Ամենատարածված սխալները, որոնք կանայք թույլ են տալիս տղամարդկանց հետ շփվելիս

Տղամարդու և կնոջ հարաբերությունները բարդ հոգեբանական խաղ են, որը կամ ավարտվում է հարսանիքով, կամ բաժանմամբ ու սկանդալներով:

Ահա ամենատարածված սխալները, որոնք կանայք թույլ են տալիս հակառակ սեռի հետ շփվելիս՝ դրանով իսկ վախեցնելով տղամարդկանց իրենցից և զրկելով իրենց կյանքի ուրախությունից և սիրուց:

Սիրահարվելով ՝ կինը փորձում է անընդհատ լինել իր սիրելի տղամարդու հետ: Եվ եթե դա չի ստացվում կյանքի որոշ հանգամանքների պատճառով, օրինակ՝ աշխատանքի, ապա նա սկսում է զանգահարել ընտրյալին, SMS-ներ, հաղորդագրություններ ուղարկել:

Որոշ տղամարդկանց դա դուր է գալիս, հատկապես նրանց, ովքեր իրենք ևս խելագարորեն սիրահարված են այդ կնոջը և գոհ են նրա ցանկացած ուշադրությունից: Բայց այն տղամարդկանց համար, ովքեր դեռ չեն կողմնորոշվել իրենց զգացմունքների և հարաբերությունների հարցում, ձեր մասին նման չափազանց մշտական հիշեցումը կարող է վախեցնել:

Եվ այն կինը, ով անընդհատ հիշեցնում է, որ հանուն տղամարդու պատրաստ է ամեն ինչի, թուլացնում է իրեն նվաճելու ցանկությունը՝ դրանով իսկ նվազեցնելով տղամարդու հետաքրքրությունն իր անձի նկատմամբ: Թող տղամարդը նախաձեռնությունը վերցնի, տվեք նրան իսկական տղամարդ զգալու հնարավորություն, հատկապես, երբ նա ձեր կողքին է:

Հաճախ կանայք ժամադրության ժամանակ սկսում են խոսել իրենց թերությունների մասին, թե՝ իրենք գեր են, մազերը՝ տգեղ, իսկ քիթը՝ ծուռ և այլն: Սովորաբար, այս կերպ կինը ձգտում է հաճոյախոսություն ստանալ: Բայց երբ նա սկսում է անընդհատ թվարկել իր թերությունները, տղամարդն, իսկապես, կարող է հավատալ դրանց և գնալ փնտրելու ավելի գրավիչ կին:

Բացի այդ, հանդիպման ժամանակ մի խոսեք ձեր խնդիրների և նախկին ընկերների մասին: Խոսելով ձեր դժվարությունների և վշտերի մասին, դուք կարող եք տղամարդուն թվալ դեպրեսիվ, նևրոտիկ կամ պարզապես ձանձրալի, ով իր խնդիրներով ծանրաբեռնում է նույնիսկ առաջին պատահած մարդուն:

Իսկ նախկին ընկերոջ կամ ամուսնու մասին անընդհատ հիշատակումները կարող են ստիպել ձեր ընկերոջը մտածել, որ դուք դեռ սիրահարված եք նրան, կամ որ դուք վատ եք դաստիարակված, քանի որ ապագա զուգընկերոջ ներկայությամբ նախորդ հարաբերությունների մասին հիշատակումները էթիկապես անընդունելի են։

Ձեր առաջին ժամադրության ժամանակ մի հագնվեք ամենաթրենդային հանդերձանքով: Ցավոք, այն, ինչ նորաձեւ ու գեղեցիկ տեսք ունի նրբագեղ մոդելների վրա, սարսափելի է թվում սովորական կանանց պարագայում: Իսկ հայտնի ապրանքանիշերի չափազանց թանկարժեք հագուստները կարող են վախեցնել տղամարդուն՝ այնպես, որ նա կսկսի մտածել, թե իր առջև ոչ թե կին է, այլ նորաձևության փայլուն ամսագրի պատճեն:

Եղեք բնական և վստահ ինքներդ ձեզ․ այդ դեպքում դուք ծիծաղելի սխալներ թույլ չեք տա, իսկ եթե դրանք սպրդեն, ապա կընկալվեն որպես ձեր յուրահատկությունը, հաղորդակցվելու հատուկ ոճը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․