Հաջողակ ամուսնություն. 30-ից առա՞ջ, թե՞ հետո

Աշխարհի գրեթե բոլոր երկրներում ամուսնանալու համար ամենալավ տարիքը համարվում է 23-30-ը: Սակայն համաձայն վերջին վիճագրակական տվյալների` ավելի շատ են բաժանությամբ ավարտվում այն ամուսնությունները, որոնք տեղի են ունեցել մինչև 30 տարեկան հասակում: Դրանց թիվը տարեցտարի ավելանում է: Ի՞նչն է այդ միտումի պատճառը:

Իհարկե, ամուսնալուծության պատճառները տարբեր ընտանիքներում լինում են տարբեր, այնուհանդերձ, հաճախ դրանք կրկնվում են: Ամուսնությունից հետո շատ կանանց մոտ անցնում է սիրահարվածությունը, ռոմանտիկան, նրանք սկսում են գիտակցել, որ ամուսնու հետ ունեն կյանքի տարբեր ընկալումներ, աշխարհայացքներ, զգացմունքներն էլ այլևս այնքան ուժեղ չեն, որպեսզի կարողանան շարունակել համատեղ ապրել ողջ կյանքում:

Կանանց մեծ մասը համարում է, որ երկարատև հարաբերությունները պետք է անպայման ավարտվեն ամուսնությամբ: Սակայն շատ հաճախ ամուսնությունը դառնում է ոչ թե հարաբերությունների շարունակությունը, այլ դրանց ավարտը: Սա լուրջ մտածելու տեղիք է տալիս` արդյոք սերն է մղում ամուսնության, թե դա հասարակության մեջ ձևավորված պարտադրանք է:

Ցավոք սրտի, ամրապնդվել է այն կարծրապատկերը, որ եթե կինը բոլորել է 30 տարին և չի ամուսնացել, ապա նրա անձնական կյանքը համարվում է չհաջողված: Սակայն փորձը ցույց է տալիս, որ ավելի ուշ տարիքում ամուսնացողներն ունեն ավելի շատ հնարավորություններ` կառուցելու երջանիկ ու երկարատև հարաբերություններ: Տարիքի հետ կինը դառնում է ավելի շրջահայաց և զգույշ, բայց հենց 30-ից հետո է նա ընդունակ գիտակցորեն կատարել զուգընկերոջ ընտրություն` չտրվելով պատանեկան զգացմունքային բռնկումներին:

Հոգեբանները կարծում են, որ պետք չէ շտապել ամուսնանալ: Ամեն ինչ ունի իր ժամանակը, անպայման այդ օրը կգա: Կարևոր է հասկանալ, որ ամուսնությունը ոչ միայն սիրելիի հետ անցկացրած ռոմանտիկ երեկոներն ու գլխապտույտ մեղրամիսն է: Ամուսնությունը կողմերից յուրաքանչյուրից էլ պահանջում է որոշակի անձնազոհություն, և, եթե զույգերից որևէ մեկը պատրաստ չէ դրան, ապա մեծ է հավանականությունը, որ ընտանեկան կյանքը կվերածվի փոփադարձ մեղադրանքների ու վեճերի անվերջանալի շարքի:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․