Ինչո՞վ է պայմանավորված սեռական ակտից հետո որովայնի ստորին հատվածի ուժգին ցավը

Սեռական ակտից հետո որովայնի ստորին հատվածում ուժգին ցավն ու այրոցը կարող են պայմանավորված լինել հետկոիտալ ցիստիտով, որն առաջանում է սեռական հարաբերություններից հետո:

Սակայն համոզվելու համար անհրաժեշտ է անցնել գինեկոլոգիական կամ ուրոլագիական բուժզննում և մեզի անալիզ հանձնել:

Միզապարկի բորբոքումը կարող է պայմանավորված լինել ոչ միայն սեռավարակներով, այլև աղիքային ցուպիկով, ստաֆիլոկոկով, ստեպտոկոկով, ինչպես նաև բակտերիալ վագինոզով, դիսբակտերիոզով և ինտիմ հատվածների սխալ հիգիենայով:

Ցիստիտը հաճախ ի հայտ է գալիս սեռական հարաբերությունների երկարատև բացակայության հետևանքով: Առաջին հերթին, քանի որ նման սեքսը սովորաբար լինում է հաճախակի և ինտենսիվ, ինչը նպաստում է ճաքերի առաջացմանն ու լորձաթաղանթի գրգռմանը: Բացի այդ, սեռական հարաբերությունների երկարատև բացակայության դեպքում սեքսից հետո հեշտոցում կտրուկ փոխվում է հաստատուն միկրոֆլորան, ինչը նույնպես նպաստում է բորբոքմանը: Հատկապես վտանգված են դաշտանադադարի շրգանում գտնվող կանայք, քանի որ հորմոնալ ֆոնի տատնումները նվազեցնում են միզուղիների պատերի տոնուսն ու հեշտացնում վարակի ներթափանցումը միզապարկ: Կանանց հորմոնների մակարդակի կտրուկ իջեցման հետևանքով ապաճում են հեշտոցի, միզանցքի և միզապարկի լորձաթաղանթները, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում, որպեսզի մանրէները կպչեն միզուղիների լորձաթաղանթին:

Հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ: Անուշադրության մատնված սուր ցիստիտը կարող է վերածվել քրոնիկի, ինչի դեպքում սեքսից հետո առաջացող սուր ցավերը կկրեն մշտական բնույթ: Որպես կանոն՝ այս հիվանդությունը բուժվում է հակաբիոտիկ միջոցներով: Հիվանդության առաջացումը կանխելու համար հարկավոր է հետևել ինտիմ հիգիենային, չզբաղվել սեքսով անմիջապես անալ սեքսից հետո, անհրաժեշտության դեպքում օգտագործել հատուկ ինտիմ քսուք և անպայման միզել սեքսից առաջ և հետո: Առօրյա կյանքում հարկավոր է խուսափել սինթետիկ կտորներից ներքնաշորեր կրելուց, խմել հնարավորինս շատ մաքուր ջուր ու լորմրգի մորս և սահմանափակել աղի, սուրճի և թեյի օգտագործումը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․