«Քեզ ինչպե՞ս ասեմ` ինչ կատարվեց, աղջիկս». Ղազանչեցոցում հրթիռակոծությունից հետո պսակադրված զույգի հրաժեշտն Արցախին

Շուշիի սուրբ Ղազանչեցոցում հրթիռակոծությունից հետո պսակադրված Հովիկ Հովսեփյանն ու Մարիամ Սարգսյանը ևս իրենց առաջնեկի հետ լքել են հայրենի Արցախը:

Մարիամն այս կապակցույթամբ ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քեզ ինչպե՞ս ասեմ` ինչ կատարվեց…

Սաթէ, աղջիկս, գրեթե 10 ամիս առաջ վստահ էի, որ մեր նվիրումն ու ինքնազոհաբերումն արդյունք կունենան։

3 տարի առաջ ես ու հայրդ առաջիններից էինք, որ վերադարձանք Արցախ (նոյեմբերի 14-ին), վստահ էինք, որ մեր վերադարձով Արցախը հայկական ենք պահելու։

Դու ծնվեցիր Արցախում, երբ թվում էր՝ ունենք երազած հայրենիք։ 9 ամիս սովի, ցրտի, տապի պայմաններում «պայքարեցինք»։ Ժամանակը չափվում էր քո ամսականներով և մեծանալուդ հետ դժվարություններն ավելի էին ծանրանում։ Մրգերից դեղձին, խաղողին էիր ծանոթ, կարտոֆիլ ու միս էիր սիրում։ Սաթէ, բայց մենք քեզ Հայրենիք էինք ուզում տալ…

Ասում են՝ բախտս բերել է, որ ոչինչ չես հասկանում, ժպտում ես և գաղթի ճամփին սովորել ես ծափ տալ։

Այո, ողբերգական ներկայացման առաջին արարն ավարտվեց և, ցավոք, մենք ենք իրական հերոսները, ծափ տուր..

Բախտդ չի բերել, որովհետև գուցե չխոսես բարբառով, բախտդ չի բերել, որովհետև չճանաչեցիր հայրենիքդ՝ աշխարհի գեղեցկագույն անկյունը, չքայլեցիր իմ մանկության փողոցներով, չխաղացիր մեր տների բակերում, 9 ամսականում դու էլ դարձար գաղթական…

Բախտդ միայն մի հարցում է բերել՝ Աստծո կամոք, թե պատահմամբ հայրիկդ ողջ է և դա այս ողբերգական պատմության միակ լուսավոր կետն է…

Մենք հրաժեշտ տվինք մեր սարերին, որ աշխարհում ամենավեհն ու հպարտն էին, մեզնից խլեցին մեզ, աղջիկս…

9 ամիս թերսնումից հետո դու հիմա կարող ես ունենալ ամեն ինչ, բայց ոչ ամենաթանկը՝ Արցախ…

Հ.Գ. սա մեր Արցախում վերջին նկարն է, մենք չունենք Արցախ, ունենք իրար»:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Լեգենդար ֆոտբոլիստ Հարի Քեյնի անակնկալը Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին (Video)
Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
«Անունը չէի հիշում, «դուք»-ով էի խոսում»․ Մարիայի ու Զարմիկի հայ-ուկրաինական սերը (Video)
Ծնվել է Սամվել Ալեքսանյանի թոռնիկը` Գոռի դուստրը. տեսեք` ում անունով են փոքրիկին անվանակոչել (Photo)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Տղամարդու բնավորությունը` ըստ նրա սեռական նախասիրությունների
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»