Մերիլին Մոնրոյի մահվան առեղծվածը. ինչպես է սպանվել հայտնի շիկահերը

ԿՀՎ-ի (ЦРУ) պաշտոնաթող աշխատակից Նորմանդ Հոջեսն իր պրոֆեսիոնալ գործունեության մասին մի քանի տարի առաջ սկանդալային խոստովանություն արեց:

Լինելով Վիրջինիա նահանգի Sentara General Hospital հիվանդանոցում` հետախուզական բյուրոյի վետերանը մահամերձ վիճակում ներկայացրել է իր կյանքի պատմությունը:

Հարցազրույցի ժամանակ արդեն լրացել էր նրա 78-ամյակը, և չնայած տարիքին՝ Նորմանդը բոլոր մանրամասնություններով հիշում էր իր բոլոր առաջադրանքները:

Նա 41 տարի եղել է Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակից և աշխատել է անվտանգության լավագույն մասնագետների շարքում:

Նորմանդ Հոջեսը նախապատրաստվել է ոչ միայն՝ որպես դիպուկահար և մարտական արվեստների փորձագետ, այլև՝ որպես հմուտ մարդասպան:

Նա պնդում է, որ եղել է «քիլլեր» և իր պարտականությունների մեջ է մտել այն մարդկանց «վերացնելը», որոնք «վտանգ էին ներկայացնում երկրի անվտանգության համար»:

Հիմնականում դրանք քաղաքական գործիչներ էին, լրագրողներ, հասարակական ակտիվիստներ, արհմիութենական լիդերներ և նույնիսկ մի քանի գիտնականներ: Նորմանդն ընդհանուր առմամբ վերացրել է 37 մարդու:

Նա աշխատել է փոքրիկ խմբով (4 հոգի): Մնացած բոլոր պատվերով սպանությունների մեջ ԿՀՎ-ի աշխատակիցը խոստովանում է նաև միակ կնոջ սպանությունը:

Դա հայտնի շիկահեր Մերիլին Մոնրոն էր:

Նրա սպանության պատճառն այն էր, որ վերջինս շատ վտանգավոր էր ԱՄՆ-ի համար. Մոնրոն ոչ միայն ԱՄՆ նախագահ Քենեդիի սիրուհին էր, այլև Ֆիդել Կաստրոյի:

Այս փաստը Մոնրոյին ազգային անվտանգության համար դարձնում էր սպառնալիք:

Խմբի ղեկավար Ջիմի Հեյվորտի հանձնարարությամբ Նորմանդը այնպես պետք է իրագործեր սպանությունը, որ դա երևար՝ որպես ինքնասպանություն կամ դեղերի չափից շատ օգտագործում:

1962թ. օգոստոսի 5-ին Մերիլին Մոնրոն մահացավ:

Հոջեսը պատմել է, որ ինքը մտել է Մոնրոյի ննջասենյակ այն ժամանակ, երբ վերջինս քնած է եղել:

Բոլորը գիտեին, որ Մոնրոն քնաբեր է սրսկվում, դրա համար էլ Նորմանդը նրան ներարկում է քլորալ-հիդրատի մեծ դոզա` խառնած նեմբուտալով (բարբիտուրատ):

Հենց այս ներարկումն էլ, ի վերջո, դառնում է կինոաստղի մահվան պատճառը:

«Իմ հրամանատարը՝ Ջիմի Հեյվորտը, ինձ ասաց, որ նա պետք է մահանա, և, որ մահը պետք է նման լինի ինքնասպանության, կամ չափից մեծ դոզայի ընդունման տպավորություն պետք է լինի: Նախկինում ես երբեք կին չեմ սպանել, բայց ենթարկվել եմ հրամանին… Ես դա արել եմ Ամերիկայի համար: Մոնրոն կարող էր ռազմավարական նշանակության տեղեկատվություն փոխանցել կոմունիստներին, մենք չէինք կարող դա թույլ տալ»,- ասել է Նորմանդը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․