով ուժեղ զգացմունքները զսպում են, ապա հավանական է դառնում այնպիսի հիվանդություններով հիվանդանալը, ինչպիսիք են զարկերակային հիպերտոնիան, սիրտ-անոթային խանգարումները, միգրենը:

Պասիվները բոլոր հույզերն ու զգացմունքներն իրենց մեջ են պահում: Նրանք խոհուն են, փակված, միշտ աշխատում են պատսպարվել խնդիրներից, դրանք տեղափոխել ուրիշի ուսերին և ընկնում են կախվածության մեջ: Այդպիսի մարդիկ ընկրկում են հանգամանքների առջև, իսկ օգնություն փնտրելիս հակված են ինքնախարազանման: Վերջինիս հետևանքով նրանք բառացիորեն քայքայում են իրեց առողջությունը: Նրանց օրգանիզմում ավելանում է աղաթթվի արտազատումը, քայքայվում է ստամոքսի լորձաթաղանթը: Խոցի առաջացմանը զուգընթաց մեծանում է գաստրիտի և կոլիտի, աղիների բորբոքման ախտանիշի վտանգը, առաջանում է քրոնիկ փորկապության կամ լուծի, ինչպես նաև բրոնխիալ ասթմայի հակվածություն:

Այս կամ այն հիվանդությանը հակվածությունը, մասնագետների կարծիքով, կրում է հոգեբանական բնույթ, արմատներով գնում դեպի վաղ մանկություն: Հասուն մարդկանց մոտ հիվանդությունները հիմնականում առաջանում են սթրեսային իրավիճակների պատճառով, որոնց նրանք բախվել են մանկության տարիներին:

Օգտակար խորհուրդ

Որպեսզի մանրուքների պատճառով չնյարդայնանաք, հաճախ շնչեք լավանդայի և հազրեվարդի բույրերը. դրանք գիշերը հանգիստ քուն կպարգեւեն, իսկ ցերեկը կկարգավորեն նյարդերը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․