Մարդու եղունգների վիճակը թույլ է տալիս որոշակի կարծիք կազմել նրա առողջական վիճակի վերաբերյալ և օգնում է ժամանակին նկատել այս կամ այն խնդիրը։
Այս մասին «Մոսկվա 24»-ի հետ զրույցում ասել է թերապևտ Նադեժդա Չերնիշևան

«Առավել հաճախ եղունգները տուժում են սնկային վարակից, որի դեպքում սնկերն ախտահարում են եղունգները։ Ճնշող մեծամասնության դեպքում հարկավոր է ստուգել՝ կա արդյոք եղունգների խամրածություն, փխրունություն կամ հաստացում, քանի որ դրանք հուշում են սնկային վարակի մասին։ Այն կարող է հստակ ախտորոշել միայն մաշկաբանը, ով անհրաժեշտ հետազոտությունները կանցկացնի», – բացատրել է մասանագետը։
Ինչպես հավելել է Չերնիշևան, եղունգների ձևի անսպասելի փոփոխության դեպքում հարկավոր է դիմել թերապևտին, քանի որ նման վիճակը կարող է հուշել նաև շնչառական համակարգի քրոնիկ հիվանդությունների մասին։ Թոքերի հիվանդությունների մասին նախազգուշացնող մեկ այլ ախտանշան էլ կարող է լինել եղունգի անհարթությունը։
![]()
Նա նաև հավելել է, որ եղունգներին առաջացած սպիտակ բծերն ու գծերը, հաճախ պայմանավորված են լինում օրգանիզմում որոշակի կարևոր վիտամինների ու հանքանյութերի պակասով, ուստի նման ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է անպայման դիմել պրոֆիլային մասնագետներին ու անցնել համապատասխան հետազոտությունները։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ
