Սիրո հարցում անհաջողակ Կենդանակերպի նշանները

Սիրո հարցում անհաջողակ Կենդանակերպի նշանները:

Խոյ

Խոյերը սիրային կյանքի սկզբում բազմաթիվ խնդիրների են հանդիպում, մինչեւ հաջողությունը որոշում է ժպտալ նրանց: Բանն այն է, որ Խոյերը չափազանց իմպուլսիվ են եւ անհամբեր: Խոյերի գործողությունները միշտ առաջ են անցնում մտքից, այդ պատճառով նրանք արագ եւ ոչ երկարատեւ հարաբերությունների հարցում ռեկորդակիր են: Փոխարենը տարիների հետ բախտն ինքն է հասնում Խոյերին: Հսկայական փորձն ու բնածին սեքսուալությունն օգնում է այդ հարցում:

Ցուլ

Ցուլերն առաջին հերթին անբաժան կապված են ֆինանսական աշխարհի հետ, ինչը հաճախ նրանց բաժանում է երջանիկ անձնական կյանքից: Նրանք հաճախ ագահ եւ գծուծ: Ցավոք, դա ոչ միշտ է հաճելի շրջապատին: Բայց երբ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հարաբերություններն առաջին տեղում են դնում, կարող են հաջողության հասնել սիրո հարցում:

Երկվորյակ

Երկվորյակները սիրո հարցում հաճախ դատարկաձեռն են մնում: Իսկ սա Կենդանակերպի միակ նշանն է, որին հաջողությունը ժպտում է գրեթե ամեն հարցոևւմ: Բայց միշտ չի կարող մարդու բախտը բերել: Չնայած Երկվորյակներն իրենք են մեղավոր դրանում, քանի որ հարաբերություններն ու սերը լուրջ չեն ընդունում: Նրանց համար դա խաղ է: Այդ պատճառով նրանց մեծ մասն արդյունքում միայնակ է մնում՝ բաց թողնելով սեփական երջանկությունը:

Խեցգետին

Մտադրությունների լրջությունը, որոնց մասին Խեցգետինը կարող է խոսել առաջին իսկ ժամադրության ընթացքում, հաճախ վախեցնում է մարդկանց: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները մտադիր չեն հենց այնպես ժամանակ վատնել: Խեցգետինները ցանկանում են հնարավորինս արագ ընտանիք կազմել: Եթե նրանք հանդիպում են մեկին, ովքեր ամբողջությամբ կիսում են նրանց հետաքրքրությունները, ապա նրանց միությունն անպայման հաջողություն կունենա:

Առյուծ

Արեւն ամբողջ ուժով նպաստում է Առյուծներին միջանձնային հարաբերություններում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարողանում են սիրել եւ սիրված լինել: Նրանց ինքնագնահատականը չափազանց բարձր է:

Կույս

Կույսերը գիտեն՝ ինչ է սերը, գիտեն իրենց գինն ու հասկանում են, թե ինչի են արժանի: Նրանց կարելի է բավական հաջողակ համարել ռոմանտիկ հարաբերություններում, սակայն նրանք հաճախ անտեսում են այդ հաջողությունը՝ անտարբերության գիրկն ընկնելով: Դա վանում է զուգընկերներին:

Կշեռք

Կշեռքները սիրո հարցում երջանիկ են: Նրանք գեղեցկության, ներդաշնակության եւ երջանկության չափանիշ են: Օգտվելով սիրո եւ ընտանեկան բարեկեցության աստվածուհու՝ Վեներայի հովանավորությունից, Կշեռքները հաջողակ են սիրում: Հարաբերություններում նրանք նվիրված են եւ ռոմանտիկ, իրենց զուգընկերներին ձեռքերի վրա են տանում, մշտապես հաճոյախոսություններ են շռայլում, նվերներ մատուցում: Կշեռքների նմաններին չեն լքում:

Կարիճ

Աստղերը Կարիճին ձգողականությամբ, սեքսուալությամբ եւ իմաստությամբ են օժտել: Կարիճները բավական ռոմանտիկ եւ խորհրդավոր են, որոնց գաղտնիքը շատերն են ցանկանում հասկանալ: Սակայն Կարիճներն իրենք կարող են ամեն ինչ կործանել, քանի որ սիրում են թոզ փչել մարդկանց աչքերին: Իսկ գործնականում նրանք թույլ են, ագահ, նեղացկոտ եւ վրեժխնդիր:

Աղեղնավոր

Աստղագետների կարծիքները տարբեր են սիրո մեջ Աղեղնավորների հաջողակ լինելու հարցում: Աղեղնավորը կարող է ցանկացածին սիրել: Նրանց մեջ ամեն ինչ կա. ներելու ունակություն, հումորի զգացում, ռոմանտիկություն, հավատարմություն, չափավոր խանդ, զգայնություն եւ այլն: Բազմաթիվ երկրպագուների ֆոնին Աղեղնավորներն ընտրության հնարավորություն ունեն:

Այծեղջյուր

Այծեղջյուրները երկու ճամբարի են բաժանվում: Տղամարդիկ միանգամայն հաջողակ են սիրո հարցում, մինչդեռ Այծեղջյուր կանայք հաճախ կոտրված սրտով են մնում: Կենդանակերպի այս նշանները նյութական կայունություն, նպատակասլացություն եւ անկախություն են ցուցադրում: Դա գրավում է կանանց, բայց, ցավոք, վանում է տղամարդկանց:

Ջրհոս

Ջրհոսները վատագույն ընտանիք կազմողներն են: Պարզապես Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ազատություն են սիրում եւ խեղդվում են հոգատարությունից:  Նրանք հեշտությամբ կարող են միայնության մասին մոռանալ ընկերների, երկրպագուների շրջապատում:

Ձկներ

Եթե Ձկները ցանկանան, ամեն ինչ կարող են, հատկապես՝ հաջողության հասնել սիրո հարցում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գիտեն՝ ինչպես ներկայանալ, մանիպուլյացիայի ենթարկել ուրիշների զգացմունքները: Ձկներն անշահախնդիր, հոգատար եւ նուրբ հոգի ունեցողի տպավորություն են թողնում: Սա հաջողություն է բերում կին Ձկներին, բայց տղամարդկանց խանգարում է երջանիկ եւ ամուր հարաբերություններ կառուցել:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ
Այս ամիսներին ծնված մարդիկ օժտված են խելքի և ինտուիցիայի հազվագյուտ համադրությամբ
8 նշան, որ կինը լավ է անկողնում
Կենդանակերպի այս նշաններին մոտ ժամանակում սպասվում է շրջադարձային պահ․ հետդարձի ճանապարհ այլևս չի լինի
Ինչն է վանում տղամարդկանց 40-ից բարձր տարիքի կանանց մեջ․ պատճառը տարիքը չէ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
Տղամարդու բնավորությունը` ըստ նրա սեռական նախասիրությունների
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