5 տարօրինակ մահեր, որոնցով մահացել են հին հույները

5 տարօրինակ մահեր, որոնցով մահացել են հին հույները:

Ֆիլիտասը մահվան է դատապարտվել ուրիշների սխալներն ուղղելու համար

Ֆիլիտասը ծնվել էր սխալ ժամանակաշրջանում։ Մեր օրերում համացանցում մեկնաբանություններ թողնելով՝ նա «արքա» կդառնար։ Սակայն հունական ժամանակաշրջանում դա նրան չհաջողվեց։

Ֆիլիտասն անցկացնում էր իր ժամանակը ուրիշների խոսակցական սխալներն ուղղելով։ Ամեն անգամ, երբ որևէ մեկը սխալ բառ էր օգտագործում կամ տրաբամանական թերություն էր թույլ տալիս, նա թղթեր էր վերցնում և էջերով շարադրում, թե ինչն է տվյալ մարդը սխալ արել։ Այդ հատկությունն էլ պատմության մեջ նրան հայտնի է դարձրել։

Արիքիոնն առաջին դիակն էր, որը հաղթեց Օլիմպիական խաղերը

Արիքիոնը պանկրատիաստ էր։ Պանկրացիան հին հունական ձեռնամարտի տեսակ էր, որը հսկայական դեր ուներ Օլիմպիական խաղերի մեջ։ Այսօր այդ սպորտաձևը գոյություն չունի, քանի որ այն ժամանակ դրանք անպայման ավարտվում էին որևէ մեկի մահով։

Եզրափակիչ մարտի ժամանակ մրցակիցն Արիքիոնին փորձեց խեղդել։ Փորձն այնքան ուժեղ էր, որ Արիքիոնը պատրաստ էր արդեն հանձնվելու, բայց իր մարզիչը դա թույլ չէր տալիս։ Վերջինս բարձրաձայն բղավում էր․ «Ինչպիսի հիանալի թաղման խոսք կլինի, երբ որևէ մեկը ասի, որ դու մինչև վերջ չհանձնվեցիր»։

Այս խոսքերը ոգևորեցին Արիքիոնին և նա մեծ եռանդ գործադրելով այնպես արեց, որ մրցակցի ոտքերը իրար «խճճվեցին»։ Այնուհետև այլ եղանակների միջոցով Արիքիոնին հաջողվեց տապալել հակառակորդին։ Սակայն մարտի վերջին՝ հաղթական վայրկյաններին նա ֆիզիկապես արդեն մահացած էր։

Էսքիլուսը մահացել է, երբ արծիվը նրա գլխին կրիա է գցել

Էսքիլուսը առաջին հրաշալի ողբերգակն էր պատմության մեջ, և նա ողջ կյանքի ընթացքում սարսափում էր այն մտքից, որ իր կյանքի վերջն էլ է ողբալի լինելու։ Ինչ-որ մարգարե նրան հայտնել էր, որ նա մահանալու է երկնային հարվածից, և նա ապրում էր՝ սպասելով այդ ցավալի հարվածին, որը չգիտեր, թե ինչի տեսքով կլինի։

Նրա գլխին կրիա ընկավ։

Մի օր, երբ Էսքիլուսը Սիցիլիայում էր գտնվում, մի արծիվ թռչում էր երկնքում՝ իր գլխի վերևում՝ կտուցի մեջ կրիա պահած։ Արծվի այս տեսակը սիրում է իր զոհին վերևից գցել քարի վրա՝ տեսնելով, թե ինչպես է այն ջախջախվում։ Տեսնելով Էսքիլուսի պայծառ, ճաղատ գլուխը՝ արծիվը մտածել է, թե դա քար է և ցած է նետել կրիային։ Կրիայի պատյանի փոխարեն կոտրվել է Էսքիլուսի գլուխը։

Թուկիդիդեսը մահացել է նախադասության կեսին

Թուկիդիդեսը գրել է «Պելոպոնեսյան պատերազմի պատմությունը», որը պատերազմի ամենահավաստի աղբյուրն է համարվում։ Նա նաև համարվում է հին հունական պատմության հավաստի աղբյուրների հեղինակ։ Թուկիդիդեսն այն քչերից էր, որոնք իրենց պատմությունը չէին համեմում միֆային կերպարներով կամ բանահյուսություններով։ Հենց սրա պատճառով էլ ինչ-որ մեկը սպանել է նրան իր «Պատմությունը» գրելու հենց ընթացքում։

