«Ամուսինս գոռում է, թողնում ու հեռանում». Էմմա Մանուկյանը՝ ամուսնու խանդի և վեճերի մասին

Դերասանուհի Էմմա Մանուկյանը բավականին երկար տարիներ գործունեություն է ծավալել Դրամատիկական թատրոնում, այնուամենայնիվ նա ճանաչում ձեռք բերեց մի քանի վարկանշային հեռուստասերիալներում նկարահանվելուց հետո։

Էմմային հաճախակի կարելի է տեսնել անկողնային, բաց ու համբույրի տեսարաններում, ինչի պատճառով էլ դերասանուհին մեկ անգամ չէ, որ ենթարկվել է քննադատությունների ու առիթ է տվել՝ իր անձնականի մասին քննարկումների։

Էմմայի ամուսինը ոլորտից է, ևս դերասան է և անդրադառնալով թեմային, թե ինչպես է ամուսինը վերաբերվում իր մասնագիտական ուղուն, Էմման նշել էր.

«Հենց սկզբից, երբ որոշեցինք, որ պետք է ընտանիք կազմենք, դա եղել է առաջին, վերջին և միակ պայմանը, որ ես իր առաջ երբևէ դրել եմ։ Ես ասել եմ, որ պետք է զբաղվեմ իմ գործով, դա միակ բանն է, որից ինձ դու չպետք է զրկես ու ինքը միանգամից այդ պայմանն ընդունել է։ Ես վստահ եմ, որ եղել են պահեր, որ ինքը հոգնել է իմ այդ ամեն ինչից։

Բաց տեսարաններն ու համբույրի տեսարանները երբեք քննարկման առիթ չեն դարձել։ Ինքը շատ լավ գիտի, որ դա աշխատանք է։ Եթե դու ինչ-որ մեկի հետ խաղում ես, պարտադիր այդ մարդու հանդեպ պետք է ունենաս համակրանք, այլապես քեզ չեն հավատա։ Ես խանդում եմ սարսափելի, ես տեսարաններ եմ սարքում, գոռում եմ, ես անտանելի եմ խանդում, իսկ ինքը չի խանդում։ Ինքը երբեմն ծիծաղում է, երբեմն թողնոպմ գնում է, գոռում է՝ նայած ես ինչ հոգեվիճակի մեջ եմ»։

Խոսելով դստեր մասին՝ Էմման նշել էր, որ նա էլ իր և իր ամուսնու նման լուռ է և սովոր է իր խնդիրները ինքնուրույն հաղթահարել։

«Իրականում ես չէի մտածում, որ երեխա մեծացնելը նման բարդ բան է։ Ես հիմա եմ հասկանում այն աշխատանքը, որ մեր ծնողները մեզ հետ աննկատ անում են։ Ես չգիտեմ, ոնց են դաստիարակում, երևի միայն օրինակով՝ մեր կենցաղավարությամբ, պահվածքով, զրույցներով»։

Աղբյուրը՝ Starnews.am

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ռոնալդուին սիրելիի հետ նկատել են հայկական «Լավաշ» ռեստորանում (Photo)
Ջենիֆեր Լոպեսը մերկ տեսանյութ է հրապարակել լոգարանից (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․