Մանուշակագույն մթերքները՝ քաղցկեղի և այլ հիվանդությունների կանխարգելման հրաշալի միջոց

Պոլիֆենոլները կամ ֆենոլային միացությունները ֆիտոքիմիկատներ են, բուսական ծագման բնական միացություններ, որոնք հակաօքսիդանտային հզոր ազդեցությամբ են օժտված։

Պոլիֆենոլները կարելի է 4 խմբի բաժանել՝ ֆլավոնոիդներ, ստիլբեններ, լիգնաններ, ֆենոլաթթուներ, որոնք էլ իրենց հերթին տարբեր ենթախմբերի են բաժանվում։

Որպես կանոն սննդաթերքները պոլիֆենոլների բարդ միացություններ են պարունակում, իսկ բույսերի արտաքին շերտերում՝ կեղևում դրանց պարունակությունն ավելի բարձր է։

Պոլիֆենոլները պատասխանատու են մրգերի, հատապտուղների ու բանջարեղենի վառ գունավորման համար, ինչպես նաև ազդում են դրանց համի, բույրի, օքսիդացման ունակությունների վրա։

Մարդու օրգանիզմում պոլիֆենոլները կենսաբանական տարբեր գործառույթներ ունեն, այդ թվում՝

  • Պայքարում են քաղցկեղի բջիջների և անգիոգենեզի (չարորակ ուռուցքները սնուցող արյունատար անոթների աճը) արգելակման դեմ։
  • Մաշկը պաշտպանում են ուլտրամանուշակագույն ճառագայթումից։
  • Պայքարում են ազատ ռադիկալների դեմ և օգնում նվազեցնել բորբոքային գործընթացները։
  • Օգնում են ամրապնդել գլխուղեղի առողջությունը։
  • Դանդաղեցում են ծերացման գործընթացները։
  • Օգնում պայքարել թուլամտության և Ալցհեյմերի հիվանդության դեմ։
  • Նպաստում են աղիքային բարենպաստ միկրոֆլորայի ձևավորմանը պոլիֆենոլները պրեբիոտիկ էֆեկտ ունեն և սնուցում են օգտակար բակտերիաները։
  • Բարելավում են ոսկրային հյուսվածքի նյութափոխանակությունը՝ նվազեցնելով օստեոպորոզի վտանգը։
  • Օգնում են կարգավորել արյան ճնշումն ու պաշտպանում են սիրտ-անոթային համակարգը։
  • Ֆլավոնոիդներն ու պոլիֆենոլները բարելավում են երակների ու զարկերակների լորձաթաղանթի բջիջների գործառույթը։
  • Օգնում են պահպանել արյան մեջ շաքարի նորմալ մակարդակը, ճարպերի կանոնավոր նյութափոխանակությունն ու նվազեցնում ինսուլինի հանդեպ ռեզիստենտությունը՝ այդպիսով նվազեցնելով 2-րդ տիպի դիաբետի առաջացման վտանգը։

Հետազոտությունները փաստում են, որ պոլիֆենոլները կարևոր դեր ունեն սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման ու բուժման գործում։

Օրինակ ապացուցված է, որ ֆլավոնոիդներով հարուստ մրգերի (հատկապես կապույտ, կարմիր ու մուգ մանուշակագույն երանգ ունեցող) օգտագործումն օգնում է նվազեցնել սրտամկանի ինֆարկտի ու իշեմիկ կաթվածի հավանականությունը տղամարդկանց մոտ։

Ընդ որում դրա համար հարկավոր է ուտել ամբողջական մրգերը, այլ ոչ թե սոսկ դրանց հյութը, քանի որ հյութը մեծ քանակությամբ ֆրուկտոզա է պարունակում, ինչն այնքան էլ նպաստավոր չէ առողջության համար։ Ինչպես հայտնի է, ֆրուկտոզայի բարձր մակարդակը կարող է ինսուլինի հանդեպ ռեզիստենտության և սրտի հիվանդությունների պատճառ դառնալ։

