«Ինչո՞ւ արցախցիները դարձան գաղթական․ Ո՞վ է հաջորդ թիրախում»

Լրագրող Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Արցախցիներին ամեն կերպ օգնելու, ապրումակցելու հանրային այս շարժումը տպավորիչ է և հուզիչ։ Լուսավոր այս երևույթի մասին երկար կարելի է խոսել՝ շեշտադրելով հատկապես գորիսեցի պատանիների սերն ու հոգատարությունը։

Բայց ինձ թվում է այս պահի դրությամբ դա չէ ամենառանցքային թեման։ Կամավորության ամենամեծ վտանգն այն է, որ այն աշխատանքի հետ միասին սպառում և մաշեցնում է նաև խնդրի առաջացման պատճառը կամ առնվազն դրա հարցադրումը։ Ինչո՞ւ արցախցիները դարձան գաղթական։ Դրան հաջորդում է մյուս շատ ավելի վտանգավոր հարցը․ դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս կամավորական շարժումները։ Ո՞վ է հաջորդ թիրախում։

Երբ եղավ Ապրիլյան պատերազմը, ես հոդված գրեցի հետևյալ հարցադրումով․ դեռ քանի՞ ապրիլյան պատերազմներ են սպասվում և ո՞վ է երաշխավորելու, որ չորրորդ կամ հինգերորդ հարձակմանը կդիմանանք։ Իսկ հիմա նույն հարցը կարելի է տալ նաև պարբերաբար կամավորական զարթոնքի մեջ հայտնվող մեր ընկերներին։ Դեռ ինչքա՞ն։

Մի՞թե պարզ չի, որ այդ մեթոդաբանությունը արդի աշխարհում չի աշխատում, շաբաթ-կիրակի կրակելով սահմանները անառիկ չեն դառնալու, գմբեթներ սարքելով զինվորի կյանքեր չեն փրկվելու, արցախցի երեխաներին քաղցրավենիք բաժանելով նրա հոգում չի խեղդվելու հարցը, թե ինչ եղավ իր երկրի հետ։

Ցանկացած բարի գործ չնչին նշանակություն ունի, քանի որ պետական քաղաքականությունն ի սկզբանե սխալ հիմքերի ու ռելսերի վրա է դրված։

Ընկերներ, երիտասարդներ, նոր եկող սերունդ, բոլորդ էլ լավն եք, համարձակ եք, ինտելեկտուալ եք, բայց առանց քաղաքականության դուք էլ, ձեր բարի գործերն էլ, գմփեթներն էլ, արցախցիների նկատմամբ սերն էլ ճզմվելու են գնան ու կորեն, անարդյունք ու անիմաստ։

Չեմ ուզում հիասթափեցնել, պարզապես պետք է հասկանանք, որ Արցախի հայաթափումը նաև հնարավոր դարձավ 5 տարվա սխալ ու կործանարար քաղաքականության պատճառով։ Սա չտեսնել ու պայքարել հետևանքների դեմ, նշանակում է մերժել տրամաբանությունն ու հետևողականությունը։ Ինչին էլ հաջորդելու է մյուս կամավորական զարթոնքը, բայց արդեն մեկ այլ համազգային աղետի առթիվ»։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Լեգենդար ֆոտբոլիստ Հարի Քեյնի անակնկալը Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին (Video)
Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
«Անունը չէի հիշում, «դուք»-ով էի խոսում»․ Մարիայի ու Զարմիկի հայ-ուկրաինական սերը (Video)
Ծնվել է Սամվել Ալեքսանյանի թոռնիկը` Գոռի դուստրը. տեսեք` ում անունով են փոքրիկին անվանակոչել (Photo)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․