Ինչո՞ւ չեն նշում ծննդյան 40-րդ տարեդարձը

Հաճախ է հարց հնչում այն մասին, թե որտեղից են առաջանում նախանշանները: Այս առումով կարելի է ենթադրել, որ առաջին նշանները ստեղծվել են նախամարդկանց հետ միասին: Որպես կանոն, նշանները արտահայտում են մեր փորձը, տարբեր երևույթների նկատմամբ մեր ստեղծած ասոցիացիաները: Հավանաբար, հենց այդպես էլ տարեդարձի 40- րդ ամյակը չնշելու հանգամանքն է առաջ եկել:

Շատերը այն բացատրում են զուտ սուբյեկտիվ պատկերացումներից ելնելով, մյուսների համար հիմք է հանդիսանում ընկերների կամ մտերիմների կարծիքները և փորձը: Բայց իրականում կան մի քանի բացատրություններ, որոնք որոշակի առումով համընդհանուր են:

Համաձայն մոտեցումներից մեկի` 40-րդ տարեդարձը նույնականանացվում է մահվանը հաջորդող 40 օրվա պատկերացման հետ, ըստ որի մարդու հոգին այդ օրերի ընթացքում դեռ թափառում է, հետևաբար այն վերջնական հանգստի մեջ չէ: Ստացվում է, որ այս առումով առաջանում են բացասական ընկալումներ, ինչն էլ պատճառ է հանդիսանում, որ մարդիկ չտոնեն իրենց 40 ամյակը՝ մտածելով, որ դա կարող է դժբախտություններ բերել իրենց կյանքում:

Բացի այդ 40 թիվը համարվում է դժբախտության խորհրդանիշ՝ կապված Աստվածաշնչյան որոշ իրադարձությունների հետ:

40 տարի շարունակ հրեական ազգը թափառել է անապատում, իսկ անապատն էլ նույանցվել է մահվան հետ:

Հիսուսը իր կնունքից հետո 40 օր ևս գտնվել է անապատում:

Համաշխարհային ջրհեղեղը տևել է ամբողջ 40 օր:

Մահվանից 40 օր անց անպայմանորեն նշվում է հանգուցյալի հիշատակը:

Հետաքրքրական է, որ քահանաները նման հարցերի համար որպես բացատրություն նշում են, որ հավատացյալ մարդը չպետք է հավատա որևէ նշանի, իսկ խնդիրների դեպքում էլ միակ ցանկալի տարբերակը աղոթքն է:

40 ամյակը չնշելու ավանդույթը թերևս ամենատարածվածն է Ճապոնիայում, որտեղ այս թիվը համարվում է մահվան խորհրդանիշ, և ընդհանրապես փորձում են խուսափել այն ամենից, ինչը կապված է այս թվի հետ: Էզոթերիկայի տեսությունը օրինակ նշում է, որ 40 ամյակը նախընտրելի է չնշել տղամարդկանց դեպքում, քանի որ այդ տաիրքում նրանց էներգիան հասնում է նվազագույն մակարդակի, և հետևաբար շատ խոցելի են դառնում ցանկացած վատ ցանկության կամ մաղթանքի դեպքում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․