5 վնասակար սովորություններ, որոնք հանգեցնում են ինսուլտի

Ինսուլտը ուղեղը սնուցող մեկ կամ մի քանի անոթների խցանման կամ պայթելու հետեւանքով գլխուղեղի վնասումն է։

Մասնագետներն առանձնացնում են ինսուլտի 2 հիմնական տեսակ՝ հեմորագեն եւ իշեմիկ։

Դրանք երկուսն էլ հավասարաչափ վտանգավոր են։

Եթե ինսուլտից հետո հիվանդը ժամանակին օգնություն չստանա, կարող է ամբողջ կյանքում հաշմանդամ մնալ կամ մահանալ։

Ի՞նչ անել ինսուլտ «ստանալու» համար։

zNews-ը ներկայացնում է մի քանի վնասակար խորհուրդ։

Մի՛ հետեւեք ձեր զարկերակային ճնշմանը

Հիպերտոնիան իշեմիկ ինսուլտների զարգացման համար ռիսկի հիմնական գործոններից է։ Եթե Դուք բարձր ճնշում ունեք, մի՛ հետեւեք դրան, մի՛ գնացեք բժշկի եւ դեղեր մի՛ խմեք։ Այդ ժամանակ ինսուլտի հավանականությունը զգալի կմեծանա։

Ծխե՛ք եւ հնարավորինս շատ ալկոհո՛լ խմեք

Ծխելը տղամարդկանց մոտ ինսուլտի հավանականությունը մեծացնում է 40 տոկոսով, կանանց մոտ՝ 60 տոկոսով։  Ինչ վերաբերում է ալկոհոլի չարաշահմանը, այն ինսուլտի հավանականությունը մեծացնում է 4 անգամ։ Ուստի, եթե ուզում եք ինսուլտ «ստանալ» ծխե՛ք եւ շատ ալկոհո՛լ  օգտագործեք։

Նստակյաց կենսակե՛րպ վարեք

Որքան քիչ եք Դուք շարժվում, այնքան մեծ է ինսուլտ ստանալու հավանականությունը։ Այդ պատճառով մարզասրահը եւ լողավազանը ժամանակի անիմաստ կորուստ է։ Եթ ուզում եք ինսուլտ ստանալ, ամբողջ օրը  նստե՛ք աշխատավայրում, իսկ երեկոյան՝ հեռուստացույցի դիմաց։

Ավելորդ քաշ

Ավելորդ քաշը նույնպես ինսուլտի եւ սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկ է պարունակում։ Եթե ուզում եք ինսուլտ «ստանալ» ոչ մի քայլ մի՛ ձեռնարկեք քաշը կարգավորելու եւ ավելորդ կիլոգրամների դեմ պայքարելու համար, եթե այն ունեք։

Սխա՛լ սնվեք

Սխալ սնունդը ռիսկի եւս մեկ գործոն է։ Առաջին հերթին սխալ սնվելու պատճառով մեծանում է աթերոսկլերոզի զարգացման ռիսկը։ Իշեմիկ ինսուլտը 90-95 տոկոս դեպքերում հենց ուղեղային եւ մակուղեղային անոթների վնասման հետեւանք է։ Սխալ սնունդը մեծացնում է շաքարախտի զարգացման ռիսկը, որը նույնպես համարվում է ինսուիլտի ռիսկի գործոն։ Եվ վերջապես, երրորդ հերթին, սխալ սնունդը կարող է ավելորդ քաշի պատճառ դառնալ, եւ այդ ժամանակ ինսուլտը միանշանակ երաշխավորված է։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․