Հայրիկի դերը դստեր կյանքում

Հոգեբանները պնդում են, որ կնոջ` տղամարդկանց նկատմամբ ունեցած վերաբերմունքն անմիջականորեն կախված է նրանից, թե մանկության շրջանում ինչպես են դասավորվել հայր-դուստր հարաբերությունները: Մեծանալով աղջիկն ընտրում է կյանքի ուղեկից` ելնելով իր կյանքի կարևորագույն ու առաջին տղամարդու` հոր հետ իր շփման փորձից:

Ուստի շատ կարևոր է, որ աղջկա դաստիարակությանը մասնակցեն երկու ծնողները միաժամանակ: Իսկ եթե այդպես հնարավոր չէ, ապա պետք է օգնել դստերը ձեռք բերել ճիշտ պատկերացումներ ընտանիքում դերերի բաշխման մասին:

zNews-ը առանձնացրել է հայրական վարքի 5 տեսակ` ներկայացնելով, թե դրանցից յուրաքանչյուրն ինչպես է ազդում դստեր` հակառակ սեռի հետ հարաբերությունների վրա:

1. Երբ աղջիկը հորը երբեք չի տեսել

Պատկերացնենք մի իրավիճակ, երբ հայրը բացակայում է, իսկ մայրը նրա մասին լեգենդներ է պատմում դստերը, հորինում օդաչուի, տիեզերագնացի հերոսական կենսագրություն, ով իբր մահացել է աշխատանքը բարեխիղճ կատարելու հետևանքով: Բայց իրականում աղջիկը նրան տեսնում է իր երազներում, և նրան մշտապես ուղեկցում է այն միտքը, որ հայրը, ըստ երևույթին, ողջ է, իսկ ծնողները պարզապես վիճել են: Ժամանակն անցնում է, աղջիկը վերածվում է հասուն կնոջ, ով դեռ սպասում է հոր հետ հանդիպելուն:
Եվ ահա, կնոջ կյանքում հայտնվում է տղամարդ, ով կարծես հասկանում է կնոջ էությունը, գուշակում է նրա բոլոր ցանկությունները, նվիրում է ծաղիկներ, համեղ պատրաստում է: Նրանք հաճելի զրուցում են, աղջիկը վստահում է նրան իր գաղտնիքները: Կնոջը թվում է, որ սա այն տղամարդն է, որ կարող է յուրաքանչյուր իրավիճակից ելք գտնել: Սակայն նա կնոջից, որպես կանոն,  մեծ է լինում ամենաքիչը 20 տարով, և մեծամասամբ`ամուսնացած:

Այս հանդիպումը հասկացությունների փոխարինում է մեկը մյուսով: Հայրը, ում աղջիկը մշտապես սպասում էր, հայտնվում է մի տղամարդու տեսքով, ով դառնում է նրա համար ոչ միայն կողակից, այլև փոխարինում է երկար բացակայած հորը:

Առանց հայր մեծացած աղջիկները հաճախ զբաղեցնում են մեծահասակ տղամարդկանց սիրուհու տեղը: Ամբողջական ընտանիքի բացակայությունը կարող է հանգեցնել նաև առանց հոր երեխայի ծնունդի:

Խորհուրդ մայրիկներին. Մի հորինեք լեգենդներ կենսաբանական հոր մասին, այլ պատմեք իրական պատմությունը,  հնարավորության դեպքում ազատվեք ներքին վիրավորանքներից և դստերը ծանոթացրեք հոր հետ: Այդ դեպքում աղջկա համար հոր տեղն արդեն զբաղված կլինի:

2. Հայրն անընդհատ բղավում է (հայր` բռնակալ)

Ամեն բան պետք է լինի այնպես, ինչպես հայրն է որոշում: Հայրը հաճախ բղավում է, բռնություն գործադրում: Սրա հետևանքով մայրը վերածվում է զոհի, իսկ հայրը` բռնակալի: Մեծանալով աղջիկն ընտրում է երկու տարբերակներից մեկը: Առաջին` հորից ավելի ուժեղ դառնալ, կարողանալ մորը պաշտպանել և հորը պատասխան տալ: Երկրորդ` խուսափել հորից ու բոլոր տղամարդկանցից, շրջապատվել ընկերուհիներով, այն հաճույքներով, որոնք կապված են բացառապես կանանց աշխարհի հետ: Իսկ երակարատև ու լուրջ հարաբերությունները դառնում են վախեցնող  ու խուսափելի:

Խորհուրդ մայրիկներին. Որքան էլ բարդ լինի, փորձեք հոր հետ քննարկել այն բոլոր հարցերը, որոնք կապված են աղջկա դաստիարակության հետ: Ավելի լավ է փաստարկված խոսել, օգտագործել գիտական գրականություն: Եթե չի ստացվում, գոնե փորձեք դստերը սովորեցնել տղաների հետ կառուցել ընկերական ու վստահելի հարաբերություններ:

