10 ամենակարևոր բաները, որոնք ծնողները պետք է սովորեցնեն իրենց երեխաներին

Մարդու կյանքում շատ կարևոր գործոններից է նրա անվտանգությունը:

Բնական է, եթե ծնողները երեխայի կողքին են, նրան ոչ ոք չի համարձակվի նեղացնել, բայց ինչ անել, եթե երեխան միայնակ է դպրոց գնում կամ հաճախում որևէ խմբակի պարապմունքների դասերից հետո, կամ էլ պարզապես տանը միայնակ է:

Ձեր երեխաների անվտանգությունն առօրյա կյանքում ապահովելու համար անհրաժեշտ է նրանց սովորեցնել որոշ բաներ:

1. Գաղտնաբառ մտածեք:

8 տարեկային երեխային փողոցում մի անծանոթ մոտեցավ ու կանչեց իր մոտ: Նա ասաց, որ երեխայի մոր հետ ինչ-որ բան է պատահել, և վերջինս նրան է ուղարկել աղջկա հետևից: Որպես պատասխան` աղջիկը պահանջեց, որ այդ մարդն ասի գաղտնաբառը: Անծանոթը շփոթվեց ու պատասխան չգտավ, իսկ աղջիկը, օգտվելով նրա շփոթված վիճակից, փախավ:

Պարզվում է, մայր ու աղջիկ գաղտնաբառ են մտածել նման դեպքերի համար: Համաձայնեք, որ հանճարեղ բան են մտածել: Դուք էլ ձեր երեխայի հետ մի գաղտնաբառ մտածեք, որ միայն երկուսով կիմանաք, և երբ ձեր երեխայի հետևից մարդ կուղարկեք, կամ անծանոթ մեկը մայրիկի անունից կխնդրի դուռը բացել, երեխան կխնդրի, որ այդ գաղտնաբառն ասի: Այնպիսի բառ կամ արտահայտություն ընտրեք, որը գուշակելը հեշտ չի լինի:

2. Անուն, հասցե, տան հեռախոսահամար, ծնողների անուններ:

Այս ինֆորմացիան դուք պետք է ձեր երեխայի հետ սովորեք այն դեպքի համար, եթե նա հանկարծ կորչի: Բնականաբար, այս ինֆորմացիան երեխան միայն ծայրահեղ դեպքում պետք է ասի, և ցանկալի է՝ իրավապահ մարմիններին:

3. Չխոսել անծանոթների հետ:

Սա համընդհանուր հայտնի կանոն է, բայց արժե այն կրկնել: Այն կրկնեք ձեր երեխաների հետ: Բացատրեք նրանց, թե իր մեջ ինչպիսի սպառնալիք կարող է պարունակել անծանոթ մարդու հետ շփումը, ցույց տվեք սոցիալական հոլովակներ, հասկացնել տվեք, որ դա վտանգավոր է: Ձեր փաստարկները հիմնավորեք նրանով, ինչ կարևոր է ձեր երեխայի համար` ընդհուպ պարզագույն բաները: Օգտագործեք ցանկացած հնարք, միայն թե մոտիվացիան ձեր երեխայի տարիքի համար բավարար լինի:

4. Զգուշություն սոցիալական ցանցերի հետ:

Երեխային պետք է սովորեցնել սոցցանցերը զգուշորեն օգտագործել: Նրան պարտավորեցրեք իրեն վերաբերող մասնավոր ինֆորմացիան չհանրայնացնել: Դա կարող է լինել տան հասցեն, տնից գնալը, դպրոցի համարը, և այլն: Չպետք է ընկերների ցանկում անծանոթ մարդկանց ավելացնել: Պետք է խուսափել այն ամենից, ինչը սպառնալիք կարող եք համարել, և այն ամենը, ինչը կարող է վտանգից խուսափելուն օգնել, պետք է բացատրվի երեխային:

5. Նախազգուշացնել:

