Չիչխանը` որպես բացառիկ դեղամիջոց

Պատկանում է փշատազգիների ընտանիքին։ Գիտական անվանումը բաղկացած է երկու հունարեն բառերից. hippos-ձի և phase-շուք, փայլ։ Բույսի ռուսերեն անվանումն է `«օբլեպիխա»։ Բույսը հնագույն ժամանակներից հայտնի է եղել հայերին, հանդիպում է Տավուշում, Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Սյունիքում, Երևանում։ Հայերենում բույսն անվանվում է նաև ծովափուշ, ձիափուշ, ձիափշատ, ձորի փուշ և այլն։ Հին Հայաստանում բույսի տերևը և պտուղը ծառայել են` որպես կեր ձիերի համար։ Հոգնեցուցիչ արշավներից հետո կենդանիները նման կերից հետո արագորեն վերականգնել են ուժերը և իրենց արտաքին փայլը։

Չիչխանը հարգի բույս է եղել չինական բժշկությունում, համարվել է, որ այն բուժում է բազմաթիվ հիվանդություններ և երկարակեցություն պարգևում։
Վերջին 1-2 տասնամյակներում չիչխանը դարձել է բազմաթիվ գիտական ուսումնասիրությունների առարկա, քանի որ բույսն ունի բացառիկ քիմիական բաղադրություն և բուժիչ ազդեցություն։

Հայտնի է, որ 100 գ չիչխանի հատապտուղներում պարունակվող E (8-16 մգ), C (50-450 մգ), K (1,2 մգ) վիտամինները, A-ենթավիտամինը (0,3-8,5 մգ), ռուտինը (75-100 մգ), ֆոլիաթթուն (0,79 մգ) լիովին բավարարում են մարդու օրգանիզմի մեկ օրվա պահանջարկը։

Մեծ արժեք է ներկայացնում պտղամսում, սերմում և հատապտղի կեղևում պարունակվող յուղը (9 տոկոս), որի մեջ առկա է բազմաչհագեցած ճարպաթթուների ողջ «փունջը»` օլեինի (օմեգա-9), պալմիտինի և լինոլի (օմեգա-6), լինոլենի (օմեգա-3), նաև հագեցած ճարպեր և բետասիտոստերին (տե՛ս, Ջ. Սահակյան, Օմեգա ճարպաթթուներիգ «168 Ժամ», 19.0.213)։

Չիչխանը մշակվում է բազմաթիվ Եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում և այլուր` հիմնականում արժեքավոր յուղ ստանալու համար, սակայն պարզվել է, որ հատապտղում պարունակվում են զգալի քանակությամբ կարոտինոիդներ` հակաուռուցքային ազդեցություն ունեցող լիկոպին և աչքերի ցանցաթաղանթն արևի ճառագայթների վնասակար ազդեցությունից պաշտպանող զեակսանտին:

Հետաքրքիր ազդեցություն ունեն ֆիտոստերոլները.

  • իջեցնում են արյան հետ շրջանառվող խոլեստերինի քանակը, քանի որ կիսով չափ նվազեցնում են դրա կլանումն աղիների պատերի միջոցով,
  • կանխարգելում են «ցածր խտություն ունեցող ճարպասպիտակուցների (լիպոպրոտեինների)» օքսիդացումը և, ուրեմն, «վատ խոլեստերինի» գոյացումը։
  • P-ակտիվ նյութերից առանձնացվել են հակաօսքսիդանտ հատկություն ունեցող կվերցետինի և կեմպֆերոլի ֆլավոնային գլիկոզիդները։
  • Հատապտուղները պարունակում են մինչև 8,5 տոկոս շաքարներ, 2,5 տոկոս օրգանական թթուներ` սալիցիլի, խինինի, սաթի, խնձորի և այլն, և միկրո և մակրո տարրեր։
  • Տերևը և կեղևը պարունակում են տանիններ, օգտագործում են թարախային վերքերի բուժման, ոչ ուժեղ արյունահոսությունները կանխելու համար։ Եփուկը խմում են լուծի դեպքում, սակայն` ոչ երկարատև։ Որոշ հետազոտողներ կարծում են, որ չիչխանի դաբաղանյութերում պարունակվում են նյութեր, որոնք կարող են նպաստել կրծքագեղձի ուռուցքի բուժման դրական ընթացքին։

Քչերին է հայտնի, որ ճյուղերի կեղևում պարունակվում է շատ թանկարժեք մի նյութ` ալկալոիդ գիպպոֆաին, որն ունի հակաուռուցքային հատկություն։

Լուծ. Մանրացրեք, խառնեք 10-ական գրամ տերև և մատղաշ ճյուղեր, լցրեք 200 մլ ջրի մեջ, եփեք 20 րոպե թույլ կրակի վրա, փակ տարայում, 15 րոպեից քամեք։ Խմեք 2-ական թ/գ` օրը 4 անգամ։
Ռևմատիզմ. Խառնեք 20-ական գ տերև և չոր հատապտուղ, 6 ժամ թրմեք 200 մլ գոլ, նախօրոք եռացրած ջրի մեջ, քամեք։ Խմեք 50-ական մլ, օրը 3 անգամ։

Ի դեպ` չիչխանի չոր հատապտուղն ընդգրկվում է տիեզերագնացների սննդակարգում` որպես նյութափոխանակությունը կարգավորող միջոց։

Լուծողական. 1ճ/գ հատապտղի սերմը 10 րոպե եփեք 200 մլ ջրում, թրմեք, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3-4 անգամ։ Կարելի է նույն կերպ թրմել չիչխանի հյութը մզելուց հետո գոյացած չոր քուսպը (2 ճ/գ)։

Ուռուցքներ. Չիչխանի տերևները (100 գ) և կեղևը (150 գ) լվացեք գոլ ջրով, 1 րոպե պահեք եռման ջրում, լցրեք կավե տարայի մեջ, ավելացրեք 1 լ սառը ջուր, հասցրեք եռման ջերմաստիճանի, 5 րոպե եփեք, 2 ժամ թրմեք տաք տեղում, քամեք, պահեք սառնարանում։ Խմեք 50-ական մլ` օրը 3-4 անգամ, 150 մլ գոլ ջրի հետ։ Շարունակեք օրը 3-4 անգամ` 150 մլ գոլ ջրի հետ։ Շարունակեք 1 տարի` կրծքագեղձի քաղցկեղի նախնական շրջանում։

  • Նույն կերպ պատրաստված թուրմի մեջ, անմիջապես կրակն անջատելուց հետո, լցրեք 0,5 լիտր 96 տոկոսանոց բժշկական սպիրտ, 2 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, 100 մլ կաթի հետ. խմելուց առաջ տարան թափահարեք։ Շարունակեք 1 տարի։
  • Հոսող ջրի տակ լվացված հատապտուղները կես ժամ պահեք սառը ջրի մեջ, չորացրեք քամիչի վրա, լցրեք կավե տարայի մեջ, ավելացրեք մեղր (1։2), 1 ամիս թրմեք հով տեղում, այդ ընթացքում մեղրը կլանում է ամբողջական հատապտուղների օգտակար նյութերը։ Կերեք 50-ական գ` օրը 3 անգամ, 100-200 մլ գոլ, թարմ կաթի հետ։ Շարունակեք 1 տարի։ Բուժման ընթացքը պետք է համաձայնեցվի և վերահսկվի բժշկի կողմից։

Ավանդական և ժողովրդական բժշկության մեջ մեծ կիրառություն ունեն չիչխանի հյութը և ձեթը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)