Ինչպես ընտրել կառուցվածքին համապատասխան ջինսե տաբատ

Ժամանակակից կնոջ զգեստապահարանում կգտնվի գոնե մեկ հատ ջինս:

Այն մատչելի է եւ հարմարավետ, ջինս այսօր հագնում են բոլորը’ անկախ սեռից եւ տարիքից:

Կանայք ջինսե տաբատ գնելիս պետք է նկատի ունենան, որ սխալ ընտրության դեպքում այն կարող է ընդգծել կառուցվածքի թերությունները:

Ընտրությունը պետք է հարմարեցնել հատկապես հետույքի, ազդրերի կառուցվածքի, ոտքերի երկարության հետ:

Ահա մի քանի խորհուրդ, որ կօգնեն գտնել ձեր կազմվածքին համապատասխան ջինս:

Օրինակ, ցածր նստատեղը տեսողականորեն կարճացնում է ոտքերը, եւ պետք է տաբատը լինի այնպիսին, որ չեզոքացնի այդ տպավորությունը:

Նախընտրելի է, որ ջինսե տաբատը լինի ուղիղ փողքերով եւ այն կրեք բարձրակրունկներով: Ինչ վերաբերում է գույնին, ցանկալի է միատոնությունը. դա եւս տեսողականորեն երկար է ցույց տալիս ոտքերը:

Տափակ հետույքի դեպքում ընտրեք ցածր գոտկատեղով ջինսե տաբատ. այն կլորավուն տեսք է հաղորդում հետույքին, քողարկում կառուցվածքի թերությունը: Այս դեպքում տեսողական ներգործություն կարող են ունենալ նաեւ խոշոր գրպանները:

Մեծ հետույք ունեցող կանանց ամենից հարմարը դասական գոտկատեղով տաբատներն են, որոնք ազդրերի հատվածում մի փոքր լայնանում են, իսկ գրապանների հարցում փորձարկումներ պետք չեն: Նման ջինսի հետ կատարյալ են կիպ բլուզները:

Ջինսի ձեւը ընտրելուց, այն ձեր կառուցվածքին համապատասխանեցնելուց առաջ ուշադրություն դարձրեք որակին: Այն, կարելի է ասել, առաջին տեղում է գերազանց տպավորություն գործելու համար: Որքան էլ մատչելի, ամենօրյա գործածության համար նախատեսված, ջինսերը եւս մրցակցում են առաջին հերթին որակով:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․