Թուկիդիդեսը մասնակցել է Պելոպոնեսյան պատերազմին, սակայն Ամֆիպոլիսը պաշտպանել չկարողանալու համար դուրս է վռնդվել Հունաստանից։ Տարիներ շարունակ նա ապրել է միայնության մեջ՝ գրելով իր աշխատությունը, մինչև որ մի օր հնարավորություն ընձեռեցին նրան ետ վերադառնալու։

Հենց իր հայրենի երկրում էլ սպանել են Թուկիդիդեսին՝ իր աշխատության շարունակությունը գրելու ժամանակ։ Գիրքը ընթերցելիս շատերն են զարմանում, քանի որ այն վերջանում է ինչ-որ միտք դեռ չավարտված։

Հրիսիփոսը մահացել է ինքն իր կատակի վրա ծիծաղելուց

Հրիսիփոսը ամենամեծ ստոիկ փիլիսոփաներից է եղել։ Սակայն մարդիկ նրան անվանում էին «ամբարտավան մարդ»։ Հետևաբար շատ էլ հավանական է այն վարկածը, որ նա մահացել է իր իսկ կատակի վրա ծիծաղելուց։

Փիլիսոփան հումորի հրաշալի զգացում ուներ։ Իր կյանքի ընթացքում նա գրել է 705 առանձին գրքեր։ Դրանցից շատերը կորել են, սակայն նրա ամենահայտնի գիրքը եղել է աստվածուհի Յունոյի մասին, ով թեթևաբարո է եղել։

Հրիսիփոսն իր վախճանը տեսել է այն ժամանակ, երբ մի օր տեսել է թուզ ուտող ավանակ։ Նրա համար դա աշխարհում ամենածիծաղելի տեսարանն է համարվել։ Փիլիսոփան արբեցրել է ավանակին և նայել, թե ինչպես է արբած վիճակում նա շարունակոմ թուզ ուտել։ Այնքան է ծիծաղել այդ տեսարանի վրա, որ կնքել է մահկանացուն։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

10 տեսակ սուտ, որոնք համոզել են ձեզ
Իսկ դուք գիտե՞ք, թե ինչու Նոբելյան մրցանակ չի տրվում մաթեմատիկայի բնագավառում
18 խորհուրդ, որ մայրը պետք է անպայման տա որդուն
Այսօր ես հանդիպեցի նախկին ընկերուհուս, ում ժամանակին գժի պես սիրում էի․ նա հղի էր…
20 ինտիմ-քայլ, որի մասին նա պարզապես երազում է
Թեստ․ Ծանո՞թ եք գույների հայկական անվանումներին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Անունների նշանակությունը. ի՞նչ նշանակություն ունի Ձեր անունը
Ավտովթարի հետևանքով մահացել է իմ ընկերը․ Հովհաննես Ազոյան (Photo)
Ի՞նչ կտրականապես չի կարելի անել սեքսի ժամանակ (Ցուցակ)
Ի՞նչ է տեղի ունենում մարմնի հետ, երբ սեքսով չեք զբաղվում
Գիտնականները պարզել են, թե ինչն է կանանց հասցնում գերագույն հաճույքի
Ահա թե ինչից է կախված կնոջ սեքսուալությունը
ԹԵՍՏ․ Ո՞վ է ամենահարուստ կինը, 99% սխալ պատասխան է տալիս
Եթե այս ԹԵՍՏՈՒՄ կարողանաք հավաքել թեկուզ 7/10, ապա Ձեր գիտելիքներով կարող եք զարմացնել
Տրամաբանական հանելուկ․ Կկարողանա՞ք գուշակել պատասխանը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչո՞ւ են կանայք լքում տղամարդկանց
Տրամաբանական թեստ՝ zNews-ի հետևորդների համար․ կկարողանա՞ք հաղթահարել
Կանանց օրգազմի տեսակները
Ինչպես հղիանալ կարճ ժամանակահատվածում
Թեստ․ Ճանաչո՞ւմ եք մեր սիրված երգիչներին
Ավտովթարի հետևանքով մահացել է իմ ընկերը․ Հովհաննես Ազոյան (Photo)
10 տեսակ սուտ, որոնք համոզել են ձեզ
Երբ են Կենդանակերպի նշանները հասկանում, որ սիրահարվել են
Հնարամտության ԹԵՍՏ` zNews-ի գիտակների համար