Եղբայրները Ստեփանակերտի տնից վերցրել են ամենակարևորը՝ գեղեցկուհի մայրիկի լուսանկարը (Video)

Ստեփանակերտի իրենց տնից ի՞նչ են հասցրել վերցնել բռնի տեղահանված 12 եւ 14-ամյա եղբայրները… Փոքրը հուշում է, մեծը պատասխանում՝ ամենակարեւորը վերցրել են 2 տարի առաջ վթարից մահացած մայրիկի լուսանկարը: Ռոբերտը պատմում է՝ սեպտեմբերի 19-ին, երբ սկսվեց պատերազմը, ինքը մայրիկին այցելելու էր գնացել:

Թե ինչ եղավ հետո, եղբայրները պատմում են՝ իրար հերթ չտալով: Իրենք Հայաստան հասան ավտոբուսով: Արդեն դուրս գալու ժամանակ Ստեփանակերտում ադրբեջանցիներ են եղել: Ու չնայած այս մղձավանջին, չեն ուզել թողնել իրենց տունը:

Կարոտում են տան ամեն ինչին, Ռաֆայելը կրկին միջամտում է՝ անգամ սառնարանն են թողել : Եղբայրների խնամակալը նրանց մորաքույրն է, ունեն նաեւ տատիկ եւ պապիկ: Ընտանիքն այժմ կացարանի խնդիր ունի: Բնակարան են փնտրում Երեւանին մոտ բնակավայրերից մեկում, որ կարողանան աշխատանք գտնել ու ապրել:

Արցախում ապրելն այլեւս անհնար է, պատմում էր տատը՝ Ռաիսա Հակոբյանը: Ոչ մի դեպքում նա չէր համաձայնվի ադրբեջանական անձնագիր ստանալ: Հիմա ամենակարեւորը բնակության հասցե ունենալն է, որ 7-րդ եւ 10-րդ դասարաններում սովորող տղաները տեղավորվեն դպրոցում, շարունակեն ուսումնական պրոցեսը:

Աղբյուրը՝ GalaTV

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Լեգենդար ֆոտբոլիստ Հարի Քեյնի անակնկալը Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին (Video)
Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
«Անունը չէի հիշում, «դուք»-ով էի խոսում»․ Մարիայի ու Զարմիկի հայ-ուկրաինական սերը (Video)
Ծնվել է Սամվել Ալեքսանյանի թոռնիկը` Գոռի դուստրը. տեսեք` ում անունով են փոքրիկին անվանակոչել (Photo)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Ինչո՞ւ պետք է առողջ տղամարդը դիմանա 40-ն անց կնոջը. հարցն ամենևին էլ սերը չէ
Այս խնդիրը լուծելու համար պահանջվում է ոչ ստանդարտ մտածելակերպ
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ այն ինչն է, ինչը․․․

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․