Ռուկոլայի օգտակար և բուժիչ հատկությունները

Ռուկոլան պատկանում է խաչածաղկավորների ընտանիքին։

Այն առանձնանում է օգտակար հատկությունների և վիտամինների մեծ պաշարով։

Տերևներն ու ծաղիկներն օգտագործվում են խոհարարության մեջ, իսկ սերմերից շատ օգտակար յուղ է պատրաստվում։

Իր յուրահատուկ համի շնորհիվ բույսը տարածված է այնպիսի խոհանոցներում, ինչպիսիք են՝ միջերկրածովյան և իտալական խոհանոցները:

Բույսի համն ուղղակիորեն կախված է տերևի չափից. որքան փոքր է, այնքան ավելի շատ դառնություն ունի. ուստի ռուկոլայի չափը պետք է ընտրել ըստ նախասիրության։ Ռուկոլան ավելի երկար օգտագործելու համար հարկավոր է այն պահել սառնարանում՝ ջրով լի տարայի մեջ. այդկերպ այն կարող է պահպանել թարմությունը մինչև մեկ շաբաթ:

Ռուկոլան օժտված է խորխաբեր և միզամուղ հատկություններով, որը թույլ է տալիս կարգավորել ջուր-աղ հավասարակշռությունը և ճարպերն այրելու ունակությունը։ Ունի նաև քաղցկեղի բջիջների զարգացումը կանխարգելող հատկություն։ Այս բույսը դրականորեն է ազդում աղեստամոքսային տրակտի և մարսողական գործընթացների վրա։ Ռուկոլան անփոխարինելի է այն հիվանդների համար, որոնց մոտ ստամոքսի խոց կամ գաստրիտ է ախտորոշվել։

Բույսը պաշտպանում է ստամոքսի պատերը և կատարելապես ամրացնում դրանք, պայքարում մաշկի հիվանդությունների դեմ, նպաստում վերքերի ապաքինմանը: Բույսից ստացված հյութն օգնում է հեմատոմաների, խոցերի, կոշտուկների և պոլիպների վերացմանը։ Ռուկոլայի մեջ վիտամին C-ի պարունակությունը նպաստում է իմունիտետի բարձրացմանը՝ պաշտպանելով վարակներից։ Վիտամին A-ի առկայության շնորհիվ ռուկոլան բուժիչ ազդեցություն ունի մաշկի, մազերի և եղունգների վրա։

Ռուկոլա օգտագործելը հեշտացնում է ցանկացած սթրեսի դեմ պայքարը, քանի որ այն ունի նյարդային համակարգը ամրացնող հատկություն: Բույսն օգնում է նաև ավելորդ քաշի դեմ պայքարում։

Անհրաժեշտ է հիշել նաև ռուկոլայի մեկ այլ՝ խոլեստերինը իջեցնելու և հեմոգլոբինը բարձրացնելու հատկության մասին: Ֆոլաթթվի առկայությունն էլ իր հերթին մթերքը օգտակար է դարձնում հղիություն պլանավորող կանանց համար։

Ռուկոլան խորհուրդ է տրվում նաև երակային հիվանդություններ և արյան բարձր ճնշում ունեցող հիվանդներին։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․