7 տարածված սովորություն, որոնք կարող են ձեզ սպանել

Շատերն են լսել առողջությանը վնասող սովորությունների մասին, սակայն քչերին է հայտնի, որ կան առաջին հայացքից անվնաս թվացող մի շարք սովորություններ, որոնք ոչ միայն վնասակար են, այլև կարող են հանգեցնել մահվան:

zNews-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում նման վտանգավոր սովորություններից մի քանիսը:

Ձեռքերը հաճախակի լվանալու սովորություն

Համարվում է, որ ձեռքերը հարկավոր է հնարավորինս հաճախ լվանալ կյանքի համար վտանգավոր բակտերիաներից խուսափելու համար, սակայն չափազանց հաճախ ձեռքերը լվանալը կարող է հակառակ արդյունքն ունենալ: Բանն այն է, որ հակաբակտերիալ միջոցները ոչնչացնում են բոլոր բակտերիաները, մինչդեռ վտանգավոր բակտերիաներից բացի մաշկի վրա կան նաև օգտակար բակտերիաներ, որոնք շատ կարևոր են օրգանիզմի համար:

Սննդային հավելումների գործածություն

Շատերը կարծում են, որ սննդային հավելումներն օգտակար են մարդու համար և կարող են բուժիչ ազդեցութոյւն ունենալ, սակայն խնդիրն այն է, որ դրանք չեն համարվում դեղամիջոց, ուստի համապատասխան ստուգում չեն անցնում և կարող են շատ վտանգավոր լինել: Որոշ հավելումներ առաջացնում են լուրջ կողմնակի բարդություններ, որոնց հետևանքով կարող են ախտահարվել սրտամկանն ու մարսողական համակարգը:

Մաքրող միջոցների գործածություն

Բոլորն էլ գիտեն, որ մաքրող միջոցները կարող են վտանգավոր լինել, սակայն քչերին է հայտնի, որ դրանք կարող են անգամ մահվան հանգեցնել: Բանն այն է, որ այս քիմիական տարրերը թունավոր են մարդու օրգանիզմի համար, իսկ դրանց գոլորշին հաճախակի շնչելը կարող է հանգեցնել մահվան: Սա, իհարկե, չի նշանակում, որ մաքրող նյութերից հարկավոր է հրաժարվել, սակայն դրանց գործածությունն, այնուամենայնիվ, անհրաժեշտ է սահմանափակել:

Սոյայի գործածություն

Սոյան և դրանից պատրաստվող տոֆուն կարող են մսի հիանալի փոխարինիչ լինել, սակայն գենետիկորեն ձևափոխված սոյան կարող է լուրջ վնաս հասցնել օրգանիզմին: Ընդ որում՝ այս մթերքը հատկապվես վնասակար է հղիների համար: Բանն այն է, որ այն պարունակում է մեծ քաբակությամբ էստրոգեն, որն ազդում է օրգանիզմի վրա: Որոշ գիտնականներ անգամ պնդում են, որ սոյայի գործածությունը կարող է հանգեցնել հղիության ընդհատման:

Նստակյաց աշխատանք

Մարդկանց զգալի մասն աշխատում է գրասենյակներում, իսկ տանը հանգստանում հեռուստացույցի առջև, սակայն նման նստակյաց կենսակերպը կարող է բացասաբար անդրադառնալ ինքնազգացողության և ընդհանուր առողջական վիճակի վրա: Յուրաքանչյուր ժամը մեկ գոնե հինգ րոպե ընդմիջում անելն ու քայլելը դրական ազդեցություն կունենա մարդու առողջական վիճակի վրա:

Էլեկտրոնային ծխախոտների գործածություն

Մարդկանց մեծ մասը կարծում է, որ էլեկտրոնային ծխախոտները հասարակ ծխախոտի բացարձակապես անվտանգ այլընտրանքային տարբերակն են, մինչդեռ բազմաթիվ հետազոտություններ հակառակն են ապացուցել: Մասնագետները նախազգուշացնում են, որ էլեկտրոնային ծխախոտի գործածությունը կարող է բավական տհաճ կողմնակի բարդություններ առաջացնել, այդ թվում նաև հանգեցնել մահվան:

Չզտված ջրի գործածություն

Չզտված ջրի գործածությունը նույնպես կարող է վտանգավոր լինել: Բանն այն է, որ կոյուղու ջուրը չի կարող 100%-ով զտվել, ուստի որոշ վնասակար տարրեր կարող են հայտնվել մարդու օրգանիզմում: Սա է պատճառը, որ մասնագետները խորհուրդ չեն տալիս ծորակից ջուր խմել: Հետազոտությունները ցույց են տվել, որ աղտոտված ջուրը բացասաբար է անդրադառնում անգամ երկկենցաղների աճի ու առողջության վրա, ուստի մարդու համար այն կարող է չափազանց վտանգավոր լինել: Զտման անգամ ամենապարզ միջոցը կարող է զգալիորեն պաշտպանել օրգանիզմը վնասակար տարրերից:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․