3. Երբ հայրը ձայնազուրկ է

Մայրն ակտիվ գերակայում է ընտանիքում, իսկ հորը դա դուր է գալիս: Նա սպասում է մինչև աղջիկը կմեծանա, և իրենք կսկսեն մեծավարի զրուցել: Եվ ահա, աղջիկը մեծանում է, սակայն հայրն այդպես էլ «թույլտվություն» չի ստանում աղջկա հետ մտերմանալու, քանի որ մայրը միշտ  պնդում է.«Ես եմ երեխայի հետ մշտապես զբաղվում, և ես նրան շատ ավելի լավ գիտեմ»:

Աղջիկն սկսում է տանջվել ներքին հակասություններից: Մայրն այնքան է «լռեցնում» հորը, որ աղջիկը սկսում է զզվել խաղաղ, ձայնազուրկ տղամարդկանցից:

Բայց նաև տղամարդկային սկիզբը, որին ականատես չի եղել աղջիկը, չի հերիքում, որպեսզի նա գնա դեպի ուժեղ տղամարդը: Դրա հետևանքով աղջկա մոտ կարող է առաջանալ «սրտխառնոց» տղամարդկային ֆիզիոլոգիական դրսևորումների նկատմամբ` քրտինք, մազածածկույթ: Առաջանում է ֆիզիակական մտերմության նկատմամբ վախ:

Խորհուրդ մայրիկներին. Տարեք երեխային սպորտային խմբակ, որտեղ մարզիչը տղամարդ է, գնացեք ֆուտբոլ նայելու, շրջապատեք նրան տղամարդկային ուշադրությամբ` քեռու, պապիկի: Տղամարդկանց հետ ընկերությունն աղջկան կհաղորդի քաջություն, վճռականություն, կսովորեցնի ասել «ոչ» և իրեն արժանապատիվ պահել ապագա ընտրյալի հետ հարաբերություններում:

4. Երբ հայրը մշտապես աշխատանքի է (հայր` դիտորդ)

Հայրը մշտապես աշխատավայրում է, իսկ երեկոյան` տուն վերադառնալիս, երբ ուզում է խաղաղ դստեր հետ, հոգնածությունից անմիջապես քնում է: Առավոտյան էլ գումար է թողնում աղջկա համար ամենալավը գնելու համար: Մի կողմից լավ է, երբ աղջիկը տեսնում է ընտանիքում վարքի այս տեսակը. հայրը վաստակողն է, իսկ մայրը` ընտանեկան օջախի պահապանը: Սակայն մյուս կողմից տեղ չի մնում ջերմության ու սիրո համար:

Սրա հետևանքով աղջիկը, հավանական է, որ կամուսնանա այնպիսի տղամարդու հետ, ով ֆինանսապես կապահովի իրեն, սակայն փաստացիորեն չի տա սեր ու ջերմություն:
Խորհուրդ մայրիկներին. Խոսեք ամուսնու հետ, թե որքան կարևոր է աղջկա համար լսել հոր ձայնն ու թեկուզ հեռախոսով զրուցել հետը օրական գոնե 15-20 րոպե: Իսկ ավելի լավ է ընտրել շաբաթվա մեջ մեկ օր, երբ հայրիկը բացի ընտանեկան հաճելի զբաղմունքներից այլ զբաղվածություն  չի ունենա:

5. Ամենալավ հայրիկն աշխարհում (հայր` սուպերհերոս)

Երբ աղջիկն ունենում է ամենալավ հայրիկն աշխարհում, ինչի մասին անընդհատ կրկնում է մայրիկը: Նա տանը և՛ ծորակը կսարքի, և՛ մայրիկին կգրկի, և՛ դստեր հետ դասերը կպատրաստի, և՛ մայրիկի համար ամենասիրուն զգեստը կընտրի, որովհետև «մեր հայրիկն ամենալավն է աշխարհում, որքա~ն է մեր բախտը բերել», անընդհատ հիշեցնում է մայրիկը:

Արդյունքում` մեծանալով, աղջիկն սկսում է փնտրել այնպիսի տղամարդ, ինչպիսին հայրն է: Եվ տղաներից ոչ մեկը չի կարողանում դիմանալ հոր հետ մրցակցությանը:

Աղջկա մոտ առաջանում է վախ` սխալվելու, որևէ թերությամբ տղամարդ ընտրելու, չէ՞ որ իր հայրն անթերի է: Եվ սա խանգարում է աղջկան դասավորել իր անձնական կյանքը:

Խորհուրդ մայրիկներին. Պետք է աղջկան օգնել հասկանալ, որ հայրիկը սուրբ է միայն մայրիկի խոսքերով, որ բոլորն էլ թերություններ ունենում են, իսկ տղամարդուն իդեալական դարձնում է կինն ու իսկական սերը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)