10 ամենահետաքրքիր փաստերը ֆուտբոլի մասին

zNews-ը ներկայացնում է 10 ամենահետաքրքիր փաստերը ֆուտբոլի մասին

1. Ամենաարագ ինքնագոլը գրանցվել է 60-ականներին՝ Իտալիայում: «Բրեշիայի» պաշտպան Մացցիան սեփական դարպասը գրավել է խաղի 38-րդ վայրկյանին:

2. Ֆուտբոլային կանոնների իռլանդացի փորձագետ Ջոն Պենալտին 1891թ. առաջարկեց տուգանային հրապարակում պաշտպանի կոպիտ կամ ձեռքով խաղի դեպքում նշանակել 11-մետրանոց տուգանային հարված, որը հետագայում փորձագետի պատվին կոչեցին «պենալտի» անունով:

3. Ֆուտբոլային ամենաերկար խաղը գրանցվել է 1881 թ., երբ իռլանդական երկու ակումբները՝ Կալինաֆերսն ու Ֆերրին խաղացել են 65 ժամ 1 րոպե:

4. Կան երկրներ, որտեղ ֆուտբոլը պետականորեն արգելված է: Այդպիսիք են Գրենլանդիան, Կամբոջան, Աֆղանստանը: Իսկ ահա ԱՄՆ-ի Յութա նահանգում այն թույլատրվում է միայն մի պայմանով՝ եթե խաղադաշտը լինի եկեղեցուց ոչ ավել, քան 1.5 կմ հեռավորության վրա:

5. 1967թ. Գերմանիայում ֆուտբոլային հանդիպումներից մեկի ավարտից մի քանի րոպե առաջ թիմերից մեկի հաշվին գոլ գրանցվեց: Մրցավարը չնկատեց, որ գոլը խփվել է ձեռքով եւ արձանագրեց այն, որից հետո խաղադաշտ մտավ տեղի քահանան և սկսեց համոզել հաղթող թիմին խոստովանել ճշմարտությունը: Քահանայի խոսքերն իրենց ազդեցությունն ունեցան ու ֆուտբոլիստները խոստովանեցին, որ գոլը խփվել է ձեռքով, իսկ մրցավարն անհապաղ փոխեց որոշումը:

6. Ֆուտբոլային խոշորագույն հաշիվը գրանցվել է Մադագասկարում կայացած հանդիպման ժամանակ: Բարձրագույն առաջնության շրջանակում կայացած հանդիպման ժամանակ Մադագասկարի չեմպիոն AS Adema-ն հաղթել է Stade Olympique l’Emyrne-ին` 149:0 հաշվով: Սակայն դա տեղի է ունեցել միայն այն պատճառով, որ մրցավարն ի սկզբանե անարդար որոշում է կայացրել, իսկ պարտվող թիմի անդամները սկսել են անդադար իրենց իսկ դարպասն ուղարկել գնդակը՝ որպես բողոքի նշան՝ այդպիսով պարտվելով 149:0 հաշվով:

7. Իսպանական լիգայի հանդիպումներից մեկի ժամանակ խաղացողները վիրավորում էին մրցավարին, ինչին էլ վերջինս հետևյալ կերպ պատասխանեց. նա բոլոր 22 խաղացողներին կարմիր քարտ ցույց տվեց և հեռացրեց խաղից:

8. 1976 թ. գարնանը խաղում էին անգլիական երկու ակումբներ՝ Լեսթեր Սիթին և Ասթոն Վիլլան: Խաղն ավարտվեց 2:2 հաշվով, և բոլոր 4 գոլերը խփել էր Ասթոն Վիլլայի անդամ Քրիս Նիկոլը:

9. 1950թ. Հնդկաստանի ազգային հավաքականը զրկվել է աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից, քանի որ ՖԻՖԱ-ն արգելել էր հնդիկ ֆուտբոլիստներին բոբիկ ոտքերով խաղալ:

10. 2005թ. Անգլիական լիգայի գավաթի եզրափակիչ խաղի ժամանակ մարզադաշտում արձանագրված աղմուկի ուժգնությունը ռեկորդային էր: Լիվերպուլի խաղացող Ռիսեի` Չելսիի դարպասին խփած գոլից հետո երկրպագուների աղմուկը հասավ 130,7 դեցիբելի, որն արձանագրվեց Գինեսի ռեկորդների գրքում:

ԲՈՆՈՒՍ

1986 թվական, 22-ը հունիսի, Մեխիկոյի «Ացտեկա» մարզադաշտ: Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ: Արգենտինա-Անգլիա խաղ: Երկրորդ խաղակես, 51-րդ րոպե: Դիեգո Մարադոնան գնդակով շարժվում է խաղադաշտի կենտրոն, մոտենում տուգանային հրապարակին: Կարճ փոխանցումով պատ է խաղարկում Խորխե Վալդանոյի հետ: Անգլիացիներից՝ Սթիվ Հոջը պայքարում է գնդակը Վալդանոյից խլելու համար: Նրա ոտքին դիպչելով՝ գնդակը կորագծով կախվում է տուգանային հրապարակի վրա: Շիլթոնը, պայքարում է հրապարակ ներխուժած Մարադոնայի դեմ: Կարճահասակ Մարադոնան աներևակայելի թռիչով հասնում է գնդակին ու…..գոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոլ: Մինչ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները ցնծում են, անգլիացիները բողոքում են, որ գնդակը Մարադոնան ոչ թե գլխով, այլ ձեռքով է դարպասն ուղարկել: Գնդակը գրանցվում է: Զարգացնելով հաջողությունը՝ Մարադոնան ևս մեկ հրաշալի գոլ է խփում չորս րոպե անց: Անգլիացիներն այդպես էլ ուշքի չեն գալիս և պարտվում են 2:1 հաշվով: Իսկ Մարադոնայի առաջնորդությամբ Արգենտինան տուն է տանում աշխարհի գավաթը: Հետխաղյա ասուլիսին Մարադոնան հայտարարում է, որ գոլը դարպասն է ուղարկել մասամբ գլխով, մասամբ Աստծո ձեռքի օգնությամբ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)