5000-ամյա թուրը՝ Մխիթարյան Միաբանության ցուցասրահում (Photo)

Տարիներ առաջ, երբ Վենետիկի համալսարանի պորֆեսոր, հնագետ Վիկտորիա Դալ Արմելլինան շրջում էր Սուրբ Ղազար կղզում գտնվող Մխիթարյանների միաբանության վանքի ընդարձակ ցուցասրահներում, ուշադրություն դարձրեց միջնադարյան բաժնում ցուցադրվող մի թրի վրա, որը ներկայացված էր` որպես միջնադարյան ցուցանմուշ։

Դալ Արմելլինան համոզված էր, որ ցուցադրվող թուրն ավելի հին է, քան ներկայացվում է, քանի որ իր գործունեության ընթացքում արդեն հասցրել էր ուսումնասիրել նմանատիպ զենքի տեսակներ։ Թուրն, իսկապես, նման է աշխարհի հնագույնը համարվող այն թրերին, որոնք հայտնաբերվել է ժամանակակից Թուրքիայի տարածքից՝ մասնավորապես Արսլանթեփե անունը կրող հուշարձանից, որտեղ հնագիտական պեղումներ են իրականացվել։ Արսլանթեփեն Խեթական մշակույթի կարևորագույն կենտրոններից է եղել, այն բնակեցվել է նաև հռոմեացիների կողմից մինչև 5-6-րդ դարեր, ինչպես նաև օգտագործվել է բյուզանդացիների կողմից` որպես նեկրոպոլիս։

Հաջորդած ուսումնասիրությունները հաստատեցին, որ թուրն իսկապես շատ հին է և թվագրվում է մ․թ․ա․4000 թվականի վերջ – 3000 թվականի սկզբով։
Մասնագետներին հատկապես հետաքրքրում էր, թե ինչպե՞ս է այս հնագույն թուրը հայտնվել Մխիթարյանների մոտ և ի՞նչ կապ ունի հայ վանականների հետ։ Այս հարցը հնարավոր եղավ որոշակիորեն պարզաբանել վանքի թանգարանի արխիվն ուսումնասիրելուց հետո։ Համաձայն փաստաթղթերի, թուրը Վենետիկ է բերել արվեստի գործերի վաճառական Երվանդ Խորաջանյանը 1800-ական թվականների կեսերին։ Այլ իրերի հետ թուրը հայտնաբերվել է Կավակ անունով վայրից։

Թուրը պատրաստված է բրոնզից և անագից, որը շատ էր օգտագործվում մինչև Բրոնզե դարի ժամանակշրջան։ Նմանատիպ թրեր տարածված էին Եփրատի վերին հոսանքի և Սև ծովի հարավային ափերի միջև։ Ի Տարբերություն Արսլանթեփեի նմանատիպ թրերի, այս թուրը զարդանախշեր և նշանագրեր չունի, ինչը նշանակում է, որ թուրը կիրառել են իր նշանակությամբ։ Կա ենթադրություն նաև, որ այն` որպես ուղեկցող նյութ, տեղադրվել է դամբարանում թաղման ժամանակ։
Թրի ամբողջական պատմությունը դեռևս անհայտ է, մասնագետները հույս ունեն, որ մի հնարավոր կլինի բացահայտել ցուցանմուշի հեռավոր անցյալը։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Լեգենդար ֆոտբոլիստ Հարի Քեյնի անակնկալը Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին (Video)
Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
«Անունը չէի հիշում, «դուք»-ով էի խոսում»․ Մարիայի ու Զարմիկի հայ-ուկրաինական սերը (Video)
Ծնվել է Սամվել Ալեքսանյանի թոռնիկը` Գոռի դուստրը. տեսեք` ում անունով են փոքրիկին անվանակոչել (Photo)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․