Ինչպե՞ս նիհարել ծննդաբերությունից հետո

Սա շատ տարածված, գրեթե համընդհանուր խնդիր է: Հղիության ընթացքում կանայք սնվում են նաև փոքրիկի փոխարեն, էլ չասած այն մասին, որ նրանց ախորժակն էլ բավականին մեծ է լինում այդ ժամանակաշրջանում: Բացի դրանից այս ընթացքում կանայք քչացնում են նաև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, ակտիվությունը: Եթե հաշվի առնենք այս փաստերը, ապա շատ բնական է, որ հղիությունից հետո առաջանում է ավելորդ կիլոգրամներ ունենալու խնդիրը:

Իսկ խնդիրն ավելի է խորանում, երբ կերակրող մայրերը կարծում են, որ կաթի առկայությունն ուղիղ համեմատական է նրանց՝ մեծ կալորիականությամբ մթերք ուտելու հետ: Այդ պատճառով նրանք սկսում են սնվել յուղոտ և մեծ կալորիաներ պարունակող մթերքներով: Բացի դրանից, կանայք տարվում են երեխայով, քանի որ նա փոքր է, նրան միշտ խնամք է հարկավոր, և ժամանակ չի մնում սպորտսրահ այցելելու կամ առավոտյան վազելու: Այսպես կարող են տարիներ անցնել, մինչև կինը գիտակցի, որ երեխան արդեն վաղուց կրծքի երեխա չէ, իսկ ավելորդ կիլոգրամներից ինքը տառապում է մինչ օրս’ արդարանալով «վերջերս» հղի լինելու փաստով:

Ծննդաբերությունից հետո ավելորդ կիլոգրամներ ունենալը անլուծելի խնդիր չէ: Միայն թե վերլուծեք ինքներդ Ձեզ համար, թե ինչ և ինչպես եք Դուք ուտում օրվա ընթացքում, ինչով եք զբաղվում և ինչպես եք ծանրաբեռնում Ձեզ:

Հետևեք դիետայի. պարտադիր չէ սնվել բարձր կալորիականությամբ և յուղոտ մթերքով, որպեսզի կրծքի կաթը օգտակար լինի կամ շատ: Սննդակարգից հանեք յուղոտ միսը’ փոխարինելով այն ձկով: Հրաժարվեք նաև ածխաջրերից ‘ թխվածքներ, կարտոֆիլ, շաքարավազ, քաղցրավենիք: Ավելի շատ օգտագործեք սպիտակուցներ և բուսական յուղ: Սննդակարգում անհամեմատ շատացրեք բանջարեղենն ու մրգերը:

Կերեք քիչ, բայց հաճախ. երեխա խնամող մայրերը հաճախ ստիպված են լինում ոտքի վրա հաց ուտել: Կամ սպասում են, երբ փոքրիկը քնի և ուտում են ամբողջ օրվա պաշարը հավաքելու համար: Եվ որպես արդյունք չարաշահում են ուտելիքը: Կերեք օրվա մեջ 4-5 անգամ, բայց քիչ քանակությամբ:

Սպորտով զբաղվեք. բոլորովին պարտադիր չէ ծննդաբերությունից հետո սկսել ծանրություն բարձրացնել կամ վազքուղի դուրս գալ: Սակայն ակվաաերոբիկան, պիլատեսը, յոգան, սպորտային քայլքը, առավոտայն կարճատև վազքը ոչ միայն չեն վնասի Ձեզ, այլև կօգնեն վերադառնալ նախկին տեսքին:

Քնեք, երբ հասցնում եք. փոքրիկ երեխաներ խնամող մայրերը հաճախ չեն հագենում քնից, իսկ դա վատ է անդրադառնում Ձեր առողջության վրա: Քնեք օրվա ընթացքում գոնե 15-30 րոպե, երբ քնած է նաև փոքրիկը: Ինչքան լավ քնեք Դուք, այնքան արագ Ձեզնից կհեռանան ավելորդ կիլոգրամները:

Այցելեք հոգեբանի. կանանց մեծ մասը տառապում է հետծննդաբերական դեպրեսիայից, որը կարող է շատ ուտելու առիթ, ֆիզիկական ակտիվություն ցուցաբերելու անկարողության պատճառ դառնալ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․