7 դրսևորում, որոնք վկայում են արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին

Արյան մեջ շաքարի մակարդակը կարևոր ցուցանիչներից մեկն է, որն ակտիվորեն ազդում է առողջության վիճակի վրա:

Շատ կարևոր է հետևել, որ այն մնում է անվտանգ մակարդակի վրա:

Լավ կլինի, եթե ստուգվել առնվազն վեց ամիսը մեկ անգամ, բայց կարևոր է նաև իմանալ արյան մեջ շաքարի բարձր մակարդակի թաքնված ախտանշանները:

Ծարավ

Երբ արյան մեջ չափից ավելի շաքար կա, օրգանիզմում վատ է կատարվում գլյուկոզի զտման աշխատանքը, և սկսվում է ջրազրկումը: Նույնիսկ ծարավի ոչ շատ ուժեղ զգացողության պարագայում օրգանիզմն ուժեղացնում է ադրենալինի արտադրությունը, որն արգելափակում է ինսուլինը, ինչը կարող է վնասակար լինել առողջության համար: Հետևաբար, շատ կարևոր է անհրաժեշտ քանակի ջուր խմելը, և, եթե անընդհատ ծարավ եք զգում, ապա ստուգեք ձեր արյան մեջ շաքարի մակարդակը:

Հաճախամիզություն

Դուք անընդհատ խմել եք ուզում և միաժամանակ հաճախ եք վազում զուգարան։ Թվում է, թե անտրամաբանական է, բայց շաքարի բարձր մակարդակի դեպքում օրգանիզմն ավելորդ հեղուկն ուղղում է դեպի երիկամները, ինչը դրանց ստիպում է ծանրաբեռնված աշխատել՝ ֆիլտրելով արյունը և լրացուցիչ մեզ արտադրել: Այնպես որ, եթե միաժամանակ առկա են այս երկու դրսևորումները, ապա չափեք շաքարի մակարդակը։

Ուշադրության վատթարացում

Երբ շաքարի մակարդակն արյան մեջ չափից շատ ավելի է, գլյուկոզայի ճեղքման համար ինսուլինը չի բավականացնում, և օրգանիզմն անհրաժեշտ քանակի էներգիա չի ստանում, այդ թվում՝ ուղեղի աշխատանքի համար։ Եթե ձեր ուշադրությունը վատանում է, դուք խնդիրներ եք նկատում հիշողության հետ կապված և այլ բարդություններ, ապա հարկ է ստուգել արյան մեջ շաքարի մակարդակը։

Տեսողության հետ կապված խնդիրներ

Արյան մեջ շաքարի շատ բարձր մակարդակի պարագայում տեսողությունը կարող է դառնալ շղարշված։ Ընդ որում, եթե գլյուկոզայի մակարդակը կարգավորվի, տեսողությունը, որպես կանոն, վերականգնվում է։ Ի դեպ, սա պատճառներից մեկն է, որպեսզի պարբերաբար այցելել ակնաբույժի, եթե անգամ տեսողությունից չեք գանգատվում․ շաքարախտն այն հիվանդություններից մեկն է, որը աչքի բժիշկը կարող է նկատել ամենաառաջինը։

Հոգնածության զգացողություն

Շնորհիվ այն բանի, որ ուղեղը չի ստանում բավարար գլյուկոզա, այն չի ապահովվում բավարար էներգիայով, և մենք անընդհատ ցանկանում ենք պառկել: Հոգնածություն զգալու մեկ այլ պատճառ էլ զուգարան գնալու համար գիշերը կանոնավոր արթնանալն է, որը նույնպես պայմանավորված է շաքարի բարձր մակարդակով:

Կապտուկներ և քերծվածքներ

Երբ արյան մեջ շաքարի մակարդակը չափազանց բարձր է, օրգնիզմում բնական վերականգնողական գործընթացները դանդաղում են, քանի որ զարկերակները դառնում են կոշտ, ինչի հետևանքով արյունատար անոթները նեղանում են և մեծացնում է արյան հոսքը ամբողջ մարմնում: Արյունը հնարավորություն չի ունենում արագորեն վնասված հատվածներին հասցնել թթվածին և սնուցիչներ, ինչը դժվարացնում է վարակի դեմ արդյունավետ պայքարը և վերականգման գործընթացը:

Քաշի անկում

Քաշի ցանկացած չպատճառաբանված կորուստ ազդանշան է, որ մեր առողջության հետ ինչ-որ բան այն չէ: Եթե դուք չեք փոխել դիետան և չեք բարձրացրել ակտիվությունը, բայց միևնույն ժամանակ կորցրել եք քաշը, ապա անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․