Ի՞նչ է տեղի ունենում, երբ կինը քնում է կրծկալով

Ի՞նչ է տեղի ունենում, երբ կինը քնում է կրծկալով։

Այս հարցի շուրջ բազմաթիվ առասպելներ կան՝ ասում են, որ նման սովորությունը կարող է կրծքագեղձի քաղցկեղ առաջացնել, դանդաղեցնել կրծքագեղձի աճը կամ հակառակը՝ կանխել դրա թուլացումը։

Իրո՞ք այդպես է։

Կրծկալով քնելը վնասակա՞ր է։

Բժշկական ապացույցներ չկան, որ կրծկալով քնելը վնասակար է։ Բայց, օրինակ, մեծ կուրծք ունեցող կանանց ավելի հարմարավետ կլինի կրծկալով քնելը։

«Քնելուց առաջ փափուկ կրծկալ հագնելը կարող է օգնել սահմանափակել կրծքի շարժը քնած ժամանակ», – ասում է կրծքի խնամքի կենտրոնի հիմնադիր, հավաստագրված մամոլոգ Ռեգինա Հեմփթոնը:

Իմպլանտներ ունեցող կանայք նույնպես կարող են կրծկալով քնել: «Կրծկալով քնելը կարող է ավելի հարմարավետ լինել, եթե դա փափուկ կրծկալ է, որը չի արգելափակում շրջանառությունը», – ասում է բժիշկ ուրագինեկոլոգ Թերի Էն Սամուելսը:-Սա թույլ է տալիս իմպլանտներին ավելի երկար մնալ կանգուն վիճակում»:

Կրծկալով քնելը կանխու՞մ է կրծքի թուլացումը:

Կուպերի կապանները, որոնք պահում են կուրծքը, ժամանակի ընթացքում թուլանում են, ինչի հետևանքով կրծքերը կախվում են: Քնի ժամանակ կրծկալ կրելը չի օգնում խուսափել դրանից։

Կրծկալով քնելն ունենո՞ւմ արդյոք կողմնակի ազդեցություններ:

Ճիշտ այնպես, ինչպես կրծկալով քնելը մեծ առավելություններ չունի, այնպես էլ լուրջ բացասական հետևանքներ չկան:

«Չկան հրապարակված ապացույցներ, որ կրծկալով քնելը վնասակար է, ասենք, թե կարող է հանգեցնել կրծքագեղձի քաղցկեղի, վատ շրջանառության կամ կրծքի աճի դանդաղեցման», – ասում է դոկտոր Թերի Սամուելսը:

«Պարզապես համոզվեք, որ կրծկալը համապատասխան չափի է և ճիշտ է նստած», – նշում է դոկտոր Հեմփթոնը:

Բացի այդ, մի կրեք չափազանց կիպ կրծկալ, որը կմտնի մաշկի մեջ, քանի որ դա կարող է գրգռվածություն առաջացնել և խանգարել քունը:

Ինչպես ցանկացած այլ հագուստ, որը շփվում է մաշկի հետ, կրծկալը կուտակում է քրտինք, ճարպ և բակտերիաներ: Համոզվեք, որ այն բավարար հաճախ եք լվանում, որպեսզի կանխեք մաշկային խնդիրները: Ի վերջո, բամբակյա կրծկալն ավելի լավ ընտրություն է, քանի որ բամբակը թույլ կտա, որ օդ անցնի:

Այսպիսով, պե՞տք է հանել կրծկալը քնելուց առաջ:

Ոչ մի ապացույց չկա, որը վկայում է կրծկալով քնելու բացասական ազդեցության մասին: Ընդհակառակը, կրծկալով քնելը կարող է օգտակար լինել մեծ կուրծք ունեցող կանանց համար։ Նաև՝ գիշերը կրծկալով մնալու կամ չմնալու միջև ընտրությունը կախված է անձնական նախասիրություններից:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․