Անհայտ փաստեր Արմեն Խոստիկյանի մասին

1929 թվականի մայիսի 22-ին ծնվել է կինոյի, հեռուստատեսության և թատրոնի հայ դերասան և կատակերգու Արմեն Խոստիկյանը, մենք հավաքագրել ենք հետաքրքիր փաստեր սիրված դերասանի մասին։

Արմեն Խոստիկյանը ծնվել է Երևանում։ Նա ծնողների միասկ զավակն էր։ Արմեն Խոստիկյանի հայրը՝ Միսաք Խոստիկյանը ևս ժամանակի ուսյալ մարդկանցից էր, ով կրթություն է ստացել Շվեյցարիայում, Գերմանիայի Բեռնի համալսարանում: Նրան ճանաչեցին «ազգի դավաճանի» և 1938 թվականին աքսորեցին, հետո գնդակահարեցին: Արմենի մայրը` Օլգան լեզվաբան-բանասեր էր։

Իր դերասանական տաղանդն առաջին անգամ ցուցաբերել է մանկապարտեզում. մի ներկայացում էր բեմադրված փոքրիկների համար, Արմենն էլ անմասն չէր մնացել. հանդիսատեսի շարքում այդ օրը ներկա էր նաև Արմենի հայրը, որը որդու 8-ամյակը բոլորելուն պես հեռացավ կյանքից։

Հայտնի դերասանը ինչ-որ պահի ցանկացել է բժիշկ դառնալ. դպրոցն ավարտելուց հետո ընդունվել բժշկական ինստիտուտ, սակայն մեկ տարի անց թողել է ուսումը։

Արդեն 1947 թվականին ընդունվել և մինջև 1951 թվականը սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում (Արմեն Գուլակյանի կուրսում)։

Ուսանողական տարիներին խաղացել է Փարսիղի՝ «Քանդած օջախ», Տումանսկու՝ «Մաշենկա», Լաունսի՝ «Վերոնայի երկու ազնվականները» դերերը։

Նկարահանվել է նաև հեռուստաթատրոնում և ֆիլմերում՝ «Ոսկե ցլիկ», «Մոր սիրտը», «Նվագախմբի տղաները», «Տերն ու ծառան», «Շրթներկ համար 4», «Մեր բակը», «Հարսնացուն Ջերմուկից» և այլն:

1987-ին ստեղծել է թատերական «Փյունիկ» ստուդիան:

Ավելի քան երկու տասնամյակ Խոստիկյանը եղել է նաև ամանորյա հեռուստածրագրերի սիրված հերոսներից: Մի հետաքրքիր դեպք է հայտնի. երբ դերասանն ԱՄՆ-ում էր ու չէր մասնակցել ամանորյա ծրագրին, օրեր անց նրան փողոցում մի մարդ էր մոտեցել ու ասել՝ «Խոստիկյան ջան, բա քո արածն արա՞ծ էր, նոր տելեվիզոր էի առել, որ Նոր տարվա հաղորդման մեջ քեզ տեսնեմ, ու դու չկայիր…»:

Արմեն Խոստիկյանն իր ողջ կյանքում ներկայացավ Սունդուկյանի բեմում: Հետաքրքիր է, որ սիրված կատակերգուին գլխավոր դերեր բաժին չէին հասնում. այդպիսով նա համարվում է «փոքր դերերի մեծ վարպետ»։

Արմեն Խոստիկյանն արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով:

Արմեն Խոստիկյանը մահացել է 2003 թվականի հուլիսի 22-ին, Երևանում։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․