Երեխային սովորեցրեք ամենափոքր տարիքից ձեզ ամեն ինչի մասին նախազգուշացնել, հատկապես, երբ ինչ-որ տեղ է գնում: Կարևոր չէ՝ նա ընկերների հետ զբոսնելո՞ւ է գնում 14 տարեկանում, թե՞ 5 տարեկանում խանութում ձեզնից մի քիչ այն կողմ է գնում. նա պետք է նախապես ձեզ տեղյակ պահի այդ մասին: Դուք պետք է իմանաք, թե ուր և որքան ժամանակով է ձեր երեխան գնում:

6. «Ոչ» ասել:

Այս խնդիրը երբեմն մարդու հետ է մնում իր ողջ կյանքում: Չի կարողանում մարդը մերժել, և վերջ: Սա հետո շատ խնդիրներ է ստեղծում, իհարկե, բայց հիմա մենք խոսում ենք երեխայի մասին: Եթե ձեր երեխային դուր չի գալիս, երբ ինչ-որ մեկը փորձում է դիպչել նրան, կամ երբ նրա հետ այնպես են վարվում, որ նա իրեն անվտանգ չի զգում, կամ ինչ-որ մի բան են ստիպում անել, նա պետք է կարողանա ազատվել այդ իրավիճակից:

Մերժումն իր կամքն արտահայտելու նրա լիակատար իրավունքն է: Բացատրեք նրան, որ միշտ էլ կգտնվի մեծերից ինչ-որ մեկը, ով կկարողանա օգնել ցանկացած պահի:

7. Տանից միայնակ դուրս չգալ:

Այս կանոնը վերաբերում է ինչպես՝ փոքր, այնպես էլ՝ մեծ երեխաներին: Ինչ-որ տեղ գնալիս երեխան անպայման իր հետ պետք է վերցնի ընկերներին: Եթե այդպիսի հնարավորություն չկա, կամ դուք պետք է նրան ուղեկցեք, կամ էլ նա պետք է մնա տանը:

8. Ոչինչ չվերցնել օտար մարդկանցից:

Երեխային սովորեցրեք երբեք առանց ձեզ հետ խորհրդակցելու ոչինչ չընդունել ուրիշ մարդկանցից, անգամ, եթե դա ծանոթ մարդ է: Չի կարելի վերցնել, անգամ չի կարելի դիպչել:

9. Ճիշտ պահել իրեն, երբ տանը միայնակ է:

Սովորեցրեք երեխային, որ երբ նա մենակ է տուն գալիս, գնահատի իրավիճակը շեմքին հասնելիս: Եթե ամեն ինչ լավ է , պետք է ներս մտնել, դուռը ծածկել ու զանգել ձեզ, ասել, որ ինքն արդեն տանն է, ու ամեն ինչ կարգին է: Եթե ինչ-որ մեկը հեռախոսով զանգի կամ դուռը ծեծի, չասել նրան, որ հայրն ու մայրը տանը չեն, այլ միայն ասել, որ այժմ ծնողները չեն կարող պատասխանել, ու հարցնել, թե ինչ է պետք փոխանցել: Ոչ մի դեպքում դուռը չբացել:

10. Կարևոր հեռախոսահամարներ:

Երեխային սովորեցրեք, թե ում նա պետք է զանգի յուրաքանչյուր վտանգավոր պահի` ոստիկանություն, հրշեջ կայան, վստահության հեռախոս, և այլն: Նրան սովորեցրեք զանգել այդ ծառայություններին թե սովորական, և թե բջջային հեռախոսներից:

Որքան դուք` ծնողներդ, գիտակցված վերաբերմունք դրսևորեք ու շրջահայաց լինեք, այնքան անվտանգ կլինեն ձեր երեխաները:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)
Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը
Ամենաանտակտ հարցը, որից հետո կանայք ժամերով թաքուն արտասվում են

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)
Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը
Ամենաանտակտ հարցը, որից հետո կանայք ժամերով թաքուն արտասվում են
Թեստ․ Ի՞նչ եք տեսնում նկարում․ Պատասխանը կբացահայտի ձեր անձի մասին ողջ ճշմարտությունը