5 մթերք, որոնք երիտասարդացնում են մեր օրգանիզմը

Երիտասարդությունը երկարացնելու հարցը երկար ժամանակ գրավել է մարդկության ուշադրությունը: Լավագույն գիտնականները պայքարում են այս խնդիրը լուծելու համար:

Մենք սկսում ենք ծերանալ, հենց որ դադարում ենք աճել, մաշկի և մազերի վրա թորշման նշաններ են հայտնվում: Ծերացումը տեղի է ունենում բջջային մակարդակում, հյուսվածքները նորացման ժամանակ չունեն, ինչը հանգեցնում է առողջության վատթարացման:

Այնուամենայնիվ, գիտությունը տեղում չի կանգնում: Գիտնականները հայտնաբերել են ֆիզետին օրգանական նյութի հակատարիքային հատկությունները: Այն պիգմենտ է, որն առկա է բանջարեղենի և մրգերի մի մասի մեջ: Ծերացման հետ մեկտեղ վնասված բջիջները կուտակվում են, իսկ մարմնի պաշտպանական համակարգը այլևս ի վիճակի չի լինում արագ և արդյունավետ մաքրել հյուսվածքները: Այսպիսով, այս բջիջները ոչ միայն մնում են մարմնում, այլև բացասաբար են անդրադառնում բոլոր գործընթացների վրա:

Ֆիզետինը (ֆլավոնուդ) նվազեցնում է վնասված բջիջների քանակը, ինչը երիտասարդացնում է մարմինը: Բացի այդ, այս նյութն ուժեղացնում է դեղամիջոցների ազդեցությունը քաղցկեղի դեմ, օրինակ, այն լավ է գործում կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարում: Ֆիզետինը օգնում է նորացնել ուղեղի բջիջները, ինչը երկար ժամանակ պահպանում է պայծառ հիշողություն և մտքի հստակություն: Ֆիզետինի առավելություններն անհերքելի են, այնպես որ բոլորը պետք է իրենց սննդակարգում ներառեն գունանյութ պարունակող մթերքներ:

Ինչ մթերքներ պարունակում են ֆիզետին

Անկասկցած ցանկացած մթերք կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել կամ չհամապատասխանել անհատական պատճառներով: Հետեւաբար, նախքան սննդակարգը փոխելը, դուք պետք է խորհրդակցեք բժշկի հետ:

1. Ելակ

Ելակի հատապտուղները հիանալի պաշտպանում են ուղեղը ծերությունից, ուստի խորհուրդ է տրվում օգտագործել որպես նյարդաբանական հիվանդությունների, մասնավորապես Ալցհայմերի հիվանդության կանխարգելման համար: Ելակի մեջ կան բազմաթիվ հակաօքսիդիչներ, որոնք չեզոքացնում են ազատ ռադիկալների գործունեությունը և վերացնում բորբոքային գործընթացները: Ֆիզետինի պարունակությամբ ելակն առաջատարն՝ 1 գրամ հատապտուղին բաժին է ընկնում 160 մգ:

2. Խուրմա

Խուրման հայտնի է իր օգտակար հատկություններով՝ մարսողությունը բարելավելու և բորբոքային գործընթացները վերացնելու առումով: Պտուղը վիտամին A-ի, լիկոպենի, լյուտինի և այլ արժեքավոր միկրոտարրերի հարուստ աղբյուր է: Ֆիզետինի հետ համատեղ, դրանք արգելափակում են ազատ ռադիկալները, երիտասարդացնում հյուսվածքները և պայքարում ցավոտ գործընթացների դեմ:

3. Կիվի

Կիվին ի վիճակի է ասպիրինի պես նոսրացնել արյունը, այնպես որ այն պետք է օգտագործվի սիրտ-անոթային համակարգի հետ կապված խնդիրների դեպքում: Մրգերում պարունակվող նյութերը թույլ չեն տալիս ձևավորել արյան խցանում, ինչը կօգնի խուսափել ինսուլտի, սրտի կաթվածից և թրոմբոզից:

4. Խաղող

Խաղողի ողկույզները ոչ միայն համեղ հատապտուղներ են, այլև չափազանց սննդարար և առողջ մթերք են: Դրանք բարենպաստ ազդեցություն են ունենում սրտի և ինսուլինային գեղձի աշխատանքի վրա, քանի որ դրանք ունեն գլիկեմիկության միջին ցուցանիշ:

Խաղողի մեջ ռեսվերատրոլ կա՝ հակաբորբոքային նյութ, որը պաշտպանում է բազմաթիվ լուրջ հիվանդություններից, ներառյալ քաղցկեղը, իշեմիան, նյարդերի խեղումը, Ալցհայմերի հիվանդությունը: Բացի այդ, ռեսվերատրոլն օգնում է պայքարել տարբեր վիրուսների և սնկերի դեմ:

5. Խնձոր

Շատերը խնձորը համարում են ամենահասարակ և ամենատարածված պտուղը, բայց այն այդքան էլ պարզ չէ: Այս միրգը պարունակում է մեծ քանակությամբ ֆիզետին, ինչպես նաև վիտամին C և B-կարոտին: Իր օգտակար բաղադրության շնորհիվ խնձորն օգնում է թեթևացնել բորբոքումները, ինչպես նաև զարգացնել դիմադրողականություն տարբեր վարակիչ պաթոգեններին և չեզոքացնել ազատ ռադիկալները:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․