Առողջ ու ամուր հարաբերություններ ունենալու համար պետք է համոզված լինել, որ նա համապատասխանում է ձեզ։
Դրա համար պետք է ուշադիր լինեք բազմաթիվ նշաններին, որոնք կապացուցեն, որ նա հենց այն մեկն է, որ պետք է ձեր կողքին լինի կամ ընդհակառակը։
Կա 9 նշան, որոնք կօգնեն պարզել, թե ձեր երկրորդ կեսն որքանով է համապատասխանում ձեզ։
Եթե նկատում եք այս նշանները, ապա վստահ եղեք, որ նա ձեզ չի համապատասխանում։
1. Նա վիրավորում է ձեզ ու հաշվի չի առնում ձեր կարծիքը։
2. Նա ագրեսիվ է ու սպառնում է ձեզ։
3. Երբ որևէ սխալ եք անում, նա պարզապես արհամարհում է ձեզ ու այդպիսով պատժում։
4. Նա բարձրացնում է ձայնն ու գոռում ձեզ վրա։
5. Նա անհետանում է ու չի բացատրում, թե որտեղ էր։
6. Նա գոռում ու վիրավորում է ձեզ և ասում, որ դրանում միայն դուք եք մեղավոր։
7. Նա թաքցնում է իր կյանքին վերաբերվող կարևոր տեղեկությունները։
8. Ձեր խոսքը ոչ մի նշանակություն չունի, նա անում է այնպես, ինչպես ցանկանում է։
9. Դուք չեք զգում նրա աջակցությունը։ Նույնիսկ նրա կողքին գտնվելով՝ ձեզ միայնակ եք զգում։
Եթե նկատում եք այս նշանները, ապա անհապաղ դադարեցրեք այդ հարաբերություններն ու ձեզ համար ապրեք։ Երբեք մի համակերպվեք ձեզ համար տհաճ իրավիճակին։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