5 քայլ` երիկամներում քարերի ձևավորումը կանխելու համար

Երիկամներում քարեր կարող են ձեւավորվել ցանկացած օրգանիզմում, սակայն որոշ մարդիկ ավելի են հակված այս խնդիրն ունենալուն, քան ուրիշները:

Բժիշկ Խուլիո Դավալոսը՝ էնդոուրոլոգիայի եւ միզաքարային հիվանդությունների մասնագետը, կպատմի մեզ այն մասին, թե ինչպես կարելի է կանխել քարերի առաջացումը միզապարկում:

1. Ջուր խմեք

Բժշկի խոսքով՝ երիկամներում քարերի ձեւավորման հիմնական պատճառներից մեկը օրգանիզմի ջրազրկվածությունն է: Սննդի միջոցով մեր օրգանիզմ մուտք գործող միներալները սկսում են բյուրեղանալ, եթե բացակայում է դրանք լուծելու համար նախատեսված հեղուկը:

Բժիշկը խորհուրդ է տալիս ավելի շատ ջուր խմել, հատկապես ամռանը, եւ հիշել, որ ջրազրկվածության առաջին ախտանիշը մուգ մեզն է:

2. Մի չարաշահեք աղը

Մասնագետները խորհուրդ են տալիս օրական օգտագործել 2300 մգ աղ, սակայն շատերը օգտագործում են 5000 եւ նույնիսկ ավել՝ չնայած նրան, որ աղը նպաստում է երիկամներում քարերի ձեւավորմանը: Եթե Դուք արդեն իսկ քարեր ունեք երիկամներում, բժիշկ Դավալոսը խորհուրդ է տալիս նվազեցնել աղի օրական օգտագործումը մինչեւ 1500 մգ:

3. Մի հրաժարվեք կաթնամթերքից

Գոյություն ունի կարծիք, որի համաձայն՝ կաթնամթերքը (հատկապես կաթը, պանիրն ու պաղպաղակը) կարող են երիկամներում քարեր առաջացնել: Բժիշկ Դավալոսի խոսքով՝ սա ընդամենը միֆ է եւ չի կարելի հրաժարվել կաթնամթերքից: Դա ոչ միայն չի օգնի ազատվել խնդիրներից, այլ նաեւ բացասաբար կանդրադառնա Ձեր առողջության վրա: Բացի այդ՝ կաթնամթերքում պարունակվող կալցիումը անհրաժեշտ է Ձեր օրգանիզմին:

4. Սահմանափակեք կենդանական ծագման սպիտակուցների օգտագործումը

Կենդանական ծագման պրոտեիններով հարուստ սննդակարգը (կարմիր միս, թռչնի միս, հավկիթ) ավելացնում է միզաթթվի քանակը օրգանիզմում, ինչը, հավանաբար, կհանգեցնի երիկամներում քարերի ձեւավորմանը: Այդ պատճառով բժիշկը խորհուրդ է տալիս սահմանափակել կենդանական ծագման սպիտակուցների օգտագործումը: Դա օգտակար կլինի ոչ միայն երիկամների, այլ նաեւ սիրտ-անոթային համակարգի համար:

5. Խորհրդակցեք բժշկի հետ

Հասարակ անալիզները երբեմն կարող են հուշել, ինչը կարող է ժամանակի ընթացքում քարերի առաջացման պատճառ դառնալ եւ կօգնի Ձեզ ազատվել ռիսկի գործոններից, շտկել կենսակերպը եւ խուսափել երիկամներում քարերի ձեւավորումից:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․