Կոռնիձորում ԳԱԼԱ-ն զրուցել է Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղից բռնի տեղահանված Էդիկ Բեգլարյանի հետ: Որդու ընտանիքի հետ նա դժվարությամբ հասել էր Հայաստան եւ մեկնում էր Վարդենիս: Տնից դուրս գալիս որոշել է հավերին ու ճագարներին էլ իր հետ վերցնել, բերել, հանձնել Հայաստանում ապրող որդու ընտանիքին: Ամաչել է կենդանիներին բերել, հետո, այնումենայնիվ, որոշել է չթողնել Արցախում: Մյուս կենդանիներին անասնագոմից բաց է թողել:
GalaTV