Որքան է տևում սիրահարվածությունը

Սիրահարվածությունը կենսաբանորեն տեւում է մեկ տարուց ոչ ավել։

Այսպիսի եզրակացության է եկել ամերիկացի էնդոկրինոլոգների մի խումբ, որոնց հետազոտության արդյունքները հրապարակել է «Հոգենյարդային էնդոկրինոլոգիա» գիտական ամսագիրը:

Գիտական ուսումնասիրության հեղինակները պնդում են, որ սիրահարվածության վիճակում օրգանիզմում մեծանում է հատուկ տիպի սպիտակուցների քանակությունը, ինչը, սակայն, մեկ տարուց ավել չի տեւում:

Նրանք դա ապացուցել են փորձով: 18-30 տարեկան մոտ 300 կամավորներ արյան ստուգումներ են անցել վաղ սիրահարված վիճակում: Միաժամանակ գիտնականնները ստուգել են համապատասխան սպիտակուցների քանակը մի քանի տարի ամուսնական կյանք վարող զույգերի մոտ: Առաջինների դեպքում սպիտակուցները գրեթե կրկնակի շատ են եղել: Մոտ մեկ տարուց գիտնականները նորից այցելել են առաջին խմբի կամավորներին, որոնց մեծ մասը հավատացրել է, որ շարունակում է «խենթի պես» սիրել, բայց նույն բանը ցույց չեն տվել երկրորդ հետազոտության արդյունքները: Արյան մեջ համապատասխան սպիտակուցների քանակն իջած է եղել նորմալ մակարդակի:

Գիտնականներն արձանագրում են, որ այս փորձը ցույց է տալիս՝ արհեստական ճանապարհով, այսինքն՝ համապատասխան սպիտակուցներ օրգանիզմ ներարկելով կարելի է մարդուն բերել «սիրահարվածության վիճակի»: Մյուս կողմից՝ օրգանիզմից Ձեր սիրահարված վիճակը մեկ տարուց ավել «աջակցություն» չի ստանում, եւ հարաբերությունների հետագա շարունակության համար մյուս հիմքերի վրա կրկնակի «ծանրաբեռնվածություն» է ընկնում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․