Պոլիֆենոլների հրաշալի աղբյուր են կանաչեղենն ու համեմունքները, հատապտուղները։ Պտուղների կապույտ կամ մանուշակագույն երանգավորումն արդեն իսկ հուշում է պոլիֆենոլներով հարուստ լինելու մասին։

Հետազոտություններ կան, որոնց համաձայն հապալասը, թութն ու մանուշակագույն կարտոֆիլը օգնում են պայքարել քաղցկեղի և այլ խրոնիկ հիվանդությունների զարգացման դեմ։

Մանուշակագույն կարտոֆիլը նվազեցնում է հաստ աղիքի քաղցկեղի վտանգը։

Բացահայտվել է, որ պոլիֆենոլները նպաստում են հաստ աղիքում քաղցկեղի բջիջների տարածման արգելակմանը՝ ինչի արդյունքում դրանք ապոպտոզի (ծրագրավորված մահի) են ենթարկվում։

Կարտոֆիլի բացասական կողմը մեծաքանակ օսլայի պարունակությունն է։

Եթե պատրաստելուց հետո կարտոֆիլը որոշ ժամանակ պահվում է սառնարանում, նրա քիմիական բաղադրությունը փոխվում է և կարտոֆիլում պարունակվող օսլայի մեծ մասը դիմացկունություն է ձեռք բերում մարսողության նկատմամբ։ Մարսողության նկատմամբ ռեզիստենտություն ունեցող օսլան ոչ այնքան մածուցիկ մանրաթելերից է կազմված, որոնք բարակ աղիքում դիմակայելով մարսողությանը՝ դանդաղորեն ֆերմենտացվում են հաստ աղիքում։

Այդպիսի օսլան պրեբիոտիկի ազդեցություն է թողնում՝ սնուցելով օգտակար բակտերիաներն ու բարելավելով ճարպերի օքսիդացումը։

Պոլիֆենոլներով և այլ հակաօքսիդանտներով հարուստ է նաև թութը։

Հռոմեական կայսրությունում այն օգտագործվել է բերանի խոռոչի, կոկորդի ու թոքերի հիվանդությունների բուժման համար։ Բնիկ ամերիկացիները բացահայտել էին, որ թութը լուծողական ազդեցություն ունի և այն օգտագործում էին դիզենտերիայի բուժման համար։

Սննդարարության տեսանկյունից թութը չափազանց հարուստ է․ այն А, В խմբի, C, E և K վիտամինների աղբյուր է, պարունակում է երկաթ, կալիում և մագնեզիում։ Թութի բաղադրության մեջ առկա ամենակարևոր նյութերից մեկը ռեսվերատրոլն է, որը ամրացնում է սրտի առողջությունն ու կենսական տոնուսը։

Թութի օգտակարության մասին խոսում են նաև ժամանակակից հետազոտությունները, որոնց համաձայն թութն օգնում է բարելավել․

  • Մարսողական համակարգի վիճակը․ թութը 25% լուծվող և 75% չլուծվող մանրաթելեր է պարունակում, ինչի շնորհիվ բարելավում է մարսողությունն ու նվազեցնում ստամոքսի հիվանդությունների առաջացման վտանգը։
  • Արյունատար անոթների վիճակը․ ռեսվերատրոլի պարունակության շնորհիվ թութը հոգում է արյունատար անոթների առողջության մասին։
  • Արյան մեջ շաքարի մակարդակը․ թութը հատուկ հակաօքսիդանտ (DNJ) է պարունակում, որն արգելակում է աղիքներում ածխաջրերը շաքարի ճեղքող ֆերմենտի գործունեությունը, այդպիսով նվազեցնելով համակարգ ներթափանցող շաքարի քանակը։
  • Լյարդի առողջությունը․ մի հետազոտության համաձայն թութը նպաստում է կանխարգելել լյարդի շուրջ ճարպային կուտակումների առաջացումը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը   

